https://arm.sputniknews.ru/20250724/hec-i-sepakanatery-partavvor-e-sharunakel-nerdrumnery-htskh-nakhagah-91630342.html
ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է շարունակել ներդրումները․ ՀԾԿՀ նախագահ
ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է շարունակել ներդրումները․ ՀԾԿՀ նախագահ
Sputnik Արմենիա
Մեսրոպյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի չանջատումները որևէ ղեկավար չի կարող երաշխավորել։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T12:34+0400
2025-07-24T12:34+0400
2025-07-24T12:36+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սամվել կարապետյան
ռոմանոս պետրոսյան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
մեսրոպ մեսրոպյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91598737_0:0:1600:900_1920x0_80_0_0_934748d27ef38bff7a61fe654a86b132.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Կարապետյանները պարտավոր են շարունակել իրենց պլանային ներդրումները։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ մինչև 2034 թվականը հաստատված է ներդրումային ծրագիրը, որի իրականացումը պարտադիր է։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ռոման Պետրոսյանի նշանակվելուց հետո այլևս էլեկտրաէներգիայի անջատումներ չեն լինելու, ՀԾԿՀ ղեկավարը նշեց՝ մեկը մյուսի հետ կապ չունի։«Լույսերը կարող են մարել և՛ դրանից առաջ, և՛ էսօր, և վաղը, որովհետև լույսերի վարելու գործընթացն այնպիսի գործընթաց է, որ որևէ կառավարիչ, որևէ պետական ղեկավար, սեփականատեր չի կարող բացառել։ Հարցը այն է, թե այդ լույսերն ինչ հաճախականությամբ, պատճառով ու տևողությամբ են մարում, ինչ արագությամբ են մարման հետևանքները վերացնում»,- ասաց Մեսրոպյանը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91598737_168:0:1368:900_1920x0_80_0_0_158073fcd52f01652a377c6d1a2e90e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, ռոմանոս պետրոսյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), մեսրոպ մեսրոպյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, ռոմանոս պետրոսյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), մեսրոպ մեսրոպյան
ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է շարունակել ներդրումները․ ՀԾԿՀ նախագահ
12:34 24.07.2025 (Թարմացված է: 12:36 24.07.2025) Մեսրոպյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի չանջատումները որևէ ղեկավար չի կարող երաշխավորել։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Կարապետյանները պարտավոր են շարունակել իրենց պլանային ներդրումները։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ մինչև 2034 թվականը հաստատված է ներդրումային ծրագիրը, որի իրականացումը պարտադիր է։
«Իրենք պարտավոր են իրենց պլանավորված ներդրումներն անել այնպես, ինչպես կանեին, երբ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ Ժամանակավոր կառավարիչի նշանակման հարցն առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից, ՀԾԿՀ-ը ստացել է հաղորդագրություն, որում հարց է բարձրացվում ՀԷՑ-ում կառավարման մենեջմենթի, տեխնիկական սպասարկման վատ որակի, մատուցվող ծառայությունների որակի, կատարված ներդրումների անարդյունավետության վերաբերյալ»,- ասաց Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու պետք է սեփականատերերը շարունակեն միլիարդների ներդրումները, երբ ընկերությունը կառավարում է ոչ իրենց կողմից նշանակված կառավարիչը, հետևաբար սեփականատերը չի կարող վստահ լինել, որ իր ներդրումները ճիշտ են կառավարվում, ակնկալվող եկամուտը գեներացվելու է։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ռոման Պետրոսյանի նշանակվելուց հետո այլևս էլեկտրաէներգիայի անջատումներ չեն լինելու, ՀԾԿՀ ղեկավարը նշեց՝ մեկը մյուսի հետ կապ չունի։
«Լույսերը կարող են մարել և՛ դրանից առաջ, և՛ էսօր, և վաղը, որովհետև լույսերի վարելու գործընթացն այնպիսի գործընթաց է, որ որևէ կառավարիչ, որևէ պետական ղեկավար, սեփականատեր չի կարող բացառել։ Հարցը այն է, թե այդ լույսերն ինչ հաճախականությամբ, պատճառով ու տևողությամբ են մարում, ինչ արագությամբ են մարման հետևանքները վերացնում»,- ասաց Մեսրոպյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։