00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Նորքի թաղապետարանում ծեծի ենթարկված ակտիվիստի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

© Photo : ScreenshotԱրթուր Չախոյան
Արթուր Չախոյան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2025
Բաժանորդագրվել
Ըստ պաշտպանի` այս պատմության մեջ Արթուր Չախոյանը կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (խուլիգանություն)։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։
«Իրավական ֆարսը շարունակվում է։ Ակնհայտ հանցագործության համար անձինք ո՛չ կանչվել են, ո՛չ վերջիններիս հետ կոնկրետ քննչական – դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է»,–նշել է պաշտպանը։
Նա նշել է, որ այսպիսով փորձ է արվում կոծկել Նոր Նորքի թաղապետի ու թաղապետարանի աշխատակիցների գործողությունները` դրանք բարդելով քաղաքացիական ակցիա իրականացնող աձի վրա։ Վերջինս, ըստ պաշտպանի, այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ու ինչ արել՝ ճիշտ է արել։
Լրահոս
0