https://arm.sputniknews.ru/20250724/es-em-vorvoshum-htskh-nakhagahy-pndum-e-rvomanvos-petrvosjanin-nshanakelu-vorvoshumn-irenn-e-91634737.html
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը պնդում է` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշումն իրենն է
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը պնդում է` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշումն իրենն է
Sputnik Արմենիա
Մեսրոպյանը չի բացառում, որ պաշտոնից հեռանալուց հետո կրկին կանդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T13:25+0400
2025-07-24T13:25+0400
2025-07-24T13:27+0400
հայաստան
ռոմանոս պետրոսյան
մեսրոպ մեսրոպյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81249715_0:59:1600:959_1920x0_80_0_0_133db47e1d81f5135ecb29e01f049ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պնդում է, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե նշանակման որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր, որին ինքը դեմ չի գնացել։Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Փաշինյանը դեմ լիներ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությանը, Մեսրոպյանը նշեց. «Ես եմ որոշում»։ Նրա խոսքով՝ օրենքով դա իրեն տրված բացառիկ իրավունք է։Անդրադառնալով իր քաղաքական անցյալին՝ ՀԾԿՀ նախագահը նշեց, որ չի ամաչում դրա համար, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, չի բացառում, որ պաշտոնից հեռանալուց հետո կվերադառնա ՔՊ։Հիշեցնենք` նախորդ տարվա հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։ Գրեթե միաժամանակ հրաժարականի դիմում ներկայացրին նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը մինչ նախարարություն տեղափոխվելը պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ում։ Մամուլը երկու պաշտոնյաների հրաժարականները պայմանավորում էր էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, նաև այդ հարցով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով:Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Մեսրոպ Մեսրոպյանին հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ընդդիմությունը դեմ էր նրա նշանակմանը՝ շեշտելով, որ սա պետք է ապաքաղաքական պաշտոն լինի, մինչդեռ Մեսրոպ Մեսրոպյանը բավականին քաղաքականացված է, բացի այդ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ազգականն է։ Նա 2023 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր և միայն ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրվելուց օրեր առաջ էր սառեցրել անդամակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81249715_180:0:1600:1065_1920x0_80_0_0_b3e27a1f2e9b04f78fa1e2d18cfb7a89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոմանոս պետրոսյան, մեսրոպ մեսրոպյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստան, ռոմանոս պետրոսյան, մեսրոպ մեսրոպյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը պնդում է` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշումն իրենն է
13:25 24.07.2025 (Թարմացված է: 13:27 24.07.2025) Մեսրոպյանը չի բացառում, որ պաշտոնից հեռանալուց հետո կրկին կանդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պնդում է, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե նշանակման որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր, որին ինքը դեմ չի գնացել։
«Ո՛չ, Ռոմանոս Պետրոսյանին ես եմ նշանակել իմ որոշմամբ, որովհետև ճանաչում եմ բավականին վաղուց։ Գնահատելով նրա կառավարչական որակները, հատկապես վերջին 3 ու կես տարիների ընթացքում ՊՎԾ-ում իր կառավարչական արդյունավետ աշխատանքը, իսկ այս պահին, իմ համոզմամբ, ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչը պետք է լավ մենեջեր լինի, և այդ որակները, այդ կրթությունն օրենքով սահմանված պահանջներին բավարար լինելու պայմաններում իմ ընտրությունը կանգնել է նրա վրա»,- ասաց Մեսրոպյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Փաշինյանը դեմ լիներ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությանը, Մեսրոպյանը նշեց. «Ես եմ որոշում»։ Նրա խոսքով՝ օրենքով դա իրեն տրված բացառիկ իրավունք է։
Անդրադառնալով իր քաղաքական անցյալին՝ ՀԾԿՀ նախագահը նշեց, որ չի ամաչում դրա համար, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, չի բացառում, որ պաշտոնից հեռանալուց հետո կվերադառնա ՔՊ։
Հիշեցնենք` նախորդ տարվա հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ
աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։ Գրեթե միաժամանակ հրաժարականի դիմում ներկայացրին նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը մինչ նախարարություն տեղափոխվելը պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ում։ Մամուլը երկու պաշտոնյաների հրաժարականները պայմանավորում էր էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, նաև այդ հարցով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով:
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Մեսրոպ Մեսրոպյանին
հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ընդդիմությունը դեմ էր նրա նշանակմանը՝ շեշտելով, որ սա պետք է ապաքաղաքական պաշտոն լինի, մինչդեռ Մեսրոպ Մեսրոպյանը բավականին քաղաքականացված է, բացի այդ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ազգականն է։ Նա 2023 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր և միայն ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրվելուց օրեր առաջ էր սառեցրել անդամակցությունը։