https://arm.sputniknews.ru/20250812/hajastanum-tsaghik-artadrvogh-ynkerutjunneric-21y-rd-artahanelu-tujltvutjun-en-stacel-92223960.html
Հայաստանում ծաղիկ արտադրող ընկերություններից 26–ը ՌԴ արտահանելու թույլտվություն չեն ստացել
Հայաստանում ծաղիկ արտադրող ընկերություններից 26–ը ՌԴ արտահանելու թույլտվություն չեն ստացել
Sputnik Արմենիա
Երկու երկրների համապատասխան կառույցները շարունակում են համատեղ աշխատանքներն ու ստուգումները Հայաստանի ջերմոցային տնտեսություններում։ 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T12:06+0400
2025-08-12T12:06+0400
2025-08-12T12:20+0400
հայաստան
ծաղիկ
ռուսաստան
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/12/75953431_0:0:1601:901_1920x0_80_0_0_bd42fc5503cabef620788c7e5e907e81.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ծաղիկ արտադրող ընկերություններից 26–ը Ռուսաստան արտահանելու թույլտվություն չեն ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Նշվում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ֊տեսուչներն արդեն մեկուկես ամիս համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։Համատեղ աշխատանքները շարունակվում են։ ՍԱՏՄ-ից շեշտում են, որ շուտով սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ին հայտնեց, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Կազմակերպությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից ներկրվող ծաղիկների ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի կապակցությամբ:Ռուսական կողմը 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ Ռուսաստան են արտահանվում երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկներ, հարկերից խուսափելու համար արտահանում է իրականացվում մեկօրյա ընկերությունների միջոցով և վնասատու օրգանիզմների առկայություն։Հուլիսի 11-ին ՍԱՏՄ–ն հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ 14 ընկերություն ՌԴ ծաղիկ արտահանելու թույլտվություն է ստացել։Այս տարի 2.3 անգամ շատ ծաղիկ է արտահանվել. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/12/75953431_0:0:1425:1068_1920x0_80_0_0_4ffc6ecb02300d1e270ec0e26349612b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծաղիկ, ռուսաստան, արտահանում
հայաստան, ծաղիկ, ռուսաստան, արտահանում
Հայաստանում ծաղիկ արտադրող ընկերություններից 26–ը ՌԴ արտահանելու թույլտվություն չեն ստացել
12:06 12.08.2025 (Թարմացված է: 12:20 12.08.2025) Երկու երկրների համապատասխան կառույցները շարունակում են համատեղ աշխատանքներն ու ստուգումները Հայաստանի ջերմոցային տնտեսություններում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ծաղիկ արտադրող ընկերություններից 26–ը Ռուսաստան արտահանելու թույլտվություն չեն ստացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ֊տեսուչներն արդեն մեկուկես ամիս համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։
Համատեղ աշխատանքները շարունակվում են։ ՍԱՏՄ-ից շեշտում են, որ շուտով սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ին
հայտնեց, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Կազմակերպությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից ներկրվող ծաղիկների ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի կապակցությամբ:
Ռուսական կողմը 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ Ռուսաստան են արտահանվում երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկներ, հարկերից խուսափելու համար արտահանում է իրականացվում մեկօրյա ընկերությունների միջոցով և վնասատու օրգանիզմների առկայություն։
Հուլիսի 11-ին
ՍԱՏՄ–ն հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
Հուլիսի 25-ին
հայտնի դարձավ, որ 14 ընկերություն ՌԴ ծաղիկ արտահանելու թույլտվություն է ստացել։