https://arm.sputniknews.ru/20250708/51-hascenerum-miazhamanakja-khuzarkutjunner-en-hh-qnnchakan-kvomite-91078350.html
51 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են․ ՀՀ քննչական կոմիտե
51 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են․ ՀՀ քննչական կոմիտե
Sputnik Արմենիա
11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 4–ը հետախուզվում են։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T11:35+0400
2025-07-08T11:35+0400
2025-07-08T12:37+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
խուզարկություն
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074833_0:0:1469:827_1920x0_80_0_0_6156d12836a0ad9e220981fadf4bb93a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող 51 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները գործողություններ են իրականացնում ՀԷՑ գլխամասային գրասենյակում, թույլ չեն տալիս աշխատակիցներին շենք մտնել։ ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ է բերվել՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։Կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ։ Նրանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ին ձերբակալելու որոշում կա, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074833_127:0:1432:979_1920x0_80_0_0_e28195a40c518752e882993beb86c0d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), խուզարկություն, քննչական կոմիտե
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), խուզարկություն, քննչական կոմիտե
51 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են․ ՀՀ քննչական կոմիտե
11:35 08.07.2025 (Թարմացված է: 12:37 08.07.2025) 11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 4–ը հետախուզվում են։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող 51 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ
իրավապահները գործողություններ են իրականացնում ՀԷՑ գլխամասային գրասենյակում, թույլ չեն տալիս աշխատակիցներին շենք մտնել։ ՀՀ քննչական կոմիտեից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ է բերվել՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»,- հայտնում է ՔԿ-ն։
Կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ։ Նրանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ին ձերբակալելու որոշում կա, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։