00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը մերժեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը

© SputnikԱրմինե Մելիքսեթյան
Արմինե Մելիքսեթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
Բաժանորդագրվել
Դատավորը հայտարարեց, որ պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է սրբազանի գործով առաջին դատական նիստը: Հոգևորականը ելույթ ունեցավ և հայտարարեց` չի պատրաստվում խնդրել դատարանին, որ իրեն ազատ արձակեն։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, այդ հիմքով կալանքից ազատման միջնորդությունը ենթակա է մերժման։
«Մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը հիմնավոր է ու պիտանի։ Այդ իսկ պատճառով կալանքը պետք է պահպանել։ Հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը` կալանքի ժամկետը կերկարաձգվի 10 օրով` պահպանելով սահմանափակումները»,– ասաց Մելիքսեթյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ դատարանն անհիմն որոշում կայացրեց, և առարկություն ներկայացրեց կալանքի երկարաձգման մասով։
Դատավորը փաստաբանին առաջարկեց վերաքննիչ բողոք ներկայացնել։
Փաստաբան Արա Զոհրաբյանը 10 րոպե ժամանակ խնդրեց իրենց դիրքորոշումը հայտնելու համար։
Ընդմիջումից վերադառնալուց հետո նա միջնորդեց գործը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։
Դատավորը մերժեց այս միջնորդությունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Լրահոս
0