00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը կանգ չի առնում․ հիմա էլ վեհարանն «ազատագրելու» ծրագիր է ներկայացրել

© Photo / official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2025
Բաժանորդագրվել
Փաշինյանը հրապարակել է մի շարք չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն շարժման անդամները, և պնդում է, որ ինքը համապատասխանում է դրանց ու կարող է առաջնորդել շարժումը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու և իր խոսքերով՝ «վեհարանն ազատագրելու» ծրագիր է ներկայացրել։ Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակված ծրագրով՝ կաթողիկոսին հեռացնելուց հետո Փաշինյանն առաջարկում է բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի նշանակել կաթողիկոսական տեղապահ, ով, սակայն, չի կարող հավակնել կաթողիկոսական գահին։
Ըստ նրա՝ կաթողիկոսական նոր ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա չի հաստատվում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Կանոնագիրքը։ Շեշտում է՝ այն պետք է լինի աշխարհաբար, համառոտ և բոլորին հասկանալի։ Մինչդեռ ներկայում կանոնագիրքը գրաբար է, բացի այդ, ըստ Փաշինյանի, հազարավոր կանոններ են դրանում ներառված, որոնք շատերի համար հասկանալի չեն։
«Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի։ Ընդ որում, կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որևէ ձևաչափով»,- գրում է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ «Վեհարանը վեհի՛» շարժումը առաջնորդողներն պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված չափանիշներին, մասնավորաբար՝ լինեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, իրենց ամբողջ հոգով հավատան Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը, ամեն օր աղոթող լինեն և հավատան, որ Մայր աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայ առաքելական եկեղեցու, ժողովրդի, պետության շահերից։
Փաշինյանը պնդում է՝ քանի որ ինքն է որոշել առաջնորդել այս շարժումը, ուրեմն համապատասխանում է այդ չափանիշներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Լրահոս
0