https://arm.sputniknews.ru/20250817/spjurqi-22-temakal-arajnvordnery-mtahvogutjun-en-hajtnel-2-arqepiskvopvosi-kalanqi-hamar-92467851.html
Սփյուռքի 22 թեմակալ առաջնորդները մտահոգություն են հայտնել 2 արքեպիսկոպոսի կալանքի համար
Սփյուռքի 22 թեմակալ առաջնորդները մտահոգություն են հայտնել 2 արքեպիսկոպոսի կալանքի համար
Sputnik Արմենիա
Թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները հույս են հայտնում, որ արքեպիսկոպոսների դատավարությունները կիրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և... 17.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-17T23:00+0400
2025-08-17T23:00+0400
2025-08-17T23:18+0400
սփյուռք
հայ առաքելական եկեղեցի
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
տեր բագրատ գալստանյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905544_0:47:1600:948_1920x0_80_0_0_1d201d2be73c955522513260f3af4f50.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները խորը մտահոգություն են հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարացնելու առնչությամբ։Հայտնել էինք, օգոստոսի 15-ին դատարանը մերժեց Միքայել սրբազանի փաստաբանների բոլոր միջնորդությունները, այդ թվում` խափանման միջոցի փոփոխման, քրեական գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տեղափոխելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։Հայտարարության մեջ նշվում է, որ մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց առաքելական եկեղեցու համար անսովոր և սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների շարունակովող արգելափակումը ՀՀ դատական համակարգի կողմից:Թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները հույս են հայտնում, որ արքեպիսկոպոսների դատավարությունները կիրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Մայր աթոռը դատապարտել է Միքայել սրբազանի և Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905544_137:0:1464:995_1920x0_80_0_0_7a92990fb742705c8ff7a8d78dcdbda4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սփյուռք, հայ առաքելական եկեղեցի, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, տեր բագրատ գալստանյան, կալանք
սփյուռք, հայ առաքելական եկեղեցի, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, տեր բագրատ գալստանյան, կալանք
Սփյուռքի 22 թեմակալ առաջնորդները մտահոգություն են հայտնել 2 արքեպիսկոպոսի կալանքի համար
23:00 17.08.2025 (Թարմացված է: 23:18 17.08.2025) Թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները հույս են հայտնում, որ արքեպիսկոպոսների դատավարությունները կիրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները խորը մտահոգություն են հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարացնելու առնչությամբ։
Հայտնել էինք, օգոստոսի 15-ին
դատարանը մերժեց Միքայել սրբազանի փաստաբանների բոլոր միջնորդությունները, այդ թվում` խափանման միջոցի փոփոխման, քրեական գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տեղափոխելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց առաքելական եկեղեցու համար անսովոր և սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների շարունակովող արգելափակումը ՀՀ դատական համակարգի կողմից:
«Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով, մինչև դատական արդար վճռի իրականացումը։ Մոտիկից ծանոթ լինելով մեր 2 հոգևոր եղբայրների կյանքի ուղեգծին` մենք համոզուած ենք, որ լինելով ազատության մեջ, նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտի նախաքննության կամ դատաքննության ընթացքին»,–ասված է հոգևորականների հայտարարության մեջ։
Թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները հույս են հայտնում, որ արքեպիսկոպոսների դատավարությունները կիրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։