00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ 200 հավաստագիր և միայն 2 իրացում․ ինչու է արցախցիների բնակապահովման ծրագիրը դանդաղում

© SputnikՏեղահանված արցախցիները Գորիսում
Տեղահանված արցախցիները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2024
Տեղահանված արցախցիները Գորիսում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հունիսից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որը պաշտոնյաների գնահատմամբ՝ ՀՀ-ի պատմության ամենաթանկ պետական սոցիալական աջակցության ծրագիրն է։ Ի՞նչն է խանգարում բռնի տեղահանվածներին օգտվել ծրագրից։
Վերջին տվյալներով՝ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրով մոտ 200 հաստատված հավաստագիր կա, որոնցից իրացվել է միայն 2-ը։ Սա այն դեպքում, երբ կառավարության հաշվարկներով ծրագրի պոտենցիալ շահառու է 25 հազար ընտանիք։ Ծրագրի ընթացքի, խնդիրների ու ակնկալիքների մասին զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Պասիվություն կա

Նոր ծրագրի դիմելիության հարցում պասիվություն կա։ Գայանե Ղարագյոզյանը նկատում է՝ ծրագրի համար դիմելիության ցուցանիշը գրեթե նույնական է ՀՀ քաղաքացիություն ստացածների ցուցանիշի հետ։
«Այսինքն՝ մենք այս պահին խնդիր ունենք տեղահանված մեր հայրենակիցների շրջանում քաղաքացիություն ստանալու պրոցեսը խրախուսելու և արագացնելու, որ դիմեն, ստանան քաղաքացիություն, այնուհետև դիմեն բնակապահովման ծրագրին»,- նշում է Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ այս պահին մոտ 1500-1600 դիմում կա, որը շուրջ 5000 անձի տվյալ է (ՄՔԾ նոյեմբերի 29-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ, անչափահասների թիվը չի հաշվարկվում)։
Բավականին բարձր է մերժված դիմումների վիճակագրությունը․ արդեն մոտ 1000 դիմում է մերժվել։
«Սա նշանակում է, որ ընտանիքի անդամներից առնվազն մեկը չի բավարարում ծրագրի հիմնական պայմանները։ Մերժումները հիմնականում 2 պատճառով են՝ առնվազն 1 անդամ չունի ՀՀ քաղաքացիություն, կամ չունի տեղահանվածի կարգավիճակ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում (այստեղ փոփոխություն է նախապատրաստվում, ըստ որի՝ ՄՔԾ շտեմարանից բացի հաշվի են առնվելու նաև Արցախի օպերատիվ շտաբի տվյալները, քանի որ 2020թ․-ից հետո տեղահանվածների տվյալները հենց այդ ցուցակներում են)»,- նշում է Ղարագյոզյանը։
© SputnikԳայանե Ղարագյոզյանը
Советник, координирующий отдельные функции структурных подразделений Министерства труда и социальных вопросов РА Гаяне Карагезян - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2024
Գայանե Ղարագյոզյանը
Մերժումներ են լինում նաև սեփականություն ունենալու, թերի ընտանիքի կազմով պայմանավորված. պարտադիր պայման է, որ ընտանիքի որևէ անդամ չունենա 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ և ծրագրին դիմելու օրվա դրությամբ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով իրեն պատկանող սեփականություն (խոսքը հիմնական կազմի մասին է՝ ամուսիններ և անչափահաս երեխաներ)։
«Մենք ստուգումներ ենք անում, եթե բնակմակերեսը յուրաքանչյուր անդամի հաշվով 12 քառակուսուց պակաս է, դա չենք դիտարկում, որ ընտանիքն ունի գույք և թողնում ենք դիմել ծրագրին»,- հավելում է Ղարագյոզյանը։
Մերժումը վերջնական չի համարվում․ դիմողին հնարավորություն է տրվում լրացնելու անհրաժեշտ փաստաթղթերը և կրկին դիմում լրացնելու։
«Սա նշանակում է, որ մեր մերժված դիմումների վիճակագրական թվի մեջ կան դիմումներ, որոնք արդեն հաստատվել են, և կան դիմումներ, որոնք մի քանի անգամ են մերժվել տարբեր պատճառներով»,- բացատրում է Ղարագյոզյանը։
Դիմումների ընդունման ամբողջ գործընթացը կազմակերպվում է ինքնաշխատ եղանակով․ անհրաժեշտ տվյալները ստացվում են հարակից տեղեկատվական շտեմարաններից, այլ գերատեսչություններից։ Օրինակ` Կադաստրի պետական կոմիտեից ճշտվում է սեփականություն ունենալու հանգամանքը, ՔԿԱԳ-ից՝ ծնունդների, մահերի, ամուսնությունների, ամուսնալուծությունների վերաբերյալ տեղեկատվությունը և այլն։ Այս ամբողջ ընթացքը պետք է զբաղեցնի առավելագույնը 10 աշխատանքային օր։ Որոշակի տեխնիկական խնդիրներ կային, որոնք ևս դանդաղեցնում էին ընթացքը։
Շեշտում է՝ գործընթացը բարդ է, բայց պատասխանատուները վրիպելու իրավունք չունեն՝ ո՛չ մերժման, ո՛չ հաստատման հարցում։ Պետբյուջեից ծախսվող հսկայական գումարները պետք է նպատակային ծախսվեն։
ԼՂ վերադարձի իրավունքից զրկվելու արցախցիների մտավախության պատչառը ՀՀ իշխանության վարքգիծն է. Գեղամ Ստեփանյան

Ինչու՞ են քիչ դիմում արցախցիները և ինչից են դժգոհում

Դիմելիության ցածր ցուցանիշի գլխավոր պատճառը ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պայմանն է։ Այս հարցի շուրջ տարբեր միֆեր են հյուսված, որոնք հետ են պահում արցախցիներին այդ որոշումից։ Օրինակ` ոմանք կարծում են, թե ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհնար կդառնա կամ կդժվարանա Արցախ մի օր վերադառնալու հնարավորությունը, կամ այսպիսով կզրկվեն Արցախում ունեցած գույքային իրավունքներից։ Մյուս կողմն էլ հոգեբանական է՝ համարում են, թե այդպիսով դավաճանում են իրենց ինքնությանը։
Ծրագրին չդիմելն արցախցիների մի մասն էլ պատճառաբանում է աջակցության փոքր չափով, ինչը, ըստ պատասխանատուների, իրական հիմք չունի։
«Ասում են՝ դա շատ քիչ է, հատկապես երբ խոսում ենք փոքր կազմով ընտանիքների մասին, բայց այստեղ էլ պետությունը տալիս է մի քանի հնարավորություն։ Եթե ունես հնարավորություն հասանելիք աջակցության վրան գումար ավելացնելու, ապա կարող ես դա անել, եթե ոչ, ապա միևնույն է՝ կարող ես հատկացվող գումարով բնակարան ձեռք բերել մարզերում»,- նշում է Ղարագյոզյանը։
Հիշեցնենք՝ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։

Ինչպես է հավաստագիրն իրացվում

Հավաստագիրը ստանալուց հետո շահառուն 1 տարի ժամանակ ունի ընտրելու տունն իր նախընտրած բնակավայրում։ Երբ արդեն տան ընտրությունն արված է, գնում է բանկ՝ հիփոթեքային վարկի ձևակերպման համար, արդեն տեղում՝ կախված նրանից, թե որ բնակավայրում է ձեռք բերվում գույքը, ստանում է հասանելիք աջակցությունը։
«Հավաստագիրը ենթակա է իրացման մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում, բայց ունենք կարգավորում, երբ ձևավորվում է դրական մնացորդ, այսինքն՝ գույքը ձեռք է բերվում ավելի ցածր արժեքով, քան նախատեսված աջակցությունն է, ապա մնացորդը կարող են 3 ուղղությամբ իրացնել՝ ձեռք բերել մինչև 5 միլիոնի չափով գյուղատնտեսական նշանակության հող, մինչև 4 միլիոն դրամի վերանորոգում իրականացնել, մինչև 2 միլիոն դրամի կահույք և կենցաղային տեխնիկա ձեռք բերել»,- բացատրում է Ղարագյոզյանը։
Եթե դրական մնացորդը բավականացնում է, ապա կարող են միաժամանակ 3 ուղղությամբ էլ օգտագործել։ Մասնագետը նշում է՝ մեծ ընտանիքների դեպքում սա առավել քան իրատեսական է։
Պայմանները նույնական են տան ձեռք բերման և կառուցապատման համար։ Կառուցապատման դեպքում ծրագիրը թույլ է տալիս աջակցության գումարից առավելագույնը 3 միլիոն դրամը ծախսել հող ձեռք բերելու համար։ Պարտադիր պայման է, որ կառուցապատումն իրականացվի ՀՀ-ում լիցենզավորում ստացած շինարարական ընկերության կողմից։ Ասում է՝ սա էլ է նախորդ ծրագրի փորձից, երբ կառուցապատումը ոչ պատշաճ մակարդակով է իրականացվում, ու քաղաքացին չի կարողանում ավարտական ակտ ստանալ։ Արդյունքում փաստի առաջ են կանգնում և՛ քաղաքացին, և՛ պետությունը, և՛ բանկը, աջակցությունը դադարեցվում է, որովհետև ստացվում է՝ պետական աջակցության գումարը նպատակային չի օգտագործվել։
Պատասխանատուները վստահ են՝ երբ մարդիկ հավաստագրերն իրացնեն և սկսեն ներկայացնել իրենց պատմությունները, դիմելիությունը կբարձրանա։ Այս պահին վստահության պակաս ու կասկածներ կան, որոնք պետք է հաղթահարել։

Ինչ են մտածում արցախցիներն ու ինչից են վախենում

Ծրագրին արցախցիների ցածր դիմելությունը հիմնականում կապված է հորինված քաղաքացիության պարտադրանքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
© Sputnik / Asatur YesayantsՄետաքսե Հակոբյանը Sputnik Արմենիայում
Экс-депутат НС Карабаха Метаксе Акобян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2024
Մետաքսե Հակոբյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Նրա խոսքով՝ այդպես էլ որևէ հստակ ու հիմնավոր պարզաբանում չի տրվում այն հարցին` եթե ՀՀ Սահմանադրությամբ հողի սեփականության իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, ինչպես է ստացվել, որ այսքան տարի Արցախի քաղաքացիները, փաստորեն չլինելով ՀՀ քաղաքացի, կարողացել են հող ձեռք բերել, զբաղեցնել տարբեր պաշտոններ, աշխատել որպես դատավոր և այլն։
«Քանի որ չկան այդ պատասխանները, մարդկանց մոտ զգուշավորություն կա, որ այս պարտադրանքն ունի 1 նպատակ` երբ Արցախ վերադարձի իրավունքը լինի բանակցային օրակարգային հարց, ինչպե՞ս պետք է քննարկվի բնիկ ժողովրդի վերադարձի հարցը։ Վտանգ են մարդիկ զգում, որ դրանով զրկում են իրենց Արցախ մի օր վերադառնալու հնարավորությունից»,- նշում է պատգամավորը՝ շեշտելով, որ հենց այս գլխավոր պատճառով է, որ արցախցիները չեն դիմում և՛ բնակապահովման ծրագրին, և՛ պետական աշխատանքի անցնելու համար։
Հաջորդ խնդիրը, ըստ նրա, սոցիալական է, տրամադրվող գումարը չի բավականացնում տուն ձեռք բերելու համար։ Ըստ նրա՝ անգամ նրանք, ովքեր հնարավորություն ունեն հիփոթեքային վարկ վերցնելու և գումարն ավելացնելու, բանկերն են խոչընդոտներ ստեղծում։
«Եղել են դեպքեր, որ մարդիկ ցանկացել են Երևանում բնակարան ձեռք բերել, բանկերը ոչ թե մերժել են, այլ ասել են՝ կարող են հունվարից հետո ձևակերպել, այսինքն՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու հնարավորությունից են մարդիկ զրկվում»,- նշում է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մի շարք առաջարկներ են արվել ծրագիրն ավելի խելամիտ դարձնելու համար, սակայն այդ առաջարկները չեն ընդունվել։ Արցախցի պատգամավորը չի բացառում, որ այս ծրագիրն, ըստ էության, հաշվարկված է այնպես, որ արցախցիներն ընդդիմանան, չընդունեն քաղաքացիությունը, չդիմեն ծրագրին, թողնեն ու գնան երկրից։

Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մասին

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, տարբեր գնահատականներով, կազմելու է 1.5 - 2 մլրդ դոլար։ Պաշտոնյաները նշում են՝ սա ՀՀ պատմության մեջ պետական սոցիալական ամենաթանկ ու մասշտաբային ծրագիրն է։ Այն հաստատվել է կառավարության կողմից 2024–ի մայիսին։ Ծրագրի առաջին փուլի մեկնարկը՝ դիմումների ընդունումը, տրվել է հունիսի 15-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել այս տարվա դեկտեմբերի 30-ը, սակայն, հաշվի առնելով դիմելիության պասիվությունն ու խնդիրները, որոնք ծագում են դիմումներն ամբողջացնելու համար, առաջիկայում նախատեսվում է վերջնաժամկետը փոխել, ավելի ճիշտ՝ ուղղակի չսահմանել վերջնաժամկետ։ Առաջին փուլով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքները կարող են ծրագրին դիմել այն ժամանակ, երբ դիմումին կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն։
Ծրագրի առաջին փուլում կարող են դիմել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ Երկրորդ փուլը 2 երեխա ունեցողների համար է, նախատեսվում է այն սկսել ոչ ուշ, քան 2026թ․-ի հունվարի 1-ը, իսկ 3-րդ փուլը` 1 երեխա ունեցող ընտանիքների համար (նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան 2027թ․-ի հունվարի 1-ը)։ Ընտանիքում հաշմանդամ ունեցող, զոհվածի կամ կերակրողին կորցրած ընտանիքները ծրագրին կարող են մասնակցել արտահերթ` ցանկացած փուլում։
Ծրագրի շահառու են ոչ միայն 2023թ․-ին Արցախի հայաթափման հետևանքով ՀՀ–ում ապաստանած արցախցիները, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածները` սկսած 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից։ Ծրագրից օգտվելու հնարավորություն չունեն ՀՀ կառավարության 2022թ․-ի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառուները, քանի որ նրանք արդեն օգտվել են ծրագրից, մեծ մասն արդեն հավաստագրով բնակարաններ է ձեռք բերել։ Վերջին տվյալներով՝ այսօր արդեն 3300 ընտանիք օգտվել է տրամադրված 10 միլիոն աջակցությունից և ՀՀ տարբեր մարզային բնակավայրերում՝ քաղաքային և գյուղական, անշարժ գույք է ձեռք բերել։
ՀՀ կառավարությունը արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը
Լրահոս
0