https://arm.sputniknews.ru/20250305/azgajin-zhvoghvovn-yndunec-khvorhrdajin-mshakutajin-tneri-ev-marzadashteri-vatsharqi-dem-orinagitsy-86429234.html
Ազգային ժողովն ընդունեց խորհրդային մշակութային տների և մարզադաշտերի վաճառքի դեմ օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց խորհրդային մշակութային տների և մարզադաշտերի վաճառքի դեմ օրինագիծը
Sputnik Արմենիա
Օրենքի նպատակն է թույլ չտալ, որ կրկնվի «Սպարտակ» մարզադաշտի հետ կապված պատմությունը, երբ մարզադաշտը մարզական միության ղեկավարությունը որոշեց վաճառել քանդման և... 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T12:45+0400
2025-03-05T12:45+0400
2025-03-05T13:14+0400
աժ (ազգային ժողով)
խսհմ
շենք
օտարել
վաճառք
արգելք
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86256212_0:150:1600:1050_1920x0_80_0_0_db279b581ad0de26fcafb467aa240bff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ կրթական, մշակութային, սպորտային և այլ հասարակական կազմակերպությունները չեն կարողանա վաճառել խորհրդային տարիներին և մինչև 2005 թվականը (մինչ հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը) պետությունից ստացված շենքերը և այլ գույքը։ Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրինագծերում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։Ջերմուկի ուրվականը․ ինչպե՞ս ստացվեց, որ շենքը տեր ունի, բայց անտեր է մնացելԱռաջարկվող փոփոխությունների համաձայն՝ կազմակերպության ղեկավարությունը կարող է վաճառել այդ գույքը միայն իր անդամների 2/3-ի նոտարական վավերացմամբ համաձայնության դեպքում։ Այնուհետև անհրաժեշտ կլինի հանրային լսումներ անցկացնել վաճառքի նախագծի վերաբերյալ, և եթե վաճառքի որոշում կայացվի, ապա այն պետք է իրականացվի միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով:Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, առաջարկի նպատակն է խուսափել իրավիճակներից, երբ կազմակերպության ղեկավարությունը միանձնյա որոշմամբ կարող է վաճառել, օրինակ, իր շենքերը՝ քանդելու և բարձրահարկ շենքեր կառուցելու նպատակով։Նրա խոսքով՝ պետք է առանձնացնել հատկապես ՀՀ կույրերի միավորման օրինակը, որն այս տարիների ընթացքում որևէ բան իր գույքից չի վաճառել։Գաբրիելյանը նաև նշեց, որ դատախազության տնօրինության ներքո է Երևանի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտի վաճառքի գործը (մարզական միության ղեկավարության կողմից): Մասնավոր ընկերությունը ցանկացել է քանդել մարզադաշտը և դրա փոխարեն բարձրահարկ շենքեր կառուցել։«Զվյոզդնայան». ինչպես 50 տարի առաջ Հայաստանը կառուցեց ԲԱՄ-ի առաջին կայարանըՆշենք, որ մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարությունը հայտարարեց Երևանի կենտրոնում գտնվող ստեղծագործական միությունների (կոմպոզիտորների, նկարիչների, գրողների) շենքերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը հաստատելու անհրաժեշտության մասին։Կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ շենքերը ստեղծագործական միությունների օգտագործմանը թողնելով` անհրաժեշտ է հետևել, որ այդ շենքերը ծառայեն իրենց կանոնադրական նպատակներին (այսինքն՝ այնտեղ պարբերաբար մշակութային միջոցառումներ անցկացվեն - խմբ.): Սակայն վերջին շրջանում այս գործընթացում առաջընթացի մասին տեղեկություններ չկան։
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86256212_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c231df0a2a6e58ba96a195addc21cc81.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), խսհմ, շենք, օտարել, վաճառք, արգելք, օրենք
աժ (ազգային ժողով), խսհմ, շենք, օտարել, վաճառք, արգելք, օրենք
Ազգային ժողովն ընդունեց խորհրդային մշակութային տների և մարզադաշտերի վաճառքի դեմ օրինագիծը
12:45 05.03.2025 (Թարմացված է: 13:14 05.03.2025) Օրենքի նպատակն է թույլ չտալ, որ կրկնվի «Սպարտակ» մարզադաշտի հետ կապված պատմությունը, երբ մարզադաշտը մարզական միության ղեկավարությունը որոշեց վաճառել քանդման և բարձրահարկ շենքերի կառուցման համար։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ կրթական, մշակութային, սպորտային և այլ հասարակական կազմակերպությունները չեն կարողանա վաճառել խորհրդային տարիներին և մինչև 2005 թվականը (մինչ հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը) պետությունից ստացված շենքերը և այլ գույքը։ Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրինագծերում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ կազմակերպության ղեկավարությունը կարող է վաճառել այդ գույքը միայն իր անդամների 2/3-ի նոտարական վավերացմամբ համաձայնության դեպքում։ Այնուհետև անհրաժեշտ կլինի հանրային լսումներ անցկացնել վաճառքի նախագծի վերաբերյալ, և եթե վաճառքի որոշում կայացվի, ապա այն պետք է իրականացվի միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով:
Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, առաջարկի նպատակն է խուսափել իրավիճակներից, երբ կազմակերպության ղեկավարությունը միանձնյա որոշմամբ կարող է վաճառել, օրինակ, իր շենքերը՝ քանդելու և բարձրահարկ շենքեր կառուցելու նպատակով։
«Այսպիսով ցանկանում ենք ապահովել, որ այդ շենքերը ծառայեն իրենց սկզբնական նպատակներին՝ կրթական և մշակութային», – հայտարարել է Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ պետք է առանձնացնել հատկապես ՀՀ կույրերի միավորման օրինակը, որն այս տարիների ընթացքում որևէ բան իր գույքից չի վաճառել։
Գաբրիելյանը նաև նշեց, որ դատախազության տնօրինության ներքո է Երևանի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտի վաճառքի գործը (մարզական միության ղեկավարության կողմից): Մասնավոր ընկերությունը ցանկացել է քանդել մարզադաշտը և դրա փոխարեն բարձրահարկ շենքեր կառուցել։
Նշենք, որ մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարությունը հայտարարեց Երևանի կենտրոնում գտնվող ստեղծագործական միությունների (կոմպոզիտորների, նկարիչների, գրողների) շենքերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը հաստատելու անհրաժեշտության մասին։
Կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ շենքերը ստեղծագործական միությունների օգտագործմանը թողնելով` անհրաժեշտ է հետևել, որ այդ շենքերը ծառայեն իրենց կանոնադրական նպատակներին (այսինքն՝ այնտեղ պարբերաբար մշակութային միջոցառումներ անցկացվեն - խմբ.): Սակայն վերջին շրջանում այս գործընթացում առաջընթացի մասին տեղեկություններ չկան։