00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք. Աշոտյանը՝ ընդդիմադիր դաշտի մասին

© SputnikԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2025
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանի խոսքով` ՀՀ–ում այնքան շատ են իրական խնդիրները, որ արհեստական ստեղծել պետք չէ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընդդիմադիր ուժերի միջև առկա տարաձայնությունները նորմալ է համարում, սակայն նորմալ չի համարում, երբ այդ տարաձայնությունները դառնում են ազգային և պետական շահից բխող օրակարգից առաջնային։
Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են «ոտնոցով»
Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե դաշտում որոշակի տերմինների մանիպուլյացիա է տեսնում, որովհետև ՀՀԿ-ն երբեք չի խոսել ընտրություններին ընդդիմադիրների միասնական դաշինքով գնալու մասին։
«Մեր երկրում այնքան շատ են իրական պրոբլեմները, որ արհեստական պրոբլեմներ պետք չէ ստեղծել։ Ընդդիմության ներսում վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները կարող են միևնույն հարցազրույցում մի կողմից ասել՝ գիտեք` հնարավոր է ընտրություններով հաղթել Նիկոլին ու որպես օրինակ բերել Գյումրիի հաղթանակը, որը 3-4 քաղաքական ուժի միավորմամբ ստեղծվեց, իսկ հետո նույն հարցազրույցում թեքվել ու կպչել Հանրապետականին։ Պետք է այնպես դիրքավորվել, որ հետո երեսատեղ ունենաս իրար հետ աշխատելու»,– ասաց նա։
Աշոտյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմին՝ մինչև փետրվար ամիսն իր նկատմամբ դրսևորած սրտացավության համար։
«Իսկ ոմանք շարունակել են այդ սրտացավությունը դրսևորել, նաև պատգանավորներից, անկախ այն բանից, որ դաշտում սերմանվել է տարանջատում օպերացիան։ Մենք ոչ մեկից տարանջատվելու ո՛չ խնդիր ունենք, ո՛չ նպատակ, որովհետև ոչ մեկի հետ երբևէ այդքան մերձեցված չենք եղել, որ բաժանվենք։ Ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք։ Մենք ոչ թե ամուսիններ ենք , այլ լավ ու վստահելի ընկերներ»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից Աշոտյանը կալանքի տակ էր, քանի որ դատարանը մերժում էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։ Տնային կայանքը վարչական հսկողությամբ փոխարինվեց օգոստոսի 1-ին։
Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Լրահոս
0