00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սամվել Հակոբյան
Մեն պայքարելու ենք թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտում.Հակոբյան
17:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մասին է վկայում Նոր Նորքի թաղապետին պաշտոնանկ չանելը. քաղաքական վերլուծաբանի կարծիքը

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2025
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի համոզմամբ` եթե Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական չտա, նշանակում է` երկրում քաղաքացիական բախումներ է հրահրում։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանին պաշտոնանկ չանելը վկայում է, որ ՀՀ–ում բարձր մակարդակով լեգիտիմացվում է բռնության, ծեծի մշակույթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած բռնության փաստը և դրան հաջորդած մեկնաբանությունները։
Ինչպես հայտնել ենք, ապրիլի 30-ին Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքում թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հետ միասի ուղիղ եթերում խմբակային ծեծի ենթարկեցին հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու «Հանրապետություն» կուսակցությունը, որի անդամ է Նոր-Նորքի թաղապետը, թեև դատապարտեցին բռնությունը, բայց և հայտարարեցին, որ կատարվածը սադրանք է։ Ավելին` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը միջադեպից հետո հայտարարեց, որ թաղապետի դեմ հարձակումը պլանավորել ու իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունը, օրեր անց էլ ավելացրեց, որ պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չեն տա «ռուսահպատակներին»։
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը պսևդոարևմտամետերի այս թեզը «անհեթեթություն» և «ծիծաղելի» է որակում` հավելելով.
«Չի կարելի ցանկացած սրիկայություն քողարկել իշխանական այդ օրակարգով` հակառուսականությամբ։ Պատկերցրեք մեր խեղճ հասարակության վիճակը, որը եվրաինտեգրման ճանապարհը պատկերացնի Տիգրան Տեր-Մարգարյանի բռունցքի միջոցով։ Ավելի մեծ վարկաբեկում և ոտնձգություն արևմտյան արժեհամակարգի նկատմամբ ուղղակի հնարավոր չէր պատկերացնել»։
Վերլուծաբանը նշեց, որ Երևանի ավագանիում կոալիցիա կազմած ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության հայտարարություններն ավելի շատ Տիգրան Տեր–Մարգարյանին աջակցելու, քան տեղի ունեցածը դատապարտելու մասին էին։
««Հանրապետությունը» նախ շանտաժի գնաց` ասելով, որ կլուծարի Երևանի ավագանու կոալիցիան, հետո շանտաժից հետ կանգնեց։ Բայց, իմ կարծիքով, որքան այդ կոալիցիոն զույգն ուշացնի հանգուցալուծումը, այնքան վատ է լինելու իրենց համար»,- նշեց Սուրենյանցը։
Նա վստահ է, որ անկախ Նոր Նորքի վարչական ղեկավարի պաշտոնավարման կամ հրաժարականի հնարավոր սցենարներից, Երևանին վաղ թե ուշ սպասում են արտահերթ ընտրություններ, քանի որ թե՛ «Քաղաքացիական պամանագրի», և թե՛ «Հանրապետության» վարկանիշը շարունակում է գահավիժել։
Սուրենյանցի համոզմամբ` եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական չտա, նշանակում է` երկրում քաղաքացիական բախումներ է հրահրում։
Հավելենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Միջադեպին այսօր` մայիսի 5–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը` թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը համարելով սադրանքի հետևանք, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն էլ կատարվածի համար ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։
Լրահոս
0