https://arm.sputniknews.ru/20250430/qp-n-u-hanrapetutjuny-meghadrum-en-iravapahnerin-nvor-nvorqi-mijadepvov-angvortsutjan-mej-88456943.html
ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ
ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ
Sputnik Արմենիա
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի մասնակից էր նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։ 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T19:53+0400
2025-04-30T19:53+0400
2025-04-30T20:05+0400
տիգրան տեր–մարգարյան
նոր նորք
ծեծկռտուք
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
երևանի ավագանի
արթուր չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66887036_0:0:1600:901_1920x0_80_0_0_6760f4d36eba9d17dcead08f43ff9144.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը, նշված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։Նշենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները շեշտում են՝ հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ ոչինչ չնշելով իր անդամ թաղապետի պահվածքի մասին։Կազմակերպությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Նրանք ևս մեղադրել են իրավապահներին անգործության մեջ, նշելով, որ եթե նրանք երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության, այսօրվա զարգացումները չէին լինի։Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ գնացել էր Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանի հետ հանդիպման՝ իր խոսքերով, պատասխան պահանջելով հեռախոսով արված հայհոյանքների համար, սակայն նրան թույլ չէին տվել։ Չախոյանն ու Մանուկյանն էլ թաղապետարանի առաջին հարկում կախել էին թաղապետի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել։Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ու ինչ արել՝ ճիշտ է արել։
նոր նորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66887036_176:0:1600:1068_1920x0_80_0_0_6bd7165da1d3ae5f336d7547e6ffe470.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան տեր–մարգարյան, նոր նորք, ծեծկռտուք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), երևանի ավագանի, արթուր չախոյան
տիգրան տեր–մարգարյան, նոր նորք, ծեծկռտուք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), երևանի ավագանի, արթուր չախոյան
ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ
19:53 30.04.2025 (Թարմացված է: 20:05 30.04.2025) Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի մասնակից էր նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը, նշված է խմբակցության տարածած
հայտարարության մեջ։
Նշենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում
ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած
Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա
ազատ արձակվեց։
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները շեշտում են՝ հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։
«Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը»,-նշված է հայտարարության մեջ։
Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետություն»
կուսակցությունը՝ ոչինչ չնշելով իր անդամ թաղապետի պահվածքի մասին։
Կազմակերպությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Նրանք ևս մեղադրել են իրավապահներին անգործության մեջ, նշելով, որ եթե նրանք երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության, այսօրվա զարգացումները չէին լինի։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ գնացել էր Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանի հետ հանդիպման՝ իր խոսքերով, պատասխան պահանջելով հեռախոսով արված հայհոյանքների համար, սակայն նրան թույլ չէին տվել։ Չախոյանն ու Մանուկյանն էլ թաղապետարանի առաջին հարկում կախել էին թաղապետի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել։
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում
Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ու ինչ արել՝ ճիշտ է արել։