https://arm.sputniknews.ru/20250722/datarany-9-mln-drami-kalanq-e-drel-arsen-tvorvosjani-hashivneri-vra-91555021.html
Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա
Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար հայցեր է ներկայացրել մի շարք գործիչների, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի դեմ։ 22.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-22T10:23+0400
2025-07-22T10:23+0400
2025-07-22T10:31+0400
սամվել կարապետյան
կալանք
արսեն թորոսյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76946274_0:0:1600:901_1920x0_80_0_0_6058c14421fb8f27ae4e3b58445ee891.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանի հաշիվների վրա 9 միլիոն դրամի կալանք է դրվել։ Այս մասին գրում է «Հրապարակը»` նշելով, որ դատարանը նման որոշում է կայացրել՝ բավարարելով Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական, հասարակական գործիչների, այդ թվում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և ուրիշների դեմ։ Սամվել Կարապետյանը նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրեն հասցեագրված վիրավորական արտահայտությունների համար, հրապարակային հերքել զրպարտություններն ու որպես վիրավորանքի և զրպարտության փոխհատուցում վճարել 9 միլիոնական ՀՀ դրամ։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76946274_0:0:1424:1067_1920x0_80_0_0_5cf9496a113a7bd481560e4a636f2ac6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, կալանք, արսեն թորոսյան, դատ, դատարան
սամվել կարապետյան, կալանք, արսեն թորոսյան, դատ, դատարան
Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա
10:23 22.07.2025 (Թարմացված է: 10:31 22.07.2025) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար հայցեր է ներկայացրել մի շարք գործիչների, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանի հաշիվների վրա 9 միլիոն դրամի կալանք է դրվել։ Այս մասին գրում է «Հրապարակը»` նշելով, որ դատարանը նման որոշում է կայացրել՝ բավարարելով Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար, բարերար
Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական, հասարակական գործիչների, այդ թվում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և ուրիշների դեմ։ Սամվել Կարապետյանը նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրեն հասցեագրված վիրավորական արտահայտությունների համար, հրապարակային հերքել զրպարտություններն ու որպես վիրավորանքի և զրպարտության փոխհատուցում վճարել 9 միլիոնական ՀՀ դրամ։
«Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի` քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։ Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թորոսյանը՝ արձագանքելով դատարանի որոշմանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն
անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։