https://arm.sputniknews.ru/20250810/amerikahaji-startapy-svovvorakan-mardkanc-kogni-ogtvel-vip-tsarajutjunneric-92046279.html
Ամերիկահայի ստարտափը սովորական մարդկանց կօգնի օգտվել VIP ծառայություններից
Ամերիկահայի ստարտափը սովորական մարդկանց կօգնի օգտվել VIP ծառայություններից
Sputnik Արմենիա
«Tableful» հավելվածը թույլ է տալիս թանկարժեք սեղաններ և օթյակներ պատվիրել «կիսովի»: Համլետ Թամազյանը վստահեցնում է` հավելվածը ձեռնտու է նաև ռեստորաններին։ 10.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-10T09:56+0400
2025-08-10T09:56+0400
2025-08-10T10:18+0400
հայաստան
հավելված
ստարտափ
ռեստորան
համերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92037200_0:256:1600:1156_1920x0_80_0_0_903ab2152794050306263deb865c01a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ամերիկահայ Համլետ Թամազյանը հավելված է ստեղծել, որը սովորական մարդկանց թույլ է տալիս համատեղ օգտվել VIP ծառայություններից։ Ովքեր ուզում են VIP սեղան պատվիրել ռեստորանում կամ օթյակ թատրոնում, կարող են հավելվածում հայտարարություն տեղադրել՝ «կիսովի վճարելու» առաջարկով: Մյուս օգտատերերը տեսնելով այս հայտը՝ կարող են միանալ: Ընդ որում` հայտարարության հեղինակը պարտավոր չէ «հավաքագրել» ում պատահի. սկզբում նա առցանց զրուցարան է բացում (chat), կարող է խնդրել սոցցանցի լուսանկար կամ հղում, իսկ հետո արդեն որոշել՝ համաձայնել, թե ոչ:Նա իր ստարտափն անվանել է «Tableful»՝ անգլերենից թարգմանաբար՝ «լիքը սեղան»։Ռեստորանների, համերգասրահների և այլ հաստատությունների հետ բանակցությունների ժամանակ մենեջերները նախևառաջ հարցրել են. «Ինչպե՞ս հետևել, որ VIP հատվածում պատահական մարդիկ չհայտնվեն»։ Ուստի հավելվածում նախատեսված է հաստատությունների ղեկավարության համար նամակագրության գործառույթ և հայտի մասնակիցներից տվյալներ պահանջելու հնարավորություն։«Tableful»-ում կարող են հայտարարություններ տեղադրել նաև միջոցառումների կազմակերպիչները և վաճառքի գործակալները: Հավելվածը տոկոս է գանձում հաճախորդներից, գործակալներից և հաստատություններից։Հայկական ստարտափը «բոլորը մեկում» կորպորատիվ մեսենջեր է ստեղծում«Եթե հաճախորդները կարող են (թեկուզ համատեղ) ստանալ VIP սեղան 100 դոլարով (ամերիկյան չափանիշներով դա էժան է), ապա կարծում եմ` նման հնարավորության համար 5 դոլար հավելավճարը լիովին արդարացված է։ Հաստատությունները նույնպես դա հասկանում են. նույնիսկ միջին եկամուտ ունեցող հյուրերը, հայտնվելով նման գոտում, չեն սահմանափակվի միայն սեղանի համար վճարած գումարով, նրանք կպատվիրեն սնունդ և խմիչք, ինչը լրացուցիչ շահույթ կբերի հաստատությանը, ուստի հաստատությունն էլ մեզ վճարելու բան ունի` հատկապես հաշվի առնելով, որ միջին հաշվով հաստատություններում VIP տեղերի մոտ 40%-ը դատարկ է, իսկ այդպես դրանք կլրացվեն», - պարզաբանեց Համլետը։Նախագծի գործարկման համար նա արդեն փոքր մեկնարկային ներդրումներ է ներգրավել և նոր գործընկերներ ու ներդրողներ է փնտրում Հայաստանում։ Առայժմ կայքի և հավելվածի ձևաչափով հարթակը հասանելի է միայն Լոս Անջելեսի միջոցառումներին մասնակցելու համար, սակայն նպատակը դեպի այլ մեգապոլիսներ ընդլայնվելն է։Հայկական ստարտափը նախագիծ կսկսի ամերիկյան խոշոր համալսարանի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92037200_4:0:1600:1197_1920x0_80_0_0_64f844235df350b0b36082d8efb17fa3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հավելված, ստարտափ, ռեստորան, համերգ
հայաստան, հավելված, ստարտափ, ռեստորան, համերգ
Ամերիկահայի ստարտափը սովորական մարդկանց կօգնի օգտվել VIP ծառայություններից
09:56 10.08.2025 (Թարմացված է: 10:18 10.08.2025) «Tableful» հավելվածը թույլ է տալիս թանկարժեք սեղաններ և օթյակներ պատվիրել «կիսովի»: Համլետ Թամազյանը վստահեցնում է` հավելվածը ձեռնտու է նաև ռեստորաններին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ամերիկահայ Համլետ Թամազյանը հավելված է ստեղծել, որը սովորական մարդկանց թույլ է տալիս համատեղ օգտվել VIP ծառայություններից։ Ովքեր ուզում են VIP սեղան պատվիրել ռեստորանում կամ օթյակ թատրոնում, կարող են հավելվածում հայտարարություն տեղադրել՝ «կիսովի վճարելու» առաջարկով: Մյուս օգտատերերը տեսնելով այս հայտը՝ կարող են միանալ: Ընդ որում` հայտարարության հեղինակը պարտավոր չէ «հավաքագրել» ում պատահի. սկզբում նա առցանց զրուցարան է բացում (chat), կարող է խնդրել սոցցանցի լուսանկար կամ հղում, իսկ հետո արդեն որոշել՝ համաձայնել, թե ոչ:
«Որպես հայ՝ ես սովոր եմ, որ սեղանի շուրջ շատ մարդիկ լինեն, բոլորը շփվեն ու լավ ժամանակ անցկացնեն։ Ինչո՞ւ VIP ծառայություններն ավելի մատչելի չդարձնել լայն լսարանի համար»,– «Sevan Startup Summit 2025» համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թամազյանը։
Նա իր ստարտափն անվանել է «Tableful»՝ անգլերենից թարգմանաբար՝ «լիքը սեղան»։
Ռեստորանների, համերգասրահների և այլ հաստատությունների հետ բանակցությունների ժամանակ մենեջերները նախևառաջ հարցրել են. «Ինչպե՞ս հետևել, որ VIP հատվածում պատահական մարդիկ չհայտնվեն»։ Ուստի հավելվածում նախատեսված է հաստատությունների ղեկավարության համար նամակագրության գործառույթ և հայտի մասնակիցներից տվյալներ պահանջելու հնարավորություն։
«Tableful»-ում կարող են հայտարարություններ տեղադրել նաև միջոցառումների կազմակերպիչները և վաճառքի գործակալները: Հավելվածը տոկոս է գանձում հաճախորդներից, գործակալներից և հաստատություններից։
«Եթե հաճախորդները կարող են (թեկուզ համատեղ) ստանալ VIP սեղան 100 դոլարով (ամերիկյան չափանիշներով դա էժան է), ապա կարծում եմ` նման հնարավորության համար 5 դոլար հավելավճարը լիովին արդարացված է։ Հաստատությունները նույնպես դա հասկանում են. նույնիսկ միջին եկամուտ ունեցող հյուրերը, հայտնվելով նման գոտում, չեն սահմանափակվի միայն սեղանի համար վճարած գումարով, նրանք կպատվիրեն սնունդ և խմիչք, ինչը լրացուցիչ շահույթ կբերի հաստատությանը, ուստի հաստատությունն էլ մեզ վճարելու բան ունի` հատկապես հաշվի առնելով, որ միջին հաշվով հաստատություններում VIP տեղերի մոտ 40%-ը դատարկ է, իսկ այդպես դրանք կլրացվեն», - պարզաբանեց Համլետը։
Նախագծի գործարկման համար նա արդեն փոքր մեկնարկային ներդրումներ է ներգրավել և նոր գործընկերներ ու ներդրողներ է փնտրում Հայաստանում։ Առայժմ կայքի և հավելվածի ձևաչափով հարթակը հասանելի է միայն Լոս Անջելեսի միջոցառումներին մասնակցելու համար, սակայն նպատակը դեպի այլ մեգապոլիսներ ընդլայնվելն է։