https://arm.sputniknews.ru/20250506/kap-chuner-etikaji-het-kvonjvorjann-asel-e-inchu-en-dem-qvearkel-ynddimutjan-nakhagtsin-88636996.html
Կապ չուներ էթիկայի հետ. Կոնջորյանն ասել է` ինչու են դեմ քվեարկել ընդդիմության նախագծին
Կապ չուներ էթիկայի հետ. Կոնջորյանն ասել է` ինչու են դեմ քվեարկել ընդդիմության նախագծին
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ նախագծի նպատակն էր ոչ թե այնպես անել, որ լրագրողի համար լավ լինի, այլ որ ՔՊ-ի համար վատ լինի։ 06.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-06T15:02+0400
2025-05-06T15:02+0400
2025-05-06T15:19+0400
հայկ կոնջորյան
անդրանիկ քոչարյան
էթիկայի հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
լրագրող
թագուհի թովմասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87829780_0:0:1200:675_1920x0_80_0_0_c74b78c5096f64104e31d09eaa0a0130.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քաղաքական հովանավորություն տվեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի վարքին լրագրողի նկատմամբ։ Այսօր ԱԺ-ում Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունից հետո ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։Քիչ առաջ 28 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ԱԺ–ն մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած` պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծըը։«Քաղաքացիական պայմանագիրը հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնել, ու սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը և անհանդուրժողականությունը խրախուսվում են բարձրագույն իշխանության կողմից»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով էլ՝ իրենք դեմ քվեարկեցին, որովհետև այս նախագիծն ընդդիմությունը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու պատճառով, այլ որ ՔՊ-ի համար վատ լինի։Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։ Ապրիլի 25–ին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ԱԺ ներկայացրին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87829780_46:0:946:675_1920x0_80_0_0_c5bd27da870fb839451d106b9cd16f57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ կոնջորյան, անդրանիկ քոչարյան, էթիկայի հանձնաժողով, աժ (ազգային ժողով), լրագրող, թագուհի թովմասյան
հայկ կոնջորյան, անդրանիկ քոչարյան, էթիկայի հանձնաժողով, աժ (ազգային ժողով), լրագրող, թագուհի թովմասյան
Կապ չուներ էթիկայի հետ. Կոնջորյանն ասել է` ինչու են դեմ քվեարկել ընդդիմության նախագծին
15:02 06.05.2025 (Թարմացված է: 15:19 06.05.2025) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ նախագծի նպատակն էր ոչ թե այնպես անել, որ լրագրողի համար լավ լինի, այլ որ ՔՊ-ի համար վատ լինի։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քաղաքական հովանավորություն տվեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի վարքին լրագրողի նկատմամբ։ Այսօր ԱԺ-ում Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունից հետո ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Քիչ առաջ 28 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով
ԱԺ–ն մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած` պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծըը։
«Քաղաքացիական պայմանագիրը հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնել, ու սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը և անհանդուրժողականությունը խրախուսվում են բարձրագույն իշխանության կողմից»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով էլ՝ իրենք դեմ քվեարկեցին, որովհետև այս նախագիծն ընդդիմությունը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու պատճառով, այլ որ ՔՊ-ի համար վատ լինի։
«Սա ոչ մի կապ չուներ էթիկայի հետ։ Սա հերթական անգամ ընդդիմության կողմից ընդհանրապես բարոյականությունը որպես կոնցեպտ թրաֆիքինգի ենթարկելու փորձ է, իրականում էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան իրարից դեռևս շարունակում են դեռևս հեռու մնալ Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին»,- հայտարարեց Կոնջորյանը։
Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը
ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։ Ապրիլի 25–ին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները
ԱԺ ներկայացրին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծ։