https://arm.sputniknews.ru/20250627/hhn-dardzrel-en-gevopvolitik-pajqari-kentrvon-samvel-karapetjani-nvor-hajtararutjuny-90689475.html
ՀՀ–ն դարձրել են գեոպոլիտիկ պայքարի կենտրոն․ Սամվել Կարապետյանի նոր հայտարարությունը
ՀՀ–ն դարձրել են գեոպոլիտիկ պայքարի կենտրոն․ Սամվել Կարապետյանի նոր հայտարարությունը
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի խոսքով` ՀՀ իշխանությունը խաղաղություն է մուրում ու ստանում ամենօրյա զիջումների պարտադրանք։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T12:26+0400
2025-06-27T12:26+0400
2025-06-27T12:27+0400
հայաստան
սամվել կարապետյան
հայտարարություն
իշխանություն
ռուսաստան
եվրամիություն
խաղաղություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունը մեր երկիրը դարձրել է գեոպոլիտիկ պայքարի կենտրոն։ Այս հայտարարությունն արել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը։ Նրա հերթական ուղերձը հրապարակվել է փաստաբանների միջոցով։Նրա խոսքով` նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու:«Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է, մեր Հայաստանն իրենց վերաբնակեցման վայր դարձնելն է: Այդ ամենի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված ևս 3 մլն փախստական։ Այս իրավիճակին զուգահեռ՝ գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են: Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում այդ երկրի մարդկային որակները. այն, որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը և ազնվությունը»,– գրել է գործարարը:Նա ընդգծել է` այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող, ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը, իսկ դրա բացակայությունը, բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը: Ամեն տեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով՝ մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի:«Մենք միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը։ Պայքարելու ենք»,– եզրափակել է Կարապետյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, հայտարարություն, իշխանություն, ռուսաստան, եվրամիություն, խաղաղություն
հայաստան, սամվել կարապետյան, հայտարարություն, իշխանություն, ռուսաստան, եվրամիություն, խաղաղություն
ՀՀ–ն դարձրել են գեոպոլիտիկ պայքարի կենտրոն․ Սամվել Կարապետյանի նոր հայտարարությունը
12:26 27.06.2025 (Թարմացված է: 12:27 27.06.2025) Սամվել Կարապետյանի խոսքով` ՀՀ իշխանությունը խաղաղություն է մուրում ու ստանում ամենօրյա զիջումների պարտադրանք։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունը մեր երկիրը դարձրել է գեոպոլիտիկ պայքարի կենտրոն։ Այս հայտարարությունն արել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը։ Նրա հերթական ուղերձը հրապարակվել է փաստաբանների միջոցով։
«Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու, որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում»,– գրել է Կարապետյանը:
Նրա խոսքով` նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու:
«Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է, մեր Հայաստանն իրենց վերաբնակեցման վայր դարձնելն է: Այդ ամենի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված ևս 3 մլն փախստական։ Այս իրավիճակին զուգահեռ՝ գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են: Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում այդ երկրի մարդկային որակները. այն, որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը և ազնվությունը»,– գրել է գործարարը:
Նա ընդգծել է` այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող, ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը, իսկ դրա բացակայությունը, բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը: Ամեն տեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով՝ մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի:
«Մենք միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը։ Պայքարելու ենք»,– եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին
հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։