00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԾԿՀ–ն Կարապետյանների ընտանիքին չի կարող պարտավորեցնել ներդրում անել. Արփինե Հովհաննիսյան

© Sputnik / Asatur YesayantsԱրփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2025
Բաժանորդագրվել
ՀԾԿՀ տիրույթում միայն ՀԷՑ ընկերությունն է։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջում հակադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությանը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Կարապետյանների ընտանիքը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները։ Հովհաննիսյանը հանձնաժողովի նախագահին հորդորել է ուշադիր լինել, քանի որ այս հարցում, նրա կարծիքով, Մեսրոպյանը խոր մոլորության մեջ է։

«Ձեր հանձնաժողովի տիրույթում գտնվող սուբյեկտը ՀԷՑ-ն է, այսինքն՝ իրավաբանական անձը, ֆիրման։ Դուք սեփականատիրոջ հետ գործ չունեք և չեք կարող ունենալ, նաև չեք կարող ներդրումներ պարտադրել՝ ասելով, որ պետք է ներդրում անեն։ Իրավասու չեք», – բացատրել է Հովհաննիսյանը։

Նախկին նախարարn անդրադարձել է նաև ՀԾԿՀ նախագահի հայտարարությանը, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար ինքն է նշանակել։
Հովհաննիսյանի խոսքով`«Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում կատարված վերջին փոփոխությունները հակասահմանադրական են։
«Դուք իրավասու սուբյեկտը չեք։ Սահմանադրությամբ իրավասու սուբյեկտը հանձնաժողովն է», – նշել է Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0