https://arm.sputniknews.ru/20250818/svona-mnacakanjani-mahvan-mej-meghadrvvogh-aram-navasardjany-kmna-azatutjan-mej-pastaban-92497718.html
Սոնա Մնացականյանի մահվան մեջ մեղադրվող Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ. փաստաբան
Սոնա Մնացականյանի մահվան մեջ մեղադրվող Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ. փաստաբան
Sputnik Արմենիա
Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանի խոսքով` Արամ Նավասարդյանին կանաչ լույս է տրվել, թող ապահովեին խաչմերուկի ազատությունը, դա Արամ Նավասարդյանի խնդիրը... 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T18:44+0400
2025-08-18T18:44+0400
2025-08-18T18:50+0400
սոնա մնացականյան
նիկոլ փաշինյան
ավտովթար
վրաերթ
հղի
մեղադրյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75059138_0:47:1504:894_1920x0_80_0_0_5a2381a717450403553e56d2a7010094.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի սպանության համար մեղադրյալ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է դատավճիռը։Նշենք, որ դատարանն այսօր որոշեց Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով։ Բացի այդ, մեկուկես տարով նրան զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը քրեակատարողական հիմնարկում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։Ռուբեն Բալոյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի դատավճիռն էլ, եթե չբավարարի պաշտպանական կողմին, ապա կդիմեն նաև Վճռաբեկ դատարան։ Նա պարզաբանեց, որ մինչ այդ իր պաշտպանյալ Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցրեց, որ դատարան Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառած երկրից չբացակայելու արգելքը թողել է ուժի մեջ։2025–ի հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել՝ հաստատելով նրա մեղավորությունը իրեն մեղսագրված վտանգավոր արարքներում, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջեց Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատախազ Արմեն Բեգլարյանը նաև պահանջեց որպես լրացուցիչ պատիժ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75059138_167:0:1504:1003_1920x0_80_0_0_8f16ccdaf5f4ccb7b8b328922fcb0508.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոնա մնացականյան, նիկոլ փաշինյան, ավտովթար, վրաերթ, հղի, մեղադրյալ
սոնա մնացականյան, նիկոլ փաշինյան, ավտովթար, վրաերթ, հղի, մեղադրյալ
Սոնա Մնացականյանի մահվան մեջ մեղադրվող Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ. փաստաբան
18:44 18.08.2025 (Թարմացված է: 18:50 18.08.2025) Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանի խոսքով` Արամ Նավասարդյանին կանաչ լույս է տրվել, թող ապահովեին խաչմերուկի ազատությունը, դա Արամ Նավասարդյանի խնդիրը չէ։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի սպանության համար մեղադրյալ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է դատավճիռը։
Նշենք, որ դատարանն այսօր
որոշեց Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով։ Բացի այդ, մեկուկես տարով նրան զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը քրեակատարողական հիմնարկում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։
«Դատավորն իր հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն անմեղ է, դրա համար նվազագույն պատիժ նշանակեց։ Արամ Նավասարդյանին կանաչ լույս է տրվել, թող ապահովեին խաչմերուկի ազատությունը, դա Արամ Նավասարդյանի խնդիրը չէ»,– ասաց նա։
Ռուբեն Բալոյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի դատավճիռն էլ, եթե չբավարարի պաշտպանական կողմին, ապա կդիմեն նաև Վճռաբեկ դատարան։ Նա պարզաբանեց, որ մինչ այդ իր պաշտպանյալ Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցրեց, որ դատարան Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառած երկրից չբացակայելու արգելքը թողել է ուժի մեջ։
2025–ի հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել՝ հաստատելով նրա մեղավորությունը իրեն մեղսագրված վտանգավոր արարքներում, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում
վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։
Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջեց Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատախազ Արմեն Բեգլարյանը նաև պահանջեց որպես լրացուցիչ պատիժ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: