00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
09:20
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես դատավորի դեր չեմ ստանձնելու. Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքը սադրանք որակեց

Բաժանորդագրվել
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից կատարվածի համար։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Բռնության որևէ ձև անընդունելի է։ Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցությունն այսօր այս խոսքերով սկսեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարներ, որոնք Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ և ամենուրեք կան ու միշտ կլինեն, անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով սուտ կասի, և մենք դա կարող ենք որպես սադրանք ընդունել»,- ասաց Ավինյանը։
Միաժամանակ, քաղաքապետի խոսքով՝ ինքը չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել, քանի որ քրեական գործ կա նաև երկրորդ կողմ՝ խուլիգանության հոդվածով ներգրավված անձինք, ուստի կսպասի վարույթի իրականացմանը։
Ավինյանը դիմեց նիստին մասնակցող Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ առաջարկելով խոսել կատարվածի մասին։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր, և, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքի, առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ձեզանից և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն»,- ասաց Տեր-Մարգարյանն ու հավելեց, որ կատարվածից հետո բազմաթիվ եզրահանգումների է արել իր համար։
Ավինյանը շեշտեց՝ իրենց թիմում վարքականոնի պահպանումը կարևոր է, և շատերը «տիկտոկյան հիթ» դառնալու մոլուցքով՝ առաջիկայում էլ ավելի մեծ եռանդով փորձելու են սադրանքներ իրականացնել։
«Մեր որևէ մկան ավել շարժում չպետք է անի, ու մկան ասելով՝ նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված»,- հայտարարեց Ավինյանը։
Քաղաքապետի կարծիքով՝ այո, կատարվածը միանշանակ սադրանք էր, բայց դա եղածը չի արդարացնում։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ինչ արել է, ճիշտ է արել։
Լրահոս
0