https://arm.sputniknews.ru/20250425/qvocharjani-varqy-qnnel-etikaji-handznazhvoghvovum-ynddimutjuny-nakhagits-e-nerkajacrel-88250273.html
Քոչարյանի վարքը քննել էթիկայի հանձնաժողովում․ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել
Քոչարյանի վարքը քննել էթիկայի հանձնաժողովում․ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ եթե ապագայում մշտական հանձնաժողով ստեղծվի, ապա այն հետադարձ ուժ չի ունենալու և չի կարողանալու քննել Անդրանիկ Քոչարյանի վարքը։ 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T14:47+0400
2025-04-25T14:47+0400
2025-04-25T15:10+0400
անդրանիկ քոչարյան
էթիկայի հանձնաժողով
թագուհի թովմասյան
լրագրող
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76922953_0:84:1600:984_1920x0_80_0_0_6494fa911bebf300716a26a769c0c564.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հեղինակել են ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծ։ Այն քննարկման ներկայացվեց այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ քննարկում են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու հարցը։ Թագուհի Թովմասյանը նկատել էր՝ հետագայում նման հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա քննել ապագայում պատգամավորների կողմից թույլ տրված էթիկայի խախտումները, սակայն այն հետադարձ ուժ չի ունենալու, հետևաբար չի կարողանալու քննության առարկա դարձնել Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։Նախագծի զեկուցող, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր նշեց՝ առաջարկում են, որ ժամանակավոր հանձնաժողովը կազմված լինի 5 անդամից։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը 2 ամիս է։Թովմասյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը «դեմ է» քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ լրագրողի նկատմամբ միջադեպի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն։Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76922953_89:0:1512:1067_1920x0_80_0_0_43d110d49e902757226297159845e9b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, էթիկայի հանձնաժողով, թագուհի թովմասյան, լրագրող, աժ (ազգային ժողով)
անդրանիկ քոչարյան, էթիկայի հանձնաժողով, թագուհի թովմասյան, լրագրող, աժ (ազգային ժողով)
Քոչարյանի վարքը քննել էթիկայի հանձնաժողովում․ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել
14:47 25.04.2025 (Թարմացված է: 15:10 25.04.2025) Թագուհի Թովմասյանի խոսքով՝ եթե ապագայում մշտական հանձնաժողով ստեղծվի, ապա այն հետադարձ ուժ չի ունենալու և չի կարողանալու քննել Անդրանիկ Քոչարյանի վարքը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հեղինակել են ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծ։ Այն քննարկման ներկայացվեց այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ քննարկում են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու հարցը։ Թագուհի Թովմասյանը նկատել էր՝ հետագայում նման հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա քննել ապագայում պատգամավորների կողմից թույլ տրված էթիկայի խախտումները, սակայն այն հետադարձ ուժ չի ունենալու, հետևաբար չի կարողանալու քննության առարկա դարձնել Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։
Նախագծի զեկուցող, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր նշեց՝ առաջարկում են, որ ժամանակավոր հանձնաժողովը կազմված լինի 5 անդամից։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը 2 ամիս է։
Թովմասյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը «դեմ է» քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ լրագրողի նկատմամբ միջադեպի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն։
«Սա նշանակում է, որ ՔՊ-ն հովանավորում է այս վարքագիծը, հովանավորում է այս վարքագծի հետագա կրկնությունն ու հովանավորում է լրագրողների նկատմամբ նման վարմունքն ընդհանրապես։ Եթե լիներ դատապարտում, դա կլիներ հավաքական դատապարտում»,- ասավ Թովմասյանը՝ ընդգծելով, որ միայն հատուկենտ պատգամավորների կողմից են լսել խոսքեր, թե դատապարտում են կամ համաձայն չեն Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հետ։
Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ս
տորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։