00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

© Photo : Screenshot / 168.amԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2025
Բաժանորդագրվել
Աշոտյանն անազատության մեջ է 2023 թվականի հունիսի 16–ից։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Պաշտպանը նշել է, որ վարչական հսկողության պայմանները դեռևս հայտնի չեն. որոշումը պաշտպաններին հասանելի կլինի երկուշաբթի` օգոստոսի 4–ին:
Ավելի վաղ Աթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ոստիկանությունը հրաժարվել է տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղեկցել ատամնաբուժարան։ Ոստիկանությունը պնդում է, որ ուղեկցում է միայն դեպի դատարան՝ դատական նիստերի, մնացած բոլոր ուղեկցումները ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության տիրույթում են։ Աթանեսյանը նշել էր, թե Պրոբացիայի ծառայությունն էլ ուղեկցում իրականացնելու հնարավորություն չունի, այդ թվում՝ համապատասխան մեքենա։ Պրոբացիոն ծառայությունից էլ հուլիսի 30–ին հայտնեցին, որ Աշոտյանին ատամնաբուժարան ուղեկցելու վերաբերյալ գրություն չեն ստացել նրա փաստաբանից։
«Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակն արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն: Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը` Սովետաշենի բանտի մենախցում: Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»,–նշեց Աթանեսյանը:
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժում է։
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվում է 2 ամսով: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։
Հավելենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Լրահոս
0