https://arm.sputniknews.ru/20250708/heci-3-ashkhatakicner-dzerbakalvats-en--pastabannerin-tujl-chen-talis-ners-mtnel-pastaban-91095853.html
ՀԷՑ–ի 3 աշխատակիցներ ձերբակալված են, փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել. փաստաբան
ՀԷՑ–ի 3 աշխատակիցներ ձերբակալված են, փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել. փաստաբան
Sputnik Արմենիա
ՀԷՑ–ի աշխատակիցների փաստաբանը նաև հայտնել է, որ խախտումների մասին ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, ինչից հետո ՄԻՊ–ը հանդես է եկել հայտարարությամբ։ Բայց ՄԻՊ արագ... 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T15:49+0400
2025-07-08T15:49+0400
2025-07-08T16:09+0400
փաստաբան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ձերբակալություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074833_0:0:1469:827_1920x0_80_0_0_6156d12836a0ad9e220981fadf4bb93a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Մուսալեռի մասնաճյուղում (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) այսօր իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։«Պատվեր է իջեցվել իրենց, որպեսզի ցույց տան, որ մարդիկ հավաքներին գնացել են հարկադրաբար»,– կարծիք հայտնեց Հայրապետյանը։Նրա տեղեկություններով` բացի Արա Ավագյանից ձերբակալվել են ՀԷՑ–ի ևս 2 աշխատակիցներ, որոնց խոսակցությունների ապօրինի գաղտնալսումների հիման վրա էլ հարուցվել է հիշյալ քրեական վարույթը։«Բայց նախաքննական մարմինը փոխանակ պարզի, թե ովքեր են եղել ապօրինի գաղտնալսողները, արդեն 4-5 ժամ ապօրինի ձերբակալված է պահում գաղտնալսվող քաղաքացիներին ու թույլ չի տալիս փաստաբաններին մոտենալ նրանց»,– նշում է Հայրապետյանը` հավելելով, որ այս փաստը հիմք է տալիս ենթադրելու, թե ձերբակալվածների նկատմամբ բռնություն է կիրառվում, նրանցից ցուցմունք են կորզում, հատկապես, որ տվյալ հատվածում իրավապահները նախապես անջատել են տվել տեսախցիկները։ՀԷՑ–ի աշխատակիցների փաստաբանը նաև հայտնել է, որ խախտումների մասին ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, ինչից հետո ՄԻՊ–ը հանդես է եկել հայտարարությամբ։ Բայց ՄԻՊ արագ արձագանքման խումբը, նրա ձևակերպմամբ, «մատը մատին չի տալիս»։Տիգրան Հայրապետյանի խոսքով` քննչական գործողություններն իրականացվել են ՀԷՑ–ի 3 սենյակներում, բայց փակ է եղել ամբողջ տարածքը, ինչի հետևանքով 300 -400 հոգու աշխատանք ժամեր շարունակ պարալիզացվել է։Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում էին անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ բերվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն ավարտել են քննչական գործողությունները և ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ են տվել մտնել շենք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074833_127:0:1432:979_1920x0_80_0_0_e28195a40c518752e882993beb86c0d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փաստաբան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ձերբակալություն, հհ քննչական կոմիտե
փաստաբան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ձերբակալություն, հհ քննչական կոմիտե
ՀԷՑ–ի 3 աշխատակիցներ ձերբակալված են, փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել. փաստաբան
15:49 08.07.2025 (Թարմացված է: 16:09 08.07.2025) ՀԷՑ–ի աշխատակիցների փաստաբանը նաև հայտնել է, որ խախտումների մասին ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, ինչից հետո ՄԻՊ–ը հանդես է եկել հայտարարությամբ։ Բայց ՄԻՊ արագ արձագանքման խումբը, նրա ձևակերպմամբ` «մատը մատին չի տալիս»։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Մուսալեռի մասնաճյուղում (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) այսօր իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
«ՀԷՑ–ում այսօր կատարված խուզարկություններն ապօրինի էին և կապված էին, իբրև թե, հավաքներին մասնակցելուն հարկադրելու գործերով հարուցված ապօրինի քրեական վարույթների հետ։ Նախաքննությունն էլ ծանր հանցագործությունների քննության վարչությունն է անում` լրիվ անտեղի, անհասկանալի ու ապօրինի»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ կատարված քննչական գործողություններով նախաքննական մարմինը փորձում է օրինականացնել ապօրինի հարուցված վարույթները։
«Պատվեր է իջեցվել իրենց, որպեսզի ցույց տան, որ մարդիկ հավաքներին գնացել են հարկադրաբար»,– կարծիք հայտնեց Հայրապետյանը։
Նրա տեղեկություններով` բացի Արա Ավագյանից ձերբակալվել են ՀԷՑ–ի ևս 2 աշխատակիցներ, որոնց խոսակցությունների ապօրինի գաղտնալսումների հիման վրա էլ հարուցվել է հիշյալ քրեական վարույթը։
«Բայց նախաքննական մարմինը փոխանակ պարզի, թե ովքեր են եղել ապօրինի գաղտնալսողները, արդեն 4-5 ժամ ապօրինի ձերբակալված է պահում գաղտնալսվող քաղաքացիներին ու թույլ չի տալիս փաստաբաններին մոտենալ նրանց»,– նշում է Հայրապետյանը` հավելելով, որ այս փաստը հիմք է տալիս ենթադրելու, թե ձերբակալվածների նկատմամբ բռնություն է կիրառվում, նրանցից ցուցմունք են կորզում, հատկապես, որ տվյալ հատվածում իրավապահները նախապես անջատել են տվել տեսախցիկները։
«Հիմա 3 ձերբակալվածները ՔԿ–ում են։ Երեքի մոտ էլ փաստաբանները չեն կարողանում մտնել։ Ճնշումներ են կիրառում երեքի նկատմամբ, որ իրենց ուզած ցուցմունքները կորզեն։ Հետո հավանաբար երկուսը մեկի դեմ ցուցմունք կտան, մեկին էլ մեղադրանք կառաջադրվի»,– նախաքննության ընթացքի հնարավոր զարգացման իր տեսալականը ներկայացրեց փաստաբանը։
ՀԷՑ–ի աշխատակիցների փաստաբանը նաև հայտնել է, որ խախտումների մասին ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, ինչից հետո ՄԻՊ–ը հանդես է եկել հայտարարությամբ։ Բայց ՄԻՊ արագ արձագանքման խումբը, նրա ձևակերպմամբ, «մատը մատին չի տալիս»։
Տիգրան Հայրապետյանի խոսքով` քննչական գործողություններն իրականացվել են ՀԷՑ–ի 3 սենյակներում, բայց փակ է եղել ամբողջ տարածքը, ինչի հետևանքով 300 -400 հոգու աշխատանք ժամեր շարունակ պարալիզացվել է։
Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտից
գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում էին անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ
Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ
ՀԷՑ բերվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Քիչ առաջ
հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն ավարտել են քննչական գործողությունները և ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ են տվել մտնել շենք։