ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։Դատավոր Արմինե Մելիքսեթյանն առաջարկեց անտեսել աշխատանքային օրվա ավարտն ու դատական նիստը շարունակել այնքան, մինչև կավարտեն նախնական լսումները։ Սրբազանի փաստաբաններն առարկեցին։Դատական հաջորդ նիստերը տեղի կունենան օգոստոսի 18–ին, 19–ին, 21–ին և 29–ին ժամը 14.30։Դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավորը խնդիր ունի գործն արագ քննելու։Նշենք, որ այսօր դատարանը մերժել է Միքայել սրբազանի փաստաբանների բոլոր միջնորդությունները, այդ թվում` խափանման միջոցի փոփոխման հետ կապված, քրեական գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տեղափոխելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Դատարանն այսօր մերժել է Միքայել սրբազանի փաստաբանների բոլոր միջնորդությունները։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանն առաջարկեց անտեսել աշխատանքային օրվա ավարտն ու դատական նիստը շարունակել այնքան, մինչև կավարտեն նախնական լսումները։ Սրբազանի փաստաբաններն առարկեցին։
Դատական հաջորդ նիստերը տեղի կունենան օգոստոսի 18–ին, 19–ին, 21–ին և 29–ին ժամը 14.30։
Դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավորը խնդիր ունի գործն արագ քննելու։
«Դատավորի այս շտապողականությունը` 10 օրով կալանքը երկարացնելը, իրար հետևից դատական նիսեր նշանակելը, խնդրահարույց են։ Դատավորն ի՞նչ գիտի, որ հաջորդ նիստին այս գործը չի ավարտելու. իրենց մոտ ամեն ինչ գծած է։ Այնքան բացահայտ են անում ամեն ինչ, որ չգիտենք` էլ ինչպես ցույց տանք դատարանի ապօրինությունը»,– ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։