https://arm.sputniknews.ru/20250327/andranik-qvocharjann-ardzaganqel-e-ir-dem-kazmakerpvats-stvoragrahavaqin-87228881.html
Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է իր դեմ կազմակերպված ստորագրահավաքին
Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է իր դեմ կազմակերպված ստորագրահավաքին
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորը պնդում է, թե լրագրողական հանրույթի որոշ ներկայացուցիչներ էթնիկական նորմերի պահպանման խնդիր ունեն։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T18:42+0400
2025-03-27T18:42+0400
2025-03-27T18:52+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
լրագրող
ստորագրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77020610_0:84:1600:984_1920x0_80_0_0_a98b57b07634ed91263ff0e3f71076c6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իր դեմ սկսված ստորագրահավաքին։ Նա գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։Մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Քոչարյանին հարցեր տալու, նա Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։«Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգևորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգևորականի այդ հորդորից նա կարծես չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր»,– գրել է Քոչարյանը:Լրագրողները հայտարարել են, որ ՔՊ պատգամավորը խեղաթյուրել է Բագրատ սրբազանի խոսքերը, որոնք փորձել է մեջբերել Քոչարյանը։ Սրբազանը մոտ 9 ամիս առաջ, պատասխանելով Ջեբեջյանի դիտարկմանը, որ դերասան Հովհաննես Ազոյանը սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտությունն է գրել Սրբազան պայքարի մասին, ասել էր. «Հռիփսիմե, գնա, բերանդ լվա, շուրթերդ լվա…Ներողություն եմ խնդրում, բայց սատանաների անուններ մի տվեք… Անկեղծ, սարսափելի բան է դա»։Անդրադառնալով ստորագրահավաքին, որին միացել է ավելի քան 170 լրագրող, ՔՊ պատգամավորը գրել է, թե լրագրողական այդ հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ ևս ունեն էթնիկական նորմերի պահպանման խնդիր։ Քոչարյանը նշել է, որ նրանք իրեն հետապնդում են ցանկացած տարածքում, միտումնավոր խախտում անձնական տարածքը, սադրիչ, մարդկային արժանապատվությունը վիրավորող հարցեր տալիս։«Ես միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրեցի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն, որի իմաստը հետևյալն էր` լրագրողի խոսքը պետք է մաքուր լինի, կեղծիքից, ատելության խոսքից ու մանիպուլյացիաներից զերծ։ Մնացած եզրակացություններն ու հետևությունները թողնում եմ ձեզ: Յուրաքանչյուր անձ իմ խոսքերում կարող է գտնել իր կրթվածությանը, բարոյականությանն ու դաստիարակությանը համապատասխանող իմաստ»,– փորձել է իրեն արդարացնել ՔՊ պատգամավորը։Գրառման վերջում Քոչարյանը մեջբերումներ է արել Աստվածաշնչից։ՀԺՄ–ն դատապարտել է ԱԺ–ում լրագրողների նկատմամբ ՊՊԾ աշխատակիցների պահվածքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77020610_89:0:1512:1067_1920x0_80_0_0_24397e269ea8a682add04811799ac049.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, լրագրող, ստորագրահավաք
հայաստան, անդրանիկ քոչարյան, լրագրող, ստորագրահավաք
Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է իր դեմ կազմակերպված ստորագրահավաքին
18:42 27.03.2025 (Թարմացված է: 18:52 27.03.2025) ՔՊ–ական պատգամավորը պնդում է, թե լրագրողական հանրույթի որոշ ներկայացուցիչներ էթնիկական նորմերի պահպանման խնդիր ունեն։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իր դեմ սկսված ստորագրահավաքին։ Նա գրառում է արել
«Ֆեյսբուքի» իր էջում։
Մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Քոչարյանին հարցեր տալու, նա Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
«Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգևորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգևորականի այդ հորդորից նա կարծես չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր»,– գրել է Քոչարյանը:
Լրագրողները հայտարարել են, որ ՔՊ պատգամավորը խեղաթյուրել է Բագրատ սրբազանի խոսքերը, որոնք փորձել է մեջբերել Քոչարյանը։ Սրբազանը մոտ 9 ամիս առաջ, պատասխանելով Ջեբեջյանի դիտարկմանը, որ դերասան Հովհաննես Ազոյանը սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտությունն է գրել Սրբազան պայքարի մասին, ասել էր. «Հռիփսիմե, գնա, բերանդ լվա, շուրթերդ լվա…Ներողություն եմ խնդրում, բայց սատանաների անուններ մի տվեք… Անկեղծ, սարսափելի բան է դա»։
«Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել` լարվածության նոր առիթ ստեղծելու ու իմ անունը շահարկելու նպատակով: Սակայն համոզված եմ, որ տհաճ, ափսոսանքի արժանի միջադեպը չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե լրագրող Հ. Ջեբեջյանն իր հերթին պահպաներ մասնագիտական էթիկայի տարրական կանոնները»,– գրել է Քոչարյանը։
Անդրադառնալով ստորագրահավաքին, որին միացել է ավելի քան 170 լրագրող, ՔՊ պատգամավորը գրել է, թե լրագրողական այդ հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ ևս ունեն էթնիկական նորմերի պահպանման խնդիր։ Քոչարյանը նշել է, որ նրանք իրեն հետապնդում են ցանկացած տարածքում, միտումնավոր խախտում անձնական տարածքը, սադրիչ, մարդկային արժանապատվությունը վիրավորող հարցեր տալիս։
«Ես միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրեցի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն, որի իմաստը հետևյալն էր` լրագրողի խոսքը պետք է մաքուր լինի, կեղծիքից, ատելության խոսքից ու մանիպուլյացիաներից զերծ։ Մնացած եզրակացություններն ու հետևությունները թողնում եմ ձեզ: Յուրաքանչյուր անձ իմ խոսքերում կարող է գտնել իր կրթվածությանը, բարոյականությանն ու դաստիարակությանը համապատասխանող իմաստ»,– փորձել է իրեն արդարացնել ՔՊ պատգամավորը։
Գրառման վերջում Քոչարյանը մեջբերումներ է արել Աստվածաշնչից։