00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ–ում անհետաձգելի քննչական գործողություններ են քրեական վարույթների շրջանակներում․ ՔԿ

© SputnikՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ
ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2025
Բաժանորդագրվել
Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացնում ՀՀ քննչական կոմիտեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրա խոսքով՝ գործողություններն իրականացվում են նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի գլխամասային գրասենյակում վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն ասել էր, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, թե իրավապահ որ մարմինն է ներսում և ինչ է կատարվում։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնեց Ավդալյանը։
Նրա խոսքով՝ ՔԿ-ն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Լրահոս
0