https://arm.sputniknews.ru/20250622/hakaekeghecakan-arshavy-lrjagujn-harvats-e-hajvoc-petakanutjany-garegin-b-90486590.html
Հակաեկեղեցական արշավը լրջագույն հարված է հայոց պետականությանը. Գարեգին Բ
Հակաեկեղեցական արշավը լրջագույն հարված է հայոց պետականությանը. Գարեգին Բ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ օրեր առաջ բոլորն ականատես եղան մի դատապարտելի երևույթի, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող ազգային բարերար... 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T14:08+0400
2025-06-22T14:08+0400
2025-06-22T17:39+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան
սամվել կարապետյան
իշխանություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90488828_0:85:1600:985_1920x0_80_0_0_b9b206f1dccb24ce234d5fc229e5df4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը: Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ հղեց։Նա նշեց, որ եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել հայ եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Սակայն չկա Սուրբ Էջմիածին առանց հայության և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։«Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Բայց հավատավոր մեր ժողովուրդը ունկնդիր Տիրոջ խոսքին, միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և ի սեր հայրենյանց իր համախմբվածությունը։ Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները»,–ասաց Վեհափառը։Նա ընդգծեց, որ օրեր առաջ բոլորն ականատես եղան մի դատապարտելի երևույթի, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։«Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի , բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել հայ ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը` դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծանրացած մարտահրավերները»,–ասաց Գարեգին Երկրորդը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90488828_88:0:1513:1069_1920x0_80_0_0_a0cf160c024ec9adc33781b335be5d39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео, հայաստան, սամվել կարապետյան, իշխանություն, նիկոլ փաշինյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео, հայաստան, սամվել կարապետյան, իշխանություն, նիկոլ փաշինյան
Հակաեկեղեցական արշավը լրջագույն հարված է հայոց պետականությանը. Գարեգին Բ
14:08 22.06.2025 (Թարմացված է: 17:39 22.06.2025) Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ օրեր առաջ բոլորն ականատես եղան մի դատապարտելի երևույթի, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը: Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ հղեց։
Նա նշեց, որ եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել հայ եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Սակայն չկա Սուրբ Էջմիածին առանց հայության և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։
«Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Բայց հավատավոր մեր ժողովուրդը ունկնդիր Տիրոջ խոսքին, միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և ի սեր հայրենյանց իր համախմբվածությունը։ Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները»,–ասաց Վեհափառը։
Նա ընդգծեց, որ օրեր առաջ բոլորն ականատես եղան մի դատապարտելի երևույթի, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։
«Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի , բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել հայ ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը` դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծանրացած մարտահրավերները»,–ասաց Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով
դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։