00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը կաթողիկոսին փոխելու իրավունք չունի. քաղաքագետ Սեմյոն Բաղդասարով

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՍեմյոն Բաղդասարով
Սեմյոն Բաղդասարով - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Բաժանորդագրվել
Փորձագետը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` նոր կաթողիկոս ընտրելու առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին փոխելու իրավունք չունի երկու պատճառով: RT-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:
Փաշինյանը հուլիսի 23–ին հայտարարեց, որ «Վեհարանն ազատագրելու» շարժման անդամները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների ու ինքը համապատասխանում է դրանց և կարող է առաջնորդել շարժումը։ Նա առաջարկեց Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո կաթողիկոսական տեղապահ նշանակել բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի, իսկ կաթողիկոսական նոր ընտրությունների առաջ աշխարհաբար թարգմանել «Կանոնագիրք» հայոց»–ը։

«Հայաստանում աշխարհիկ և կրոնական իշխանությունները բաժանված են։ ՀՀ Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ դերակատարություն ունի հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կյանքում: Կաթողիկոսը ցմահ ընտրվում է եկեղեցու բարձրագույն մարմնի կողմից, որում ընդգրկված են բոլոր երկրներում գործող թեմերի ներկայացուցիչները։ Թե ինչ կապ ունի նա (Փաշինյանը. խմբ.) այդ գործընթացի հետ, ընդհանրապես հասկանալի չէ», - ասել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ դա աներևակայելի բան է և անկարգություններ հրահրելու ակնհայտ ցանկություն, այս ամենի ֆոնին Փաշինյանը կարող է առավելագույնը հայտարարել, որ ընտրություններ չեն լինելու, իսկ նվազագույնը՝ պարզապես կալանավորի բոլոր ընդդիմադիր առաջնորդներին և ընտրությունների գնա, ըստ էության, առանց մրցակիցների։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Լրահոս
0