https://arm.sputniknews.ru/20250805/armen-ashvotjany-vstah-e-vor-iren-gaghtnalsum-en-votnvocvov-91998457.html
Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են «ոտնոցով»
Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են «ոտնոցով»
Sputnik Արմենիա
Աշոտյանը հայտարարեց, որ երկրից դուրս գալու արգելքը խանգարում է իր քաղաքական գործունեությանը։ 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T13:38+0400
2025-08-05T13:38+0400
2025-08-05T13:41+0400
հայաստան
արմեն աշոտյան
գաղտնալսում
սարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/91995883_0:0:1280:721_1920x0_80_0_0_93ddda6c812f660aaa456f7231849a4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են ոտքին ամրացված վարչական հսկողության սարքի միջոցով։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշոտյանի տնային կայանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։Այսօր նա ցույց տվեց ոտքին ամրացված սարքը և կատակեց` վերջին մոդելի վարչական հսկողության ոտնոց է։Աշոտյանը դժգոհ է դատարանի՝ ՀՀ-ից դուրս գալու արգելք սահմանելու որոշումից, որը դեռևս 2022 թվականի նոյեմբերից կիրառվում է նրա նկատմամբ։ Նրա խոսքով՝ դա խանգարում է իր քաղաքական գործունեությանը։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից Աշոտյանը կալանքի տակ էր, քանի որ դատարանը մերժում էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։ Տնային կայանքը վարչական հսկողությամբ փոխարինվեց օգոստոսի 1-ին։Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/91995883_106:0:1242:852_1920x0_80_0_0_afe9040da8a280a3215e33eb5d4926dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն աշոտյան, գաղտնալսում, սարք
հայաստան, արմեն աշոտյան, գաղտնալսում, սարք
Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են «ոտնոցով»
13:38 05.08.2025 (Թարմացված է: 13:41 05.08.2025) Աշոտյանը հայտարարեց, որ երկրից դուրս գալու արգելքը խանգարում է իր քաղաքական գործունեությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են ոտքին ամրացված վարչական հսկողության սարքի միջոցով։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը։
Այսօր նա ցույց տվեց ոտքին ամրացված սարքը և կատակեց` վերջին մոդելի վարչական հսկողության ոտնոց է։
«Վստահ եմ` գաղտնալսող սարքը մեջը դրված է։ Դատարանում բարձրաձայնել եմ իմ կասկածը, որ նախորդ հսկողության սարքում համապատասխան ծառայությունների կողմից տեղադրված է «բզեզիկ»՝ ժուչոկ, որն իմ անձնական կյանքի իրավունքը ոտնահարում է։ Սակայն որևէ պետական մարմին չեկավ, չստուգեց, դատարանն անտարբերություն ցուցաբերեց։ Սա միայն ամրապնդեց այն կասկածները, որ Հայաստանում անգամ բանտից դուրս գալուց հետո հսկողության տարբեր գործիքներով մարդկանց անձնական և քաղաքական ապօրինի միջամտությունները շարունակվում են»,– ասաց նա։
Աշոտյանը դժգոհ է դատարանի՝ ՀՀ-ից դուրս գալու արգելք սահմանելու որոշումից, որը դեռևս 2022 թվականի նոյեմբերից կիրառվում է նրա նկատմամբ։ Նրա խոսքով՝ դա խանգարում է իր քաղաքական գործունեությանը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը
կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի
խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից Աշոտյանը կալանքի տակ էր, քանի որ
դատարանը մերժում էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։ Տնային կայանքը վարչական հսկողությամբ
փոխարինվեց օգոստոսի 1-ին։
Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: