https://arm.sputniknews.ru/20250310/armen-ashvotjany-ksharunaki-mnal-tnajin-kalanqi-tak-86591121.html
Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ. պաշտպանների միջնորդությունը մերժվեց
Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ. պաշտպանների միջնորդությունը մերժվեց
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Դատարանը Աշոտյանի... 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T18:54+0400
2025-03-10T18:54+0400
2025-03-10T19:28+0400
արմեն աշոտյան
դատ
դատավոր
կալանք
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267545_0:0:1600:900_1920x0_80_0_0_daea63e53d00ed1b9edbc9ce7c5de314.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Դատարանը Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով` մինչև հունիսի 11–ը։Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Տիգրան Աթանեսյանը միջնորդել էին վերացնել տնային կալանքը։Դատավոր Վահե Դոլմազյանն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ այն մտահոգությունները, որոնք արձանագրվել են նախորդ որոշման մեջ, ամբողջությամբ չեն փարատվել և չեն վերացել։«Հետևաբար, դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում տնային կալանք խափանման միջոցի վերացման պատճառ չկա»,– հայտարարեց նա։ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ 6 ամսվա ընթացքում 21 անգամ ՀՀ պրոբացիայի ծառայությունը այցելել է իրենց տուն, և այդ այցերի ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ խախտում, և այս ընթացքում ռեժիմը պահպանվել է։Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 31–ին ժամը 16։00–ին։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշել էր ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։Նշենք, որ Աշոտյանին արգելվել է մինչև դատավարության ավարտը կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Տնային կալանքի ընթացքում նրան կարող են այցելել նաևՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք նրան տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։Արմեն Աշոտյանը նաև իրավունք ունի տանը եղած ժամանակ շարունակել գրել հոդվածներ և փաստաբանների միջոցով փոխանցել դրանք մամուլին։Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267545_330:0:1530:900_1920x0_80_0_0_65593540aaca90621099a298eb088ba9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, դատ, դատավոր, կալանք, տնային կալանք
արմեն աշոտյան, դատ, դատավոր, կալանք, տնային կալանք
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Դատարանը Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով` մինչև հունիսի 11–ը։
Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Տիգրան Աթանեսյանը միջնորդել էին վերացնել տնային կալանքը։
Դատավոր Վահե Դոլմազյանն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ այն մտահոգությունները, որոնք արձանագրվել են նախորդ որոշման մեջ, ամբողջությամբ չեն փարատվել և չեն վերացել։
«Հետևաբար, դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում տնային կալանք խափանման միջոցի վերացման պատճառ չկա»,– հայտարարեց նա։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ 6 ամսվա ընթացքում 21 անգամ ՀՀ պրոբացիայի ծառայությունը այցելել է իրենց տուն, և այդ այցերի ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ խախտում, և այս ընթացքում ռեժիմը պահպանվել է։
Աշոտյանը նաև նշեց, որ իր նկատմամբ սահմանված են բազմաթիվ արգելքներ, այդ թվում՝ ամենակարևորը, որ միջազգային հարթակներում ներկայացվածություն ունի, սակայն չի կարողանում մասնակցել դրանց։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 31–ին ժամը 16։00–ին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը
կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշել էր ՀՀԿ փոխնախագահի
խափանման միջոցը փոխել։
Նշենք, որ Աշոտյանին արգելվել է մինչև դատավարության ավարտը կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Տնային կալանքի ընթացքում նրան կարող են այցելել նաևՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք նրան տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։
Արմեն Աշոտյանը նաև իրավունք ունի տանը եղած ժամանակ շարունակել գրել հոդվածներ և փաստաբանների միջոցով փոխանցել դրանք մամուլին։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: