https://arm.sputniknews.ru/20250506/azhn-chi-qnni-andranik-qvocharjani-varqy-etikaji-handznazhvoghvov-steghtselu-vorvoshumy-merzhvec-88634238.html
ԱԺ–ն չի քննի Անդրանիկ Քոչարյանի վարքը. էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշումը մերժվեց
ԱԺ–ն չի քննի Անդրանիկ Քոչարյանի վարքը. էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշումը մերժվեց
Sputnik Արմենիա
Նախագծով ժամանակավոր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` եզրակացություն տալ Քոչարյանի վարքի վերաբերյալ։ 06.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-06T14:33+0400
2025-05-06T14:33+0400
2025-05-06T14:35+0400
անդրանիկ քոչարյան
հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77069707_0:0:1600:901_1920x0_80_0_0_043c5676eae01b494fa140befd4bbb5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱԺ–ն 28 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– ասաց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել։ Քաղաքական մեծամասնությունը հայտարարել էր, որ հանձնաժողովում իրենք, միևնույնն է, լինելու են մեծամասնություն` 3/2 հարաբերակցությամբ, և դա կարող է անաչառության ու որոշման ընդունման հետ կապված խնդիր առաջացնել, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ նման հանձնաժողովի ստեղծումը։Նշենք նաև` այս նախագծի քննարկմանը զուգահեռ ԱԺ միջանցքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը բողոքի ակցիա էր իրականացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77069707_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1c35334d0ec425a571254200ae1c82f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, աժ (ազգային ժողով), լրագրող
անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, աժ (ազգային ժողով), լրագրող
ԱԺ–ն չի քննի Անդրանիկ Քոչարյանի վարքը. էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշումը մերժվեց
14:33 06.05.2025 (Թարմացված է: 14:35 06.05.2025) Նախագծով ժամանակավոր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` եզրակացություն տալ Քոչարյանի վարքի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱԺ–ն 28 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– ասաց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
Ըստ նախագծի` ժամանակավոր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` Քոչարյանի վարքի վերաբերյալ տալ եզրակացություն և հետագայում բացառել նման վարքագծի կրկնությունը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել։ Քաղաքական մեծամասնությունը հայտարարել էր, որ հանձնաժողովում իրենք, միևնույնն է, լինելու են մեծամասնություն` 3/2 հարաբերակցությամբ, և դա կարող է անաչառության ու որոշման ընդունման հետ կապված խնդիր առաջացնել, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ նման հանձնաժողովի ստեղծումը։
Նշենք նաև` այս նախագծի քննարկմանը զուգահեռ ԱԺ միջանցքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը
բողոքի ակցիա էր իրականացրել։