00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանին աջակցող հավաքի գործով խուզարկություն է անցկացվել շուրջ 20 հասցեում

© SputnikԱկցիա ի աջակցություն Սամվել Կարապետյանի. արխիվային լուսանկար
Ակցիա ի աջակցություն Սամվել Կարապետյանի. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2025
Բաժանորդագրվել
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին աջակցող հավաքի գործով միաժամանակյա խուզարկություններ են անցկացվել շուրջ 20 հասցեներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ–ի` Սամվել Կարապետյանի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք բնակիչների հարկադրել, ինչպես նաև նյութապես շահագրգռել են մասնակցել 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին:
«Այսօր դատարանի որոշումների հիման վրա շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար»,– ասված է հաղորդագրությունում:
Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։
Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ բերվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Շուրջ 4 ժամ անց հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն ավարտել են քննչական գործողությունները և ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ են տվել մտնել շենք։
ՔԿ–ն այսօր հայտնեց, որ մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց, քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում քննությանը հետաքրքրություն ներկայացնող 51 հասցեներում։
Լրահոս
0