https://arm.sputniknews.ru/20250723/davit-ghazinjany-dataran-e-dimel-heci-ir-pashtvonum-verakangnvelu-hamar-91595094.html
Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել ՀԷՑ–ի իր պաշտոնում վերականգնվելու համար
Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել ՀԷՑ–ի իր պաշտոնում վերականգնվելու համար
Sputnik Արմենիա
Դավիթ Ղազինյանը բացատրեց, թե ինչ քայլեր պետք է արվեին իրեն պաշտոնից ազատելու համար։ 23.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-23T13:39+0400
2025-07-23T13:39+0400
2025-07-23T16:10+0400
հայաստան
դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
պաշտոն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91487111_0:0:940:529_1920x0_80_0_0_37c2d69aa203b286087ae6dd1fb1a4ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել իր պաշտոնում վերականգնվելու համար։ Նա այդ մասին հայտնեց Sputnik Արմենիային։Դավիթ Ղազինյանը հուլիսի 21-ին հայտարարել էր, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի, սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել է պաշտոնից։ Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։Նա անդրադարձավ նաև ստոկհոլմյան արբիտրաժի արտակարգ որոշմանը և պարզաբանեց, որ դատարանը միջանկյալ որոշում է կայացրել։ «Ընդհանուր միտքը հետևյալն է՝ մինչև արբիտրաժային դատարանում գործի քննությունը սեփականատերը կարող է վնասներ կրել, այդ իսկ պատճառով հորդորել է մինչև հայցի քննության ավարտը ձեռնպահ մնալ գործողություններից, ինչպիսին է կառավարիչ նշանակելը և այլն։ Դատարանի որոշումը հայցի ապահովման միջանկյալ միջոց է»,– պարզաբանեց Ղազինյանը։Դիտարկմանը, որ կառավարությունը չի հստակեցնում՝ կկատարի Կարապետյանի գործով միջազգային դատարանի որոշումը, թե ոչ, նա արձագանքեց. «Եթե չի կատարելու, ինչո՞ւ ենք միացել, ինչո՞ւ ենք ընդհանրապես միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին միանում։ Էստեղ խնդիր կա, չէ՞։ Այսինքն՝ միջազգային արբիտրաժը որոշում է, իսկ կառավարությունը ասում է՝ բա ներքին օրենսդրությո՞ւնը։ Ընդ որում` որոշումը պարտադիր կատարման ենթակա է։ Իրենց հայտարարությունում այդ որոշման հետ կապված, կարծում եմ, ոչ մի բան չկա, ուղղակի ինչ–որ բառերի հավաքածու էր»։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91487111_113:0:818:529_1920x0_80_0_0_b85be703002471943c2861a6992507f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), պաշտոն, դատարան
հայաստան, դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), պաշտոն, դատարան
Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել ՀԷՑ–ի իր պաշտոնում վերականգնվելու համար
13:39 23.07.2025 (Թարմացված է: 16:10 23.07.2025) Դավիթ Ղազինյանը բացատրեց, թե ինչ քայլեր պետք է արվեին իրեն պաշտոնից ազատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել իր պաշտոնում վերականգնվելու համար։ Նա այդ մասին հայտնեց
Sputnik Արմենիային։
Դավիթ Ղազինյանը հուլիսի 21-ին հայտարարել էր, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի, սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը
նրան ազատել է պաշտոնից։ Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը
հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն
արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
«Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է։ Ռոմանոս Պետրոսյանի հրաման ապօրինի է, ինքն այդ իրավունքը չուներ։ Տնօրենների խորհրդին նախ պետք է ներկայացներ, խորհուրդը հաստատեր գլխավոր տնօրենի տեղակալի ազատումը։ Ազատման հիմքում դրել է իմ ճեպազրույցը և ինչ–որ անվստահության հոդված, չգիտեմ` ինչպես ռենտգեն արեց, եկավ ու մի ժամում որոշեց, որ չի վստահում»,– Sputnik Արմենիային ասաց Ղազինյանը։
Նա անդրադարձավ նաև ստոկհոլմյան արբիտրաժի
արտակարգ որոշմանը և պարզաբանեց, որ դատարանը միջանկյալ որոշում է կայացրել։
«Ընդհանուր միտքը հետևյալն է՝ մինչև արբիտրաժային դատարանում գործի քննությունը սեփականատերը կարող է վնասներ կրել, այդ իսկ պատճառով հորդորել է մինչև հայցի քննության ավարտը ձեռնպահ մնալ գործողություններից, ինչպիսին է կառավարիչ նշանակելը և այլն։ Դատարանի որոշումը հայցի ապահովման միջանկյալ միջոց է»,– պարզաբանեց Ղազինյանը։
Դիտարկմանը, որ կառավարությունը չի հստակեցնում՝ կկատարի Կարապետյանի գործով միջազգային դատարանի որոշումը, թե ոչ, նա արձագանքեց. «Եթե չի կատարելու, ինչո՞ւ ենք միացել, ինչո՞ւ ենք ընդհանրապես միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին միանում։ Էստեղ խնդիր կա, չէ՞։ Այսինքն՝ միջազգային արբիտրաժը որոշում է, իսկ կառավարությունը ասում է՝ բա ներքին օրենսդրությո՞ւնը։ Ընդ որում` որոշումը պարտադիր կատարման ենթակա է։ Իրենց հայտարարությունում այդ որոշման հետ կապված, կարծում եմ, ոչ մի բան չկա, ուղղակի ինչ–որ բառերի հավաքածու էր»։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։