https://arm.sputniknews.ru/20250523/hajastani-tt-volvortum-eqspatneri-tivy-mek-tarum-nvazel-e-12vov-hetazvotutjun-89134848.html
Հայաստանի ՏՏ ոլորտում էքսպատների թիվը մեկ տարում նվազել է 12%–ով․ հետազոտություն
Հայաստանի ՏՏ ոլորտում էքսպատների թիվը մեկ տարում նվազել է 12%–ով․ հետազոտություն
Sputnik Արմենիա
Հայաստանի ՏՏ ոլորտում արտասահմանցի մասնագետների ներկայությունը մոտ 18% է։ ՏՏ ոլորտում աշխատակիցների ընդհանուր թիվն աճել է 2 տոկոսով, իսկ կին ծրագրավորողների... 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T08:56+0400
2025-05-23T08:56+0400
2025-05-23T09:01+0400
հայաստան
նարեկ ասլիկյան
էքսպատ
տտ
աշխատակից
https://cdn.am.sputniknews.ru/img/836/51/8365157_0:173:3029:1877_1920x0_80_0_0_b63334b58cc97847242119a1e387f3d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի ՏՏ ոլորտում էքսպատների (արտասահմանցի աշխատակիցների) թիվը 2024 թվականին նվազել է 12 տոկոսով։ Այդ մասին ասվում է «Armenian Code Academy» կազմակերպության պատրաստած «Armenian Tech Market Insights» ամենամյա զեկույցում։Էքսպատների ավելի քան 90%-ը Ռուսաստանից են, մի մասն էլ` Բելառուսից և Ուկրաինայից, մյուս երկրների ներկայացուցիչների թիվը շատ փոքր տոկոս է կազմում։Ինչ վերաբերում է ՏՏ ընկերությունների աշխատակիցներին, ապա «Armenian Code Academy»-ի հաշվարկներով՝ նրանց թիվը 2024 թվականին շուրջ 58 700 է եղել (մոտ 2% աճ նախորդ տարվա համեմատ)։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ թիվը մոտ 40 հազար է, սակայն այս հետազոտության մեջ ներառվել են նաև ուղեկցող մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք աշխատում են ՏՏ ընկերություններում և կազմում են աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 36 տոկոսը։Հայաստանի ՏՏ ոլորտում շատ բարձր է մնում կին մասնագետների ներկայությունը (գրեթե 40%)։ Այս ցուցանիշով մեր երկիրն առաջատարներից մեկն է աշխարհում (համեմատության համար նշենք, որ ընդհանուր առմամբ Եվրամիությունում 2023 թվականին կանանց թիվը 19%-ից մի փոքր շատ է եղել)։Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտում գրանցված ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին, ապա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում այդպիսի շուրջ 6 հազար ընկերություն է գրանցված։ Սակայն, ըստ Ասլիկյանի, հետազոտությունը ցույց է տվել, որ փաստացի գործում է 1253 ընկերություն։ Դրանցից մոտ 80%-ը տեղական ընկերություններն են, իսկ մոտ 20%-ը՝ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը (տեղականների շարքում են նաև այն ընկերությունները, որոնք հիմնադրվել են Հայաստանում, սակայն հետագայում իրենց գլխամասային գրասենյակները տեղափոխել են ԱՄՆ՝ միջազգային ներդրումներ ներգրավելու նպատակով):Նշված 1253 ընկերություններից 9-ը շատ խոշոր են (ունեն 500 և ավելի աշխատակից), 16-ը՝ խոշոր (251-500 աշխատակից)։ Փոքր ընկերությունների (մինչև 10 մարդ) թիվը 650-ից մի փոքր է շատ։Այստեղ կարևոր դեր են խաղացել 2021–22 թվականների խոշոր ներդրումները հայկական ՏՏ ընկերություններում («SuperAnnotate», «Krisp» և այլն)։ Դրանցից մի քանիսի արտադրանքներն այս կամ այն կերպ կապված էին COVID-19 համավարակի ժամանակ առաջացած կարիքների հետ (օրինակ՝ ձայնի մաքրման գործիքներ առցանց զանգերի համար, հեռավար աշխատանքի գործիքներ և այլն):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/836/51/8365157_149:0:2880:2048_1920x0_80_0_0_5945ec671f44e1639bd18cf2769d7b13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ ասլիկյան, էքսպատ, տտ, աշխատակից
հայաստան, նարեկ ասլիկյան, էքսպատ, տտ, աշխատակից
Հայաստանի ՏՏ ոլորտում էքսպատների թիվը մեկ տարում նվազել է 12%–ով․ հետազոտություն
08:56 23.05.2025 (Թարմացված է: 09:01 23.05.2025) Հայաստանի ՏՏ ոլորտում արտասահմանցի մասնագետների ներկայությունը մոտ 18% է։ ՏՏ ոլորտում աշխատակիցների ընդհանուր թիվն աճել է 2 տոկոսով, իսկ կին ծրագրավորողների տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանն առաջատարներից մեկն է աշխարհում։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի ՏՏ ոլորտում էքսպատների (արտասահմանցի աշխատակիցների) թիվը 2024 թվականին նվազել է 12 տոկոսով։ Այդ մասին ասվում է «Armenian Code Academy» կազմակերպության պատրաստած «Armenian Tech Market Insights» ամենամյա զեկույցում։
Էքսպատների ավելի քան 90%-ը Ռուսաստանից են, մի մասն էլ` Բելառուսից և Ուկրաինայից, մյուս երկրների ներկայացուցիչների թիվը շատ փոքր տոկոս է կազմում։
«Հակառակ տարածված պատկերացումների՝ Հայաստանի ՏՏ ոլորտում օտարերկրյա աշխատողների թիվը թեև կրճատվել է, բայց, միևնույնն է, զգալի մաս է կազմում (ՏՏ մասնագետների ընդհանուր թվի մոտ 18%-ը)»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հետազոտության համահեղինակ Նարեկ Ասլիկյանը։
Ինչ վերաբերում է ՏՏ ընկերությունների աշխատակիցներին, ապա «Armenian Code Academy»-ի հաշվարկներով՝ նրանց թիվը 2024 թվականին շուրջ 58 700 է եղել (մոտ 2% աճ նախորդ տարվա համեմատ)։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ թիվը մոտ 40 հազար է, սակայն այս հետազոտության մեջ ներառվել են նաև ուղեկցող մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք աշխատում են ՏՏ ընկերություններում և կազմում են աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 36 տոկոսը։
Հայաստանի ՏՏ ոլորտում շատ բարձր է մնում կին մասնագետների ներկայությունը (գրեթե 40%)։ Այս ցուցանիշով մեր երկիրն առաջատարներից մեկն է աշխարհում (համեմատության համար նշենք, որ ընդհանուր առմամբ Եվրամիությունում 2023 թվականին կանանց թիվը 19%-ից մի փոքր շատ է եղել)։
Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտում գրանցված ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին, ապա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում այդպիսի շուրջ 6 հազար ընկերություն է գրանցված։ Սակայն, ըստ Ասլիկյանի, հետազոտությունը ցույց է տվել, որ փաստացի գործում է 1253 ընկերություն։ Դրանցից մոտ 80%-ը տեղական ընկերություններն են, իսկ մոտ 20%-ը՝ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը (տեղականների շարքում են նաև այն ընկերությունները, որոնք հիմնադրվել են Հայաստանում, սակայն հետագայում իրենց գլխամասային գրասենյակները տեղափոխել են ԱՄՆ՝ միջազգային ներդրումներ ներգրավելու նպատակով):
Նշված 1253 ընկերություններից 9-ը շատ խոշոր են (ունեն 500 և ավելի աշխատակից), 16-ը՝ խոշոր (251-500 աշխատակից)։ Փոքր ընկերությունների (մինչև 10 մարդ) թիվը 650-ից մի փոքր է շատ։
Ընկերությունների մոտ 35%-ը (2023 թվականի 31%-ի փոխարեն) սեփական արտադրանքն են ստեղծում և արտաքին պատվերներ չեն կատարում։ Նախորդ տարիներին կատարված ուսումնասիրություններում նման բաժանում չի եղել, սակայն, Ասլիկյանի խոսքով, կարելի է արձանագրել, որ վերջին 10-15 տարվա ընթացքում սեփական արտադրանք ունեցող ընկերությունները շատացել են։
Այստեղ կարևոր դեր են խաղացել 2021–22 թվականների խոշոր ներդրումները հայկական ՏՏ ընկերություններում («SuperAnnotate», «Krisp» և այլն)։ Դրանցից մի քանիսի արտադրանքներն այս կամ այն կերպ կապված էին COVID-19 համավարակի ժամանակ առաջացած կարիքների հետ (օրինակ՝ ձայնի մաքրման գործիքներ առցանց զանգերի համար, հեռավար աշխատանքի գործիքներ և այլն):