00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էստեղից ոտքով իմ տուն կհասնեմ․ հայտնի է` քանի արցախցի է ՀՀ–ում տանտեր դարձել հավաստագրով

© Sputnik / Aram NersesyanԱմալյա Ավագյանի գնած տունը Գորիսում
Ամալյա Ավագյանի գնած տունը Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2025
Բաժանորդագրվել
Արցախցիներից շատերը դժգոհում են՝ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը թիրախային չէ, հեռավոր բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում աշխատատեղ չկա, եթե ընտանիքն էլ փոքր է՝ գումարը չի բավականացնում։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը դանդաղ տեմպերով, բայց առաջ է գնում։ Ապրիլի 1-ի դրությամբ՝ 920 ընտանիք (3825 անձ) արդեն հավաստագիր է ստացել, նրանցից 78-ը իրացրել են հավաստագրերը։ 59 հավաստագիր իրացվել է ձեռքբերման բաղադրիչով, մեծ մասը՝ Արմավիրում՝ 10, Երևանում և Արարատում` 9-ական, 8-ը՝ Սյունիքում, 7-ը՝ Կոտայքում, 6-ը՝ Լոռիում, 5-ը՝ Գեղարքունիքում, 2-ը՝ Արագածոտնում, 1-ական՝ Շիրակում, Վայոց Ձորում և Տավուշում։
Եվս 19 հավաստագիր իրացվել է գործող հիփոթեքի մարման բաղադրիչով (այսինքն՝ արդեն կա գործող հիփոթեքային վարկով ձեռք բերված տուն, հավաստագիրն ուղղվում է վարկի մարմանը)․ մեծ մասը (11 ընտանիք) Երևանում է տուն ձեռք բերել, 3 տուն ձեռք են բերել Արարատում, 2-ը՝ Արագածոտնում, 1-ական՝ Գեղարքունիքում, Կոտայքում և Շիրակում։
Ինչպես է պետությունը փորձում աշխատանքի տեղավորել արցախցիներին, ու ինչքանով է դա ստացվում
Ամալյա Ավագյանի 6-հոգանոց ընտանիքը (հարսն ու տղան և 3 երեխաները) ընդամենն օրեր առաջ է հավաստագիրն իրացրել և Գորիսում սեփական տանիք ձեռք բերել։ Դեռ տեղափոխվել էլ չեն հասցրել, տանտերերը մեկ ամիս են խնդրել տունն ազատելու համար։ 1 տարուց ավելի սպասելուց հետո 1 ամիս սպասելը խնդիր չէ, արդեն մտովի դասավորել են տունը, որոշել՝ այգու որ հատվածում ինչ են աճեցնելու։
Հավաստագրի համար դիմել են նախորդ տարվա դեկտեմբերի 24-ի երեկոյան, հաջորդ օրը պատասխանն արդեն պատրաստ էր։
«Տղաս զանգեց, ասաց՝ նստա՞ծ ես։ Չգիտեի, թե ուրախությունից ինչ անեի։ 20 թվին գրադը խփել էր, Ստեփանակերտում մեր տունը քանդել էր, զրոյից սարքեցինք, էլի տուն դառանք։ Հետո 2023-ին անսպասելի դուրս եկանք, ձմեռվա պաշարը լրիվ պատրաստել էինք։ Էդ սաղ հիշեցի, ու արցունքներս թափվեցին ուրախությունից»։
© Sputnik / Aram NersesyanԱմալյա Ավագյան
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Амалия Авагян - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2025
Ամալյա Ավագյան
Քանի որ 6 անձ են, հավաստագիրը տրվել է 30 միլիոն ՀՀ դրամով բնակարանի ձեռքբերման համար։ Անշարժ գույքի գործակալության միջոցով հենց 30 միլիոնով տուն են գտել Գորիսում՝ վերանորոգված, բոլոր հարմարություններով ապահովված սեփական տուն՝ տնամերձ այգով։
«2 մեծ բալկոն ունի, բախչա՝ ծառերով, կահավորված ա, մտնում ենք ու ապրենք։ Լվացքի մեքենան թողնում է, սառնարան ունենք, քաղաքապետարանում գրանցեցին գազի պլիտայի համար։ Եթե կտան, լավ կլինի, եթե չէ, ոչինչ, մի բան կանենք»,- ժպտալով ասում է 62-ամյա կինն ու ավելացնում՝ ուրախ է, որ երեխաների գլխին տանիք է լինելու։
© Sputnik / Aram NersesyanԱմալյա Ավագյանը թոռնիկի հետ
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Амалия Авагян с внучкой - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2025
Ամալյա Ավագյանը թոռնիկի հետ
Գաղթի ճամփան բռնել են 2023–ի սեպտեմբերի 24-ին։ Տնից դուրս գալուց առաջ խնամքով փակել է դռներն ու բանալիներն իր հետ բերել։ Սկզբում հենց Գորիսում են տուն վարձել, բայց աշխատանք չգտնելու պատճառով տեղափոխվել են Իջևան։ Տիկին Ամալյան աշխատանքի է անցել կարի ֆաբրիկայում, իսկ բնակապահովման ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո կրկին Գորիս են վերադարձել։
© Sputnik / Aram NersesyanԱմալյա Ավագյանը ցույց է տալիս Ստեփանակերտի տան բանալիները
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Амалия Авагян показывает ключи квартиры в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2025
Ամալյա Ավագյանը ցույց է տալիս Ստեփանակերտի տան բանալիները
«Գորիսը մի քիչ նման ա, Ղարաբաղի հոտ ենք առնում, տա Աստված՝ Ղարաբաղը վերցնեն, ես չեմ մնա էստեղ, կգնամ։ Էնտեղ 2 եղբայրներիս, փոքր եղբորս 2 տղաների, մամայիս ու պապայիս գերեզմաններն են։ Նենց չի, որ ես չեմ գնա, անպայման կգնամ։ Բարեկամներիս էլ եմ ասում՝ Ղարաբաղը վերցնեն, դուք մինչև Երևանից, Իջևանից գնաք, ես ստեղից շուտ կհասնեմ, ոտքով կհասնեմ մեր տուն»,- ասում է կինը։
Sputnik Արմենիան արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին անդրադարձել էր նաև նախորդ տարի։ 2024թ․ դեկտեմբերի 12-ի դրությամբ՝ կար հաստատված 200 հավաստագիր, որոնցից միայն 2-ն էր իրացվել։ Կառավարության հաշվարկներով՝ ծրագրի պոտենցիալ շահառու է 25 հազար ընտանիք։
Մենք անդրադարձել էինք նաև արցախցիների՝ ծրագրին դիմելիությանը պասիվությանը։ Գլխավոր խնդիրներից մեկը ՀՀ քաղաքացիություն ունենալու պարտադիր պահանջն է․ արցախցիներից շատերի համար սա դժվար հաղթահարելի հանգամանք է, քանի որ կարծում են՝ այդպիսով կորցնում են իրենց ինքնությունն ու նաև զրկվում Արցախում ունեցած գույքային իրավունքներից։ Արցախցիները նաև դժգոհում են, որ ծրագիրը թիրախային չէ․ պետությունն ամենամեծ աջակցությունը տալիս է սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում տուն ձեռք բերելու համար, մինչդեռ այնտեղ աշխատատեղեր չկան։ Բացի այդ, ծրագիրն արդյունավետ է միայն մեծ ընտանիքների համար, երբ 5+ անդամներ կան, այսինքն՝ անձի հաշվով տրվող գումարը կբավականացնի տուն ձեռք բերելու համար։ Փոքր ընտանիքների դեպքում գումարը չի բավականացնում։
Տուն օջախից հեռու․ արցախցիների փրկության առաջին կայանը՝ 1 տարի անց
Հիշեցնենք՝ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։
Լրահոս
0