https://arm.sputniknews.ru/20250708/samvel-karapetjani-ajakicneric-10in-berman-en-entarkel-qk-ajd-tvum-tashir-qaghaqic-91095736.html
Սամվել Կարապետյանի աջակիցներից 10–ին բերման են ենթարկել ՔԿ, այդ թվում՝ Տաշիր քաղաքից
Սամվել Կարապետյանի աջակիցներից 10–ին բերման են ենթարկել ՔԿ, այդ թվում՝ Տաշիր քաղաքից
Sputnik Արմենիա
Նախնական տեղեկություններով` հանրահավաքներին մասնակցելու հետ կապված ինչ–որ ձայնագրություններ են հրապարակվել սոցիալական կայքերում, որն էլ պատճառ է դարձել... 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T15:48+0400
2025-07-08T15:48+0400
2025-07-08T16:01+0400
հայաստան
սամվել կարապետյան
ձերբակալություն
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90986375_0:83:1600:983_1920x0_80_0_0_02ac78338c1bcefeef97d1049f98a625.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներից 10–ին բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն, այդ թվում՝ Տաշիր քաղաքից։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Նա նշել է, որ համատարած խուզարկություններ են սկսվել ինչպես ՀԷՑ–ի աշխատակիցների, այնպես էլ այլ քաղաքացիների բնակարաններում, որոնք ըստ վարույթն իրականացնող մարմնի` մասնակցել են հուլիսի 4–ին տեղի ունեցած հանրահավաքին։ Խուզարկություններից անմիջապես հետո անձինք բերման են ենթարկվել քննչական բաժին։«Ժամը 9։20–ից փաստաբանները գտնվում են Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ։ Փաստաբաններին թույլ չեն տալիս մասնակցել իրենց վստահորդների մասնակցությամբ իրականացվող վարույթային գործողություններին, այլ տեղեկություններ չկան, միայն գիտենք, որ ձերբակալված են։ Մի քանի անգամ զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,– ասել է նա։Լրագրողների հետ զրույցի ժամանակ քննիչներից մեկը փաստաբաններից մեկին ներս հրավիրեց։Մարտիրոսյանի կարծիքով` պատճառն իրենց բարձրացրած աղմուկն է, քանի որ փաստաբանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ իրավապահները խոչընդոտում են իրենց աշխատանքը։Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ բերվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Շուրջ 4 ժամ անց հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն ավարտել են քննչական գործողությունները և ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ են տվել մտնել շենք։ՔԿ–ն այսօր հայտնեց, որ մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց, քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում քննությանը հետաքրքրություն ներկայացնող 51 հասցեներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90986375_90:0:1511:1066_1920x0_80_0_0_3e8a41c548f3a52e6129c5fe5e05ccc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, ձերբակալություն, քննչական կոմիտե
հայաստան, սամվել կարապետյան, ձերբակալություն, քննչական կոմիտե
Սամվել Կարապետյանի աջակիցներից 10–ին բերման են ենթարկել ՔԿ, այդ թվում՝ Տաշիր քաղաքից
15:48 08.07.2025 (Թարմացված է: 16:01 08.07.2025) Նախնական տեղեկություններով` հանրահավաքներին մասնակցելու հետ կապված ինչ–որ ձայնագրություններ են հրապարակվել սոցիալական կայքերում, որն էլ պատճառ է դարձել մարդկանց ՔԿ բերման ենթարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներից 10–ին բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն, այդ թվում՝ Տաշիր քաղաքից։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Հրավիրված անձ չկա։ Խուզարկության ժամանակ դեպք է եղել, երբ անձն ասել է, որ իր փաստաբանը դրսում է, թույլ տվեք` ներս մտնի, ներգրավվի գործողություններին, թույլ չեն տվել։ Նախնական տեղեկությունն այն է, որ հանրահավաքներին մասնակցելու հետ կապված ինչ–որ ձայնագրություններ են հրապարակվել սոցիալական կայքերում։ Համատարած արատավոր երևույթ է դարձել, պարզ չէ , թե այդ ձայնագրությունն ով է անում, ով է խոսում, մոնտաժված է, թե ոչ։ Նորաստեղծ «կայքեր» կան, որոնք տարածում են այդ «ձայնագրությունները»»,–ասել է Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ համատարած խուզարկություններ են սկսվել ինչպես ՀԷՑ–ի աշխատակիցների, այնպես էլ այլ քաղաքացիների բնակարաններում, որոնք ըստ վարույթն իրականացնող մարմնի` մասնակցել են հուլիսի 4–ին տեղի ունեցած հանրահավաքին։ Խուզարկություններից անմիջապես հետո անձինք բերման են ենթարկվել քննչական բաժին։
«Ժամը 9։20–ից փաստաբանները գտնվում են Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ։ Փաստաբաններին թույլ չեն տալիս մասնակցել իրենց վստահորդների մասնակցությամբ իրականացվող վարույթային գործողություններին, այլ տեղեկություններ չկան, միայն գիտենք, որ ձերբակալված են։ Մի քանի անգամ զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,– ասել է նա։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ քննիչներից մեկը փաստաբաններից մեկին ներս հրավիրեց։
Մարտիրոսյանի կարծիքով` պատճառն իրենց բարձրացրած աղմուկն է, քանի որ փաստաբանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ իրավապահները խոչընդոտում են իրենց աշխատանքը։
Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտից
գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ
Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ
ՀԷՑ բերվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Շուրջ 4 ժամ անց
հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն ավարտել են քննչական գործողությունները և ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ են տվել մտնել շենք։
ՔԿ–ն այսօր
հայտնեց, որ մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց, քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում քննությանը հետաքրքրություն ներկայացնող 51 հասցեներում։