00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Նորքի թաղապետը պետք է հեռանա, բայց որոշում կայացնողը «Հանրապետությունն» է. ԱԺ նախագահ

© PhotoԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
Բաժանորդագրվել
Իշխող ՔՊ-ում դժգոհեն այն ամենից, ինչ տեղի է ունեցել թաղապետարանում, նշել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ԱԺնախագահ ԱլենՍիմոնյանը կարծում է, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է լքի պաշտոնը աղմկահարույց սկանդալի ֆոնին: Սակայն «Հանրապետություն» կուսակցությունը, որին պաշտոնյան ներկայացնում է, պետք է ստանձնի քաղաքական պատասխանատվություն և որոշում կայացնի։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրելէին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրում» լուրջ դժգոհություն է հասունանում թաղապետի մասնակցությամբ սկանդալի ֆոնին, կուսակցությունում սպասում են քաղաքապետի հարցի լուծմանը: Նշվումէր, որ ՔՊ-ում պատրաստ են խզել կոալիցիոն հուշագիրը «Հանրապետության» հետ: Մինչդեռ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է սկսվել, և ինքը չի պատրաստվում դատավորի դեր խաղալ:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջադեպը որակել Է անընդունելի և շեշտել, հետևանքներ պետք է լինեն:
Սիմոնյանը հաստատեց, որ իշխող կուսակցությունում դժգոհություն կա, և այնտեղ կիսում են այն կարծիքը, որ պաշտոնյան պետք է հրաժարական տա:
«Քաղաքապետն արդեն արտահայտվել է այդ մասին։ Վարչապետը երեկ ևս մեկնաբանել է։ Կարևոր է, որ «Հանրապետություն» կուսակցությունն ինքը դա հասկանա և հետևություններ անի։ Հակառակ դեպքում նա կկորցնի ձայները», - կարծում է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։
Ինքը՝ Չախոյանը, իր վրա հարձակումը համարում է ծրագրված և կանխամտածված։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իր կողմից բացահայտվել է կոռուպցիոն սխեմա ՝ կապված Նոր Նորքում մանկապարտեզի կառուցման հետ:
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Միջադեպին մայիսի 5–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը` թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը համարելով սադրանքի հետևանք, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն էլ կատարվածի համար ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։
Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ։
Լրահոս
0