00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել

© SputnikՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2025
Բաժանորդագրվել
Իրավաբանները նշում են, որ մեղադրանքն առաջադրվել է Կարապետյանի մեղավորության ուղղակի կամ անուղղակի ապացույցների իսպառ բացակայության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով իբր ստացված փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Հիշեցնում են, որ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցուն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 17-ի հայտարարությանը հաջորդել են գործադիր իշխանության ղեկավարի հրապարակային ուղիղ սպառնալիքները և հաշվեհարդարի խոստումները, ժամերի ընթացքում քրեական վարույթի նախաձեռնումը, 24 ժամվա ընթացքում «իշխանությունը զավթելու կոչի» համար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելը և կալանավորելը։
«Այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել մեղադրանքի՝ ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը: Արդյունքում, քրեական վարույթը կարճելու, կալանքը վերացնելու փոխարեն՝ անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում»,-հայտարարել են փաստաբանները:
Ստեղծված իրավիճակում նրանք աննախադեպ են համարում այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Լրահոս
0