https://arm.sputniknews.ru/20250718/heci-ghekavar-kazmn-azatman-dimum-chi-gri-glkhavvor-tnoreni-zhp-91483034.html
ՀԷՑ–ի ղեկավար կազմն ազատման դիմում չի գրի. գլխավոր տնօրենի ԺՊ
ՀԷՑ–ի ղեկավար կազմն ազատման դիմում չի գրի. գլխավոր տնօրենի ԺՊ
Sputnik Արմենիա
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազուս է որակում այն, որ ընկերությունը պետք է կառավարի պետության ներկայացուցիչը, սակայն պատասխանատվություն կրի... 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T19:45+0400
2025-07-18T19:45+0400
2025-07-18T19:50+0400
դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ռոմանոս պետրոսյան
ազգայնացում / պետականացում
պետականացում
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91480182_10:0:886:493_1920x0_80_0_0_67224b6d13ac570862b8924f15b684b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար կազմն աշխատանքից ազատման դիմումներ չի գրելու։ Այս մասին մի քանի լրատվամիջոցներին տրված ասուլիսում հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։Ղազինյանն անդրադարձավ նաև կառավարության կողմից նորանաշանակ կառավարչի աշխատավարձին, որը, ՀԾԿՀ–ի որոշմամբ, պետք է վճարի ընկերությունը։ Նա նշեց, որ ինքը` որպես տնօրենի ԺՊ, ստանում է ոչ թե տնօրենի, այլ փոխտնօրենի աշխատավարձ, դրա համար էլ չգիտի` ինչքան կլինի Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91480182_119:0:776:493_1920x0_80_0_0_e38f0a48d60e70bd966d10cc3150ca4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, ազգայնացում / պետականացում, պետականացում, սամվել կարապետյան
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, ազգայնացում / պետականացում, պետականացում, սամվել կարապետյան
ՀԷՑ–ի ղեկավար կազմն ազատման դիմում չի գրի. գլխավոր տնօրենի ԺՊ
19:45 18.07.2025 (Թարմացված է: 19:50 18.07.2025) ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազուս է որակում այն, որ ընկերությունը պետք է կառավարի պետության ներկայացուցիչը, սակայն պատասխանատվություն կրի սեփականատեր Սամվել Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար կազմն աշխատանքից ազատման դիմումներ չի գրելու։ Այս մասին մի քանի լրատվամիջոցներին տրված ասուլիսում հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Ղեկավար կազմի մեծ մասի կողմից լիազորված եմ ասել՝ մենք մնում ենք այստեղ աշխատելու՝ ի բարօրություն մեր ժողովրդի։ Այսինքն՝ աշխատում ենք հանրության շահերը պաշտպանելու համար, որպեսզի ընկերությունը նորմալ գործի։ Եթե մենք չենք խոսում պետական կառավարման վիճակի մասին, դա դեռ չի նշանակում, որ չգիտենք՝ ինչպես է պետական ապարատը կառավարվում, և նույն կերպ էլ ՀԷՑ-ն են կառավարելու, ինչը շատ հեռու է մեր կառավարումից. կարող եմ հիմնավորել։ Մենք նաև սեփականատիրոջ իրավունքներն ենք պահելու, որովհետև կազուս է ստացվում՝ պետության կողմից գալիս է կառավարիչ, ինքն աշխատում է, բայց Սամվել Կարապետյանը՝ որպես սեփականատեր, պատասխան է տալիս», – ասաց Դավիթ Ղազինյանը։
Ղազինյանն անդրադարձավ նաև կառավարության կողմից
նորանաշանակ կառավարչի աշխատավարձին, որը, ՀԾԿՀ–ի որոշմամբ, պետք է վճարի ընկերությունը։ Նա նշեց, որ ինքը` որպես տնօրենի ԺՊ, ստանում է ոչ թե տնօրենի, այլ փոխտնօրենի աշխատավարձ, դրա համար էլ չգիտի` ինչքան կլինի
Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։