https://arm.sputniknews.ru/20250825/rvosselkhvoznadzvorn-ardzaganqel-e-sahmanin-hajkakan-bernatarneri-het-kapvats-khndrin-92714818.html
Ռոսսելխոզնադզորն արձագանքել է սահմանին հայկական բեռնատարների հետ կապված խնդրին
Ռոսսելխոզնադզորն արձագանքել է սահմանին հայկական բեռնատարների հետ կապված խնդրին
Sputnik Արմենիա
Օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, վերադարձվել է 21-ը: 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T18:57+0400
2025-08-25T18:57+0400
2025-08-25T19:03+0400
ռոսսելխոզնադզոր
բեռնատար
սահման
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
հայաստան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/09/10040945_0:52:1000:615_1920x0_80_0_0_7e203bd6f5f12189c59f4be1550ca9bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը հերքել է Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է РБК-ն:Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել էր Վերին Լարսի անցակետում խնդիրների առկայության մասին տեղեկությունը՝ նշելով, որ Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը 4 բեռնատար:Ռոսսելխոզնադզորի տվյալներով՝ երեք օրվա ընթացքում Հայաստանից ստացվել է կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, վերադարձվել է 21-ը։ Որպես մուտքի մերժման պատճառ գերատեսչությունը նշել է կարանտինային արտադրանքի մատակարարման ժամանակ ՌԴ բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելը։Նշենք, որ օրերս ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ հայկական արտադրանքով բեռնված հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսի սահմանային անցակետից հետ են դարձրել Վրաստանից Ռուսաստան մուտք գործելու փորձի ժամանակ: Պատգամավորի խոսքով՝ սահմանապահները պատճառ են բերել «որոշ սանիտարական խնդիրներ»:Հիշեցնենք` այս տարվա մայիսին Վրաստանի մաքսային ծառայություններն ավելի քան մեկ ամիս կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները և խմիչքի նմուշներն ուղարկել լաբորատոր անալիզի (թեև ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցիկ ճանապարհով տեղափոխվում է Ռուսաստան և այլ երկրներ): Հունիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարեց` ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական շշալցված կոնյակը (հայկական բրենդիի) այսուհետ կարտահանվի փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։Հունիսին նաև ծաղիկների արտահանման խնդիր առաջացավ։ Ռոսսելխոզնադզորը հայտնեց, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Նույն ամսին խնդիրներ առաջացան նաև ծիրանի արտահանման հարցում։ Ծիրան տեղափոխողները դժվարությունների էին բախվել Լարսի անցակետում։Պապոյանը օգոստոսի 21-ին հայտարարեց, որ ռուսական շուկա հայկական կոնյակ, ծաղիկներ և այլ ապրանքներ արտահանելու խնդիրները լուծված են։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/09/10040945_56:0:945:667_1920x0_80_0_0_2f4eb2955ac17a6d07b397a91676b794.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոսսելխոզնադզոր, բեռնատար, սահման, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, հայաստան, գևորգ պապոյան
ռոսսելխոզնադզոր, բեռնատար, սահման, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, հայաստան, գևորգ պապոյան
Ռոսսելխոզնադզորն արձագանքել է սահմանին հայկական բեռնատարների հետ կապված խնդրին
18:57 25.08.2025 (Թարմացված է: 19:03 25.08.2025) Օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, վերադարձվել է 21-ը:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը հերքել է Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է РБК-ն:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը հերքել էր Վերին Լարսի անցակետում խնդիրների առկայության մասին տեղեկությունը՝ նշելով, որ Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը 4 բեռնատար:
Ռոսսելխոզնադզորի տվյալներով՝ երեք օրվա ընթացքում Հայաստանից ստացվել է կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, վերադարձվել է 21-ը։ Որպես մուտքի մերժման պատճառ գերատեսչությունը նշել է կարանտինային արտադրանքի մատակարարման ժամանակ ՌԴ բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելը։
Նշենք, որ օրերս ընդդիմադիր պատգամավոր
Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ հայկական արտադրանքով բեռնված հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսի սահմանային անցակետից հետ են դարձրել Վրաստանից Ռուսաստան մուտք գործելու փորձի ժամանակ: Պատգամավորի խոսքով՝ սահմանապահները պատճառ են բերել «որոշ սանիտարական խնդիրներ»:
Հիշեցնենք` այս տարվա մայիսին Վրաստանի մաքսային ծառայություններն ավելի քան մեկ ամիս
կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները և խմիչքի նմուշներն ուղարկել լաբորատոր անալիզի (թեև ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցիկ ճանապարհով տեղափոխվում է Ռուսաստան և այլ երկրներ): Հունիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցություններից հետո
հայտարարեց` ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական շշալցված կոնյակը (հայկական բրենդիի) այսուհետ կարտահանվի փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։
Հունիսին նաև ծաղիկների արտահանման խնդիր առաջացավ։ Ռոսսելխոզնադզորը
հայտնեց, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Նույն ամսին խնդիրներ առաջացան նաև ծիրանի արտահանման հարցում։ Ծիրան տեղափոխողները
դժվարությունների էին բախվել Լարսի անցակետում։
Պապոյանը օգոստոսի 21-ին
հայտարարեց, որ ռուսական շուկա հայկական կոնյակ, ծաղիկներ և այլ ապրանքներ արտահանելու խնդիրները լուծված են։