00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է պետությունը փորձում աշխատանքի տեղավորել արցախցիներին, ու ինչքանով է դա ստացվում

CC BY 2.0 / Scott Winterroth / Գրասենյակ
Գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2024
Գրասենյակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատասխանատուն ներկայացնում է արցախցիների աշխատանքի տեղավորման համար արված ծրագրերը, իսկ արցախցի պատգամավորը նշում, որ անգամ բարձր աշխատավարձի դեպքում մարդիկ խուսափում են պետական աշխատանքի դիմել, որովհետև կասկածներ ունեն, թե ՀՀ քաղաքացիություն ստանալը ծուղակ է։
Արցախից բռնի տեղահանված 21 561 քաղաքացի Հայաստանում գրանցված աշխատանք ունի, որոնցից 16 908-ն աշխատանքի է անցել այս տարի։ 18 712-ն աշխատում են մասնավոր ոլորտում, իսկ 3134-ը՝ պետական համակարգում (եթե մարդը 2 տեղ աշխատանք ունի, 2–ն էլ արտացոլված է)։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից։ Սա պաշտոնական վիճակագրությունն է, բայց քանի որ գրանցված, օրինական աշխատանքի կողքին կա նաև «սևով» աշխատանքը, ուստի, ըստ տարբեր հաշվարկների, աշխատող արցախցիների թիվն ավելի մեծ է, հասնում է մոտ 35 հազարի։
Արցախից բռնի տեղահանությունից հետո կառավարությունը, ի թիվս սոցաջակցության այլ ծրագրերի, մշակեց նաև զբաղվածության ապահովման ծրագիր։ Ծրագրի ընթացքի և արդյունքների մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ։
ՀՀ իշխանությունները խլում են արցախցիների խնայողությունները. պատգամավոր

Ինչպե՞ս է պետությունը փորձում աշխատանքով ապահովել արցախցիներին

Հայաստանի և Արցախի աշխատաշուկաները, չնայած նմանություններին, նաև շատ տարբերություններ ունեն՝ գործատուների տարբեր պահանջներ և այլն։ Փոխնախարարի խոսքով՝ այս տարբերություններին ադապտացվելը բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար աշխատանք գտնելու գլխավոր բարդություններից է։ Ուստի զբաղվածության ապահովման ծրագրի հիմքում դրվեց, այսպես ասած, հենց «ադապտացիայի» սկզբունքը։ Դա կարելի է անել 2 ճանապարհով՝ ուսուցում և պրակտիկա։ Շեշտում է՝ բոլոր դեպքերում կարևորն աշխատանք ունենալն է, այնպես որ թե՛ պրակտիկան, թ՛ե ուսուցումը կազմակերպվում են թիրախային ու ըստ պահանջարկի։
«Սա ամենաարդյունավետ մոդելն է․ արցախցին ներկայացնում է իր կարողություններն ու պահանջները, գործատունը՝ իրենը, համադրության արդյունքում, եթե համընկնումներ կան, գործատուին առաջարկվում է հարցազրույց իրականացնել։ Դրա արդյունքում գործատուն առաջարկ է անում կա՛մ պրակտիկայի, կա՛մ ուսուցման (մինչև 6-ամսյա) միջոցով աշխատանքի ընդունել։ Երրորդ տարբերակն էլ ուսուցում և պրակտիկա համադրությունն է»,- նշում է նախարարի տեղակալը։
Ինչպես է գործնականում ծրագիրն իրականացվում․ գործատուն առաջարկում է, թե արցախցին՝ ինչ սովորի, որտեղ սովորի (ասում են՝ «որտեղի» ընտրությունն էլ են թողել գործատուին, որ իր ակնկալած գիտելիքն ու հմտությունը փոխանցվի)։ Պետությունը փոխհատուցում է ամենամսյա ուսման վարձը՝ մինչև 50 հազար դրամի չափով, տրամադրում ամսական կրթաթոշակ՝ 50 հազար դրամ։ Դրանից հետո գործատուն պարտավոր է առնվազն 3 ամսով աշխատանքային պայմանագիր կնքել, որի ընթացքում պետությունը յուրաքանչյուր ամիս կատարում է հարկերի փոխհատուցում մինչև 90 հազար դրամի չափով։
© Sputnik / StringerՌուբեն Սարգսյանը
Заместитель министра труда и социальных вопросов РА Рубен Саркисян во время сессии Единый рынок труда: перспективы развития в рамках ЕЭФ 2024 (30 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Ռուբեն Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Ինչո՞ւ 3 ամիս․ փոխնախարարի խոսքով՝ պատճառն այն է, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները հաճախ են մի վայրից մյուսը տեղափոխվում, բնակարան ձեռք բերելու հարցեր կան և այլն։
Երբ գործատուն և արցախցին համաձայնության են գալիս պրակտիկայի արդյունքում աշխատանքի անցնելու հարցի շուրջ, կնքվում է առնվազն 6 ամսվա աշխատանքային պայմանագիր։
«Պետությունն ասում է՝ 3 ամսվա ընթացքում ես փոխհատուցում եմ նրա աշխատավարձն ու հարկերը 165 հազարի դրամի չափով։ Այս գումարը փոխանցվում է գործատուին, այսպես ասած, մաքուր աշխատավարձը մոտ 120 հազար դրամ է։ Հաջորդ երեք ամիսներին սկսվում է հարկերի փոխհատուցման մեխանիզմը․ հարկերի մինչև 50 տոկոսի փոխհատուցումն անում է պետությունը»,- ներկայացնում է Ռուբեն Սարգսյանը։
Ինչպե՞ս են գործատուն և պոտենցիալ աշխատակից արցախցին իրար գտնում․ ըստ փոխնախարարի՝ սցենարները տարբեր են։ Ասում է՝ շատ գործատուներ մեծ պատրաստակամությամբ են ծրագրին մասնակցում, որովհետև և՛ աշխատակցի կարիք ունեն, և՛ հնարավորություն ունեն գոնե մի քանի ամիս նվազեցնել ծախսերը, օրինակ, հարկերի, վճարվող աշխատավարձի առումով, ուստի սա 3 կողմերի համար է ձեռնտու՝ գործատուի, աշխատանք գտած արցախցու և պետության։
Ըստ նրա՝ երբ ծրագիրը գործարկվեց, նախատեսվում էր 1000 հոգու ներառել ծրագրում, սակայն տարվա կեսին հասկացան՝ պետք է ընդլայնել շահառուների թիվն ու ևս 500-ի հնարավորություն ավելացվեց։ Արդեն 1793 անձ է դիմել։ Ծրագրի շրջանակում 2024թ․ համար նախատեսված բյուջեն կազմում է շուրջ 1 մլրդ 147 մլն դրամ։
Ի՞նչ է պետք ծրագրին մասնակցելու համար։ Փոխնախարարի խոսքով` 3 պահանջ կա՝ մեկը ոչ ֆորմալ է՝ ցանկությունն է։ «Ունենք 2 պարտադիր պահանջ՝ անձը պետք է լինի բռնի տեղահանված և առնվազն 1 ամիս չունենա աշխատանք»,- ասում է նա։
Ըստ նրա՝ սկզբնական շրջանում ծրագրին դիմելիությունը բավականին պասիվ էր, աստիճանաբար տեսանելի արդյունքները նաև ակտիվություն բերեցին։ Դիմելությամբ առաջին տեղում Երևանն է, հաջորդում են Կոտայքը, Արարատը, Լոռին, Տավուշը, Գեղարքունիքը, ամենացածր ցուցանիշը Սյունիքում է։
Ծրագիրը շարունակվելու է նաև հաջորդ տարի։ Ըստ փոխնախարարի՝ տարբեր կետերը լավարկելու ուղղությամբ աշխատանքներ են արվել, որոնք հուսով են՝ կհաստատվեն հունվարին կառավարության կողմից։
Այս ծրագրից բացի կա նաև, այսպես ասած, ուղիղ աշխատանքի տեղավորելը (օրինակ՝ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղեր), որի օգնությամբ մոտ 3500 բռնի տեղահանված հայրենակից է աշխատանքի անցել տարբեր ոլորտներում։

Ինչ են մտածում արցախցիները

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ իրականացվող պետական ծրագիրը ոչ արդյունավետ ու թիրախային է։ Այս ծրագիրը մի կողմ՝ արցախցիներին ամենից շատ մտահոգում է պետական համակարգում աշխատանքի անցնելու համար ներկայացվող պարտադիր պահանջը՝ ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Մարդիկ տարակուսում են՝ ինչպե՞ս էին մինչև այսօր Արցախի 070 կոդով անձնագրերով մարդիկ Հայաստանում աշխատանքի անցնում, ընդ որում՝ բարձր պաշտոններում, իսկ հիմա պահանջ է հորինվում։ Այստեղ ծուղակ են տեսնում։
«Տարիներ շարունակ մարդիկ 070 կոդով անձնագրով աշխատել են դատավոր, իրենց կողմից կայացված վճիռները հիմա ի՞նչ են լինելու, չեղարկվելո՞ւ են։ Կամ գիտենք անվտանգության խորհրդի քարտուղարին, գլխավոր շտաբի պետին, որոնք ևս Արցախի անձնագրերով են աշխատանքի ընդունվել։ Արդյոք նրանք այսօր իրավունք ունե՞ն զբաղեցնելու այդպիսի պաշտոններ»,- հարց է ուղղում պատգամավորը։
Ըստ նրա՝ դրա համար արցախցիների մոտ ողջամիտ կասկածներ կան, որ այս ամենի հետևում քաղաքական նպատակներ են։ Այդ պատճառով էլ, անգամ բարձր աշխատավարձի դեպքում, խուսափում են պետական աշխատանքի դիմել, օրինակ՝ տարիների փորձառությամբ զինվորականները կրկին զինծառայության անցնել չեն շտապում։
ԼՂ վերադարձի իրավունքից զրկվելու արցախցիների մտավախության պատչառը ՀՀ իշխանության վարքգիծն է. Գեղամ Ստեփանյան
Լրահոս
0