https://arm.sputniknews.ru/20250501/nvor-nvorqi-taghapetarani-tsetsrtuqic-hetvo-qreakan-hetapndum-e-harucvel-4-andzi-nkatmamb-qk-88483700.html
Նոր Նորքի թաղապետի և ծեծին մասնակցած 3 աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նոր Նորքի թաղապետի և ծեծին մասնակցած 3 աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև։ 01.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-01T15:54+0400
2025-05-01T15:54+0400
2025-05-01T16:10+0400
արթուր չախոյան
քրեական գործ
տիգրան տեր–մարգարյան
ծեծկռտուք
թաղապետ
նոր նորքի թաղապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72858430_0:0:1600:900_1920x0_80_0_0_4b76905bf4d8bae60ca13ab7970080b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Չախոյանի պաշտպանը նշել էր, որ այս պատմության մեջ իր պաշտպանը կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի։Sputnik Արմենիայի տեղեկություններով` վերը նշված 4 անձից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն է, մյուս երեքը թաղապետարանի աշխատակիցներ են։ Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ու ինչ արել՝ ճիշտ է արել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72858430_188:0:1388:900_1920x0_80_0_0_5b0b312fec0b28d0a1e3fa8075dbdbb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր չախոյան, քրեական գործ, տիգրան տեր–մարգարյան, ծեծկռտուք, թաղապետ, նոր նորքի թաղապետարան
արթուր չախոյան, քրեական գործ, տիգրան տեր–մարգարյան, ծեծկռտուք, թաղապետ, նոր նորքի թաղապետարան
Նոր Նորքի թաղապետի և ծեծին մասնակցած 3 աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15:54 01.05.2025 (Թարմացված է: 16:10 01.05.2025) Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Այս մասին
«Ֆեյսբուքում» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Րոպեներ առաջ
հայտնի դարձավ, որ ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Չախոյանի պաշտպանը նշել էր, որ այս պատմության մեջ իր պաշտպանը կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի։
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,–հայտնում է ՔԿ խոսնակը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` վերը նշված 4 անձից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն է, մյուս երեքը թաղապետարանի աշխատակիցներ են։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում
ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած
Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա
ազատ արձակվեց։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո
6 անձ է ձերբակալվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում
Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ու ինչ արել՝ ճիշտ է արել։