https://arm.sputniknews.ru/20250623/hhn-u-vrastany-hajkakan-kvonjakvov-bernvats-meqenaneri-harcum-pajmanavvorvatsutjan-en-ekel-90544607.html
ՀՀ–ն ու Վրաստանը հայկական կոնյակով բեռնված մեքենաների հարցում պայմանավորվածության են եկել
ՀՀ–ն ու Վրաստանը հայկական կոնյակով բեռնված մեքենաների հարցում պայմանավորվածության են եկել
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքները կներկայացվեն գործարար համայնքին։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T19:12+0400
2025-06-23T19:12+0400
2025-06-23T19:13+0400
հայաստան
կոնյակ
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/09/10040945_0:52:1000:615_1920x0_80_0_0_7e203bd6f5f12189c59f4be1550ca9bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վրաստանի Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց կթողնվի հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ գործուղվել է Թբիլիսի։Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։Նախարարի խոսքով` ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն, որ հայկական շշալցված կոնյակն (հայկական բրենդիի) այսուհետ արտահանվի փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։Պապոյանն ընդգծել է` բանակցությունների արդյունքները և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/09/10040945_56:0:945:667_1920x0_80_0_0_2f4eb2955ac17a6d07b397a91676b794.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոնյակ, գևորգ պապոյան
հայաստան, կոնյակ, գևորգ պապոյան
ՀՀ–ն ու Վրաստանը հայկական կոնյակով բեռնված մեքենաների հարցում պայմանավորվածության են եկել
19:12 23.06.2025 (Թարմացված է: 19:13 23.06.2025) ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքները կներկայացվեն գործարար համայնքին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վրաստանի Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց կթողնվի հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ գործուղվել է Թբիլիսի։
Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
«Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։ Միևնույն ժամանակ հայկական կողմից կապահովի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան»,– գրել է Պապոյանը ֆեյսբուքյան էջում։
Նախարարի խոսքով` ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն, որ հայկական շշալցված կոնյակն (հայկական բրենդիի) այսուհետ արտահանվի փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։
Պապոյանն ընդգծել է` բանակցությունների արդյունքները և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։