00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդարադատություն չկա. Սոնա Մնացականյանի հայրը կբողոքարկի դատարանի վճիռը

© Photo : Social media of Milena AyvazyanՍոնա Մնացականյանին նվիրված հուշ երեկո
Սոնա Մնացականյանին նվիրված հուշ երեկո - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2025
Սոնա Մնացականյանին նվիրված հուշ երեկո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սոնա Մնացականյանի հայրը վստահ չէ, որ աղջկա մահվան մեջ մեղավորը կկրի անգամ 1.5 տարի ժամկետով ազատազրկման պատիժը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ընտանիքը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը։
Նշենք, որ 3 տարի տևած դատավարությունից հետո դատարանն այսօր որոշեց Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով։ Բացի այդ, մեկուկես տարով նրան զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը քրեակատարողական հիմնարկում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։
«Բողոքարկելու եմ, որովհետև համոզված չեմ, որ 1,6 տարվա ազատազրկումը բողոքարկման փուլերում չի փոխվի այլ բանով»,– ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը։
Սոնա Մնացականյանի գործով դատական նիստում դատախազն Արամ Նավասարդյանի համար պահանջել էր 2 տարի 6 ամսվա ազատազրկում։ Իսկ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամները 4 տարվա ազատազրկում էին պահանջել։
10 մլն պահանջի փոխարեն դատարանը հոգուտ Մնացականյանի հոր 4 մլն դրամ բռնագանձելու որոշում կայացրեց, սակայն հորը այդ հարցը չի հուզում, քանի որ որևէ գումար չի փոխհատուցի աղջկա և չծնված թոռան մահը։
«Նշանակություն չունի իմ համար, փոխհատուցում բառ չկա, ես դա չեմ հասկանում՝ ինչ է։ Պարզապես պետք էր ներկայացնել իմ ծախսերը, որն արել եմ»,– շարունակեց նա։
Մնացական Մնացականյանը նշեց, որ 3 տարի տևած դատաքննության ընթացքում հույս ուներ, որ արդարադատություն կլինի, հիմա վստահ է՝ չկա արդարադատություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կբողոքարկի նաև մեղադրյալ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։ Մինչ դատական ակտի վերջնական կայացումը Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։
Ստանդարտների երկակիությու՞ն․ ընդդիմադիր պատգամավորը՝ հղի Սոնա Մնացականյանի գործի մասին
Լրահոս
0