https://arm.sputniknews.ru/20250521/bespredel-e-alkvohvol-artadrvoghnery-bvoghvoqi-akcia-en-anum-erevanum-vrastani-despanatan-mvot-89182573.html
«Բեսպրեդել» է. ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա են անում Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ
«Բեսպրեդել» է. ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա են անում Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ
Sputnik Արմենիա
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, բացարձակապես հակասում է Առևտրի... 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T13:32+0400
2025-05-21T13:32+0400
2025-05-21T13:46+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
ալկոհոլ
բեռնատար
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89182374_0:0:1920:1080_1920x0_80_0_0_89fb870eb964390cb577280807d61eb7.jpg
Հայաստանում ալկոհոլ արտադրողներն ու արտահանողներն այս պահին կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։Հայաստանից Ռուսաստան և Բելառուս կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանողները նշում են, որ մայիսի 13–ին կայացած իրենց վերջին ակցիայից հետո փոփոխություն չկա, և մեքենաները շարունակում են շաբաթներով կանգնած մնալ անցակետում։Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։«20 տարի է` այս գործն ենք անում, առաջին անգամ ենք սենց բեսպրեդելի հանդիպում։ Ակնկալում ենք, որ այդ հարցը պետք է լուծի վրացական կողմը»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։Նրանք կրկին հանդիպում են պահանջում Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ, քանի որ նախորդ հանդիպումից հետո ակնկալվող արդյունքը չեն տեսնում։Ըստ ակցիայի մասնակիցների` կան գործարարներ, որոնք շարունակում են առանց որևիցե խոչընդոտի անցնել վրացական սահմանը ու իրենց բեռները տանել դեպի ՌԴ ու Բելառուս։Նրանք վստահ են, որ իրենց խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական։ Սակայն եթե դեսպանատան մոտ ակցիան օգուտ չտա, իրենք ակցիա կանեն նաև կառավարության մոտ։«Արդարություն ենք պահանջում, մի կտոր հացի փող ենք աշխատում մեր երեխաներին պահելու համար։ Այսպես չի կարելի, սա անընդունելի է, բավական է` հայ ազգին հալածեն»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ևս ներկա էր բողոքի ակցիային։ Նա ընդգծեց, որ Վրաստանի դեսպանատունը չի կարող խնդրին լուծում տալ։Մակարյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները նախևառաջ պետք է պաշտպանեն հայ հարկատուների իրավունքները։ Հատկապես կոնյակագործները պետք է պաշտպանված լինեն, քանի որ դա Հայաստանի արտահանման գերակա ճյուղերից մեկն է։Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89182374_240:0:1680:1080_1920x0_80_0_0_1b064e84e5ce3aba0fa8570cf1673ad2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, ալկոհոլ, բեռնատար, բողոքի ակցիա, видео
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, ալկոհոլ, բեռնատար, բողոքի ակցիա, видео
«Բեսպրեդել» է. ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա են անում Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ
13:32 21.05.2025 (Թարմացված է: 13:46 21.05.2025) Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, բացարձակապես հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Վրաստանը խախտում է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը։
Հայաստանում ալկոհոլ արտադրողներն ու արտահանողներն այս պահին կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։
Հայաստանից Ռուսաստան և Բելառուս կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանողները նշում են, որ մայիսի 13–ին կայացած իրենց վերջին ակցիայից հետո փոփոխություն չկա, և մեքենաները շարունակում են շաբաթներով կանգնած մնալ անցակետում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։
«20 տարի է` այս գործն ենք անում, առաջին անգամ ենք սենց բեսպրեդելի հանդիպում։ Ակնկալում ենք, որ այդ հարցը պետք է լուծի վրացական կողմը»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք կրկին հանդիպում են պահանջում Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ, քանի որ նախորդ հանդիպումից հետո ակնկալվող արդյունքը չեն տեսնում։
Ըստ ակցիայի մասնակիցների` կան գործարարներ, որոնք շարունակում են առանց որևիցե խոչընդոտի անցնել վրացական սահմանը ու իրենց բեռները տանել դեպի ՌԴ ու Բելառուս։
«Բոլոր տնտեսվարողներին համախմբվելու կոչ եմ անում։ Մենք այլ տարբերակ չունենք. մեր ճանապարհը դեպի ՌԴ անցնում է Վրաստանով, ու այս հարցը օր առաջ պետք է լուծել։ Մենք տույժ ու տուգանքներ ենք ստանում ռուսական կողմից, քանի որ մեր ապրանքը ակցիզային է, դրանցից բացի, մենք ունենք նաև բավականին լուրջ հարկային պարտավորություններ խաղողագործների, մեր գործընկերների հետ»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Նրանք վստահ են, որ իրենց խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական։ Սակայն եթե դեսպանատան մոտ ակցիան օգուտ չտա, իրենք ակցիա կանեն նաև կառավարության մոտ։
«Արդարություն ենք պահանջում, մի կտոր հացի փող ենք աշխատում մեր երեխաներին պահելու համար։ Այսպես չի կարելի, սա անընդունելի է, բավական է` հայ ազգին հալածեն»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ևս ներկա էր բողոքի ակցիային։ Նա ընդգծեց, որ Վրաստանի դեսպանատունը չի կարող խնդրին լուծում տալ։
«Պետք է հոգ տանել, որ Հայաստան–Վրաստան բարեկամությունը չակերտների մեջ չհնչի, այլ իրականություն համարվի։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Որպես տրանզիտային բեռներ դրանք պետք է հանգիստ տեղաշարժվեին Վրաստանի տարածքով։ Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը։ Զարմանալի է, որ մեր պետական մարմինները և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչն այս հարցը չեն բարձրացնում»,–ասաց նա։
Մակարյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները նախևառաջ պետք է պաշտպանեն հայ հարկատուների իրավունքները։ Հատկապես կոնյակագործները պետք է պաշտպանված լինեն, քանի որ դա Հայաստանի արտահանման գերակա ճյուղերից մեկն է։