00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կատարվածից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ. Փաշինյանը` Նոր Նորքի միջադեպի մասին

© Photo : Hanrapetutyun PartyՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյան
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը սրտնեղեց, որ իրեն քննիչի, դատախազի, օպեր լիազորի տեղ են դնում ու տալիս հարցեր, որոնցից ինքը տեղյակ չէ, քանի որ ավելի կարևոր գործեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ցանկացած մեկը, որը կոռուպցիա սխեմա կիրառելով պետական բյուջեից փող է տանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թշնամին է։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, որը անդրադարձավ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ու 3 աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին։
Պատգամավորը նշեց, որ այդ դեպքը տեղի է ունեցել, քանի որ Չախոյանը և ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը բացահայտել էին կոռուպցիոն սխեմա, ըստ որի` մեկ անձից գնում է կատարվել Երևանի ավագանու ՔՊ անդամի ընկերությունից` 300 մլն դրամով Նոր Նորքում մանկապարտեզ կառուցելու համար։ Այն պետք է շահագործման հանձնվեր 2024 թվականին, սակայն իրականությունն այլ է։
Պատասխանելով հարցին` Փաշինյանը հայտարարեց, որ այդ դրվագից տեղյակ չէ։
«Եթե որևիցե կոռուպցիոն սխեմայի հետ կապ ունեցող մարդ մեր թիմից է, ապա ուզում եմ ասել, որ նման մարդ մեր թիմից չի կարող լինի։ Սա որպես սկզբունք ընդունեք, ու սա իմ ունիվերսալ պատասխանն է բոլոր նման դեպքերի համար»,– ընդգծեց նա։
Վարչապետի վստահեցմամբ` որևէ բռնություն ընդունելի չի կարող լինել իր համար, ու դա իրենց քաղաքական թիմի գաղափարաբանության մաս է։
Նրան վրդովվեցրեց պատգամավոր Վարդանյանի դիտարկումը` եթե դեմ եք բռնությանը, ապա ինչո՞ւ չեք դատապարտել։
«Հերիք է` ինձ քննիչի, դատախազի, օպեր լիազորի տեղ դնեք։ Մի կողմից առավոտից իրիկուն ասում եք` սուպերվարչապետական համակարգ է, հեռախոսը վերցնում է, այս է անում, այն է անում։ Ես ասում եմ` ձեր ասած դեպքի մասին լսում եմ առաջին անգամ, քանի որ ես ավելի կարևոր գործեր ունեմ։ Ինձ եկել եք, ասում եք` Մասիվի սադում անցնում էինք, 4 հոգի նստած էին, մեկը` պպզած, բա սենց ո՞նց կլինի.. Այ քեզ բան, դա ձեր զբաղվելու գործն է` որպես պատգամավոր, ինստիտուտներ կան երկրում։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում»,– հայտարարեց նա։
Ավելի ուշ անդրադառնալով նույն հարցին, նա հայտարարեց.
«Ես հստակ քաղաքական գնահատական եմ տալիս՝ անընդունելի է ինձ համար։ Դրա շուրջ վարչական որոշումներ պետք է լինեն, թե չլինեն․ ես նախընտրում եմ, որ մենք Երևան համայնքում ունենք գործընկեր, և ես նախընտրում եմ, որ մենք մեր գործընկերներին մեր դիրքորոշումներն արտահայտենք»,- ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ «Հանրապետություն» կուսակցությունն էլ պետք է նույն ընկալումն ունենա։ Շեշտում է՝ կատարվածից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ։ Համաձայնում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է երբեմն հունից դուրս գալ, բայց կան կանոններ։
«Ի վերջո, մենք մարդ լինելուն զուգահեռ պաշտոնյա ենք, քաղաքացի ենք։ ՀՀ-ն պետություն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ինչ արել է, ճիշտ է արել։
Լրահոս
0