00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի Ռուսաստան ՀՀ–ից Վրաստանով բեռների տեղափոխման համար քաղաքական խոչընդոտ չկա. Պապոյան

© Photo : press office of the Government of RAԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2025
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` այս տարի ԵԱՏՄ արտահանման ծավալները մեծացել են։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Դեպի Ռուսաստան Հայաստանից Վրաստանով բեռների տեղափոխման համար քաղաքական խոչընդոտ չկա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրեց, որ ռուսական շուկա հայկական կոնյակ, ծաղիկներ և այլ ապրանքներ արտահանելու խնդիրները լուծված են։ Միևնույն ժամանակ Պապոյանը նշեց, որ առանձին դեպքերում խնդիրներ են առաջացել, քանի որ եղել են կեղծված փաստաթղթեր։
«Մենք արդեն 2500 մեքենա ծիրան ենք ուղարկել, խնդիր առաջացել է միայն դրանցից 15-ի մոտ։ Ուզում եմ ուղիղ ասել, որ փաստաթղթերը կեղծ են եղել։ Բնականաբար, պետությունը (նկատի ունի Վրաստանը) ստուգում է։ Հուլիսին ծիրանի արտահանման 58 տոկոս աճ է եղել, բայց այնպիսի տպավորություն էր, որ ծիրանի հետ կապված խնդիր կար»,– ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ այս տարի ԵԱՏՄ արտահանման ծավալները մեծացել են՝ միայն ծաղկի ոլորտում 57 տոկոս։
Հիշեցնենք` այս տարվա մայիսին Վրաստանի մաքսային ծառայություններն ավելի քան մեկ ամիս կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները և խմիչքի նմուշներն ուղարկել լաբորատոր անալիզի (թեև ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցիկ ճանապարհով տեղափոխվում է Ռուսաստան և այլ երկրներ): Հունիսի 23-ին Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարեց` ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական շշալցված կոնյակը (հայկական բրենդիի) այսուհետ կարտահանվի փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։
Ծաղիկի արտահանման հետ կապված խնդիր էր առաջացել այս տարվա հունիսին։ Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ին հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։
Նույն ամսին խնդիրներ էին առաջացել նաև ծիրանի արտահանման հարցում։ Ծիրան տեղափոխողները դժվարությունների էին բախվել Լարսի անցակետում։
Լրահոս
0