00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
23:21
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Геноцид советского народа
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что стало главным оружием нацистского геноцида?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկի ուրվականը․ ինչպե՞ս ստացվեց, որ շենքը տեր ունի, բայց անտեր է մնացել

© Sputnik / Aram NersesyanՋերմուկի մշակույթի պալատի շենքը
Ջերմուկի մշակույթի պալատի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2025
Ջերմուկի մշակույթի պալատի շենքը
Բաժանորդագրվել
Արդեն մոտ 3 տասնամյակ է՝ Ջերմուկի սրտում կառուցված մշակույթի պալատի շենքն անտերության է մատնված՝ սպասելով սրտացավ մարդկանց, որոնք երկրորդ կյանք կպարգևեն իրեն, կբուժեն ժամանակի ու բարբարոսների թողած քայքայիչ հետքերը։
Արդեն մի քանի տասնամյակ է՝ Ջերմուկի լճակի ափին լքված մի շենք կա։ Եթե միջին տարիքի տեղացիներին հարցնեք՝ ի՞նչ է եղել, մեկը մյուսին հերթ չտալով ձեզ կպատմեն շենքի փառահեղ անցյալի մասին։
«Մեր «Կուռզալն» է»,- կասեն ու կհիշեն դիսկոտեկը, բացօթյա լողավազանը, արևային լոգանք ընդունող ռուս աղջիկներին․․․
Մենք իրականում պատահաբար հայտնվեցինք շենքում։ Զբոսնելիս գրավեց շենքի ճակատային հատվածի հսկա ու շատ տպավորիչ քանդակը (հեղինակի որոնումներն արդյունք չտվեցին), հետո էլ ջարդուփշուր եղած պատուհաններն ու մուտքը։
1/4

Շենքի ճակատային հատվածը

1969թ․ Ջերմուկում սկսեցին կառուցել ճարտարապետ Մարտին Միքայելյանի հեղինակած մշակույթի պալատը կամ մշակութամարզական և հանգստի համալիրը, որը հետո պիտի հայտնի դառնար «Կուռզալ» անունով (курортный зал,-խմբ․)։
© Photo : provided by Evlin OrdukhanyanՃարտարապետ Մարտին Միքայելյանն իր իսկ հեղինակած շենքի մոտ
Дом культуры Джермука - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Ճարտարապետ Մարտին Միքայելյանն իր իսկ հեղինակած շենքի մոտ
Խորհրդային տարիներին շինարարական աշխատանքները մեծ թափով ու ծավալով էին իրականացվում․ այս շենքի կառուցումը գրեթե 17 տարի տևեց։ Սա մի ամբողջ համալիր էր, որտեղ միավորված էին ժամանցը, հանգիստը, կրթությունը, սպորտը, մշակույթը։ Այստեղ անցկացվում էին համերգներ, սպորտային խմբակներ էին գործում և այլն։
Այն ուներ գրադարան, 800 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, երկու լողավազան՝ բաց և փակ, սրճարան, ռեստորան, դիսկոտեկ։ Շենքի ներքին հարդարանքի այցեքարտերից մեկն ընդհանուր սրահի քանդակազարդ պատն էր. դիմաքանդակները պատվիրել էին ժամանակի հայտնի քանդակագործներին, նրանց թվում էր նաև Արա Հարությունյանը («Մայր Հայաստան» արձանի հեղինակը)։ Նա էր Կոմիտասի, Գաբրիել Սունդուկյանի և Պետրոս Ադամյանի դիմաքանդակների հեղինակը։
1/4

Ջերմուկի մշակույթի տունը. արխիվային լուսանկար

Տեղացիների հուշերը

Լևոն Հայրապետյան, «Միներալ» խմբի կիթառահար
«Հիշում եմ՝ ինչպես էր շենքը կառուցվում․ տղերքով հեծանիվներով գնում էինք, նայում։ Երբ շենքի բացումը եղավ, բանակում էի։ Ջերմուկն առհասարակ այդ տարիներին ուրիշ մի տեղ էր. միութենական հանգստավայր էր, որտեղից ասես, որ չէին գալիս։ «Կուռզալ» ամեն մեկը չէր կարող մտնել. Կա՛մ «путевка» պետք է ունենայիր, կա՛մ հիմնավոր պատճառ։ «Կուռզալի» երեկոներին մասնակցելու համար ծանոթ-բարեկամ էին փնտրում։ «Միներալ» խմբի առաջին համերգը հենց «Կուռզալի» դահլիճում էր։ 1989թ․ նոյեմբերի 11- ն էր․ 830-հոգանոց դահլիճի համար կրկնակիից ավելի տոմս էինք վաճառել։
© Sputnik / Aram NersesyanԼևոն Հայրապետյան
Сотрудник Sputnik Armenia Левон Айрапетян - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Լևոն Հայրապետյան
Դիսկոտեկներ, պարային երեկոներ էին լինում, մենք հենց գիպսե քանդակների մոտ էինք նվագում, բոլոր հարկերում պարում էին»։
© Sputnik / Aram NersesyanԺամանակին այս «դահլիճում» համերգներ էին կազմակերպվում
Состояние Курзала։ Дома культуры Джермука - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Ժամանակին այս «դահլիճում» համերգներ էին կազմակերպվում
Վարդան Ավետյան. Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղի տնօրեն
«Իմ նկարների առաջին ցուցահանդեսը «Կուռզալում» է եղել։ Երկու լողավազան կար․ մեկը փակ էր, մյուսը՝ բաց՝ տանիքում, շուրջը պառկում էին, արևային լոգանքներ էին ընդունում։ Ասեղ գցելու տեղ չկար։ Դիսկոտեկներից բացի բալային պարերի երեկոներ էին լինում։ Բիլիարդ էինք խաղում, ռեստորան կար, երկու սրճարան, միջոցառումներ էին կազմակերպվում, որոնք հաճախ ես էի վարում երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։ Առաջին հարկում նաև փոքրիկ ջրավազան կար, կողքին մետաղյա սիրուն քանդակ էր՝ շվի նվագող հովիվ։ Սպորտային մրցումներ էին անցկացվում, հյուրախաղերով հայտնիներ էին գալիս։ Սիրտս ցավում է, թե ինչ է հիմա մնացել, ամբողջը թալանվեց․ ով ինչ կարողացավ՝ տարավ»։

Իր ժամանակի մոդեռնիստական կառույցներից է

Տարիներ առաջ ճարտարապետության դոցենտ Էվլին Օրդուխանյանը դեռ ուսանող էր և դիպլոմային աշխատանքի համար հետաքրքիր թեմա էր փնտրում։ Պատահաբար Ջերմուկում հայտնվեց, սկսեց տարածքն ուսումնասիրել ու նույնքան պատահականությամբ էլ Մշակույթի տան և դրա ճարտարապետ Մարտին Միքայելյանի մասին իմացավ։ Անունն անծանոթ էր, սկսեց ուսումնասիրել։ Առաջին զարմացնող փաստն այն էր, որ Միքայելյանի հեղինակած բոլոր կառույցների շինարարությունը 12-14 տարի է տևել։
«Առաջին հարցն այն էր, թե ինչու այդքան երկար․․․Մտածում էի՝ միգուցե, օրինակ, ֆինանսը չի հերիքել, այն ժամանակվա կառավարությունը թույլ չի տվել, խոչընդոտներ է ստեղծել։ Բայց ոչ, հենց ինքն էր՝ բծախնդիր էր, մանրամասն նախագծում էր և դրանից որևէ շեղում թույլ չէր տալիս»,- նշում է Օրդուխանյանը։
© Sputnik / Aram NersesyanԷվլին Օրդուխանյան
Доцент архитектуры Эвлин Ордуханян - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Էվլին Օրդուխանյան
Դրանից հետո Էվլինը սկսեց Ջերմուկի մշակույթի պալատը դիտարկել ժամանակաշրջանի մեջ, պարզվեց՝ մոդեռնիստական կառույցի հետ գործ ունի։
«Ուներ ձմեռային այգի, նման բան այլ տեղում՝ նման կառույցում չէի տեսել, ֆանտաստիկայի ժանրից էր, նույն ժանրից էր նաև տանիքում բաց լողավազանը, որն այդ ժամանակաշրջանի համար առաջինն էր»։
Ճարտարապետի խոսքով՝ տանիքում լողավազան կառուցելն այդ ժամանակաշրջանի տեխնիկական լուծումների տեսանկյունից բարդագույն խնդիր էր, բայց Միքայելյանը կարողացել էր դա անել։ Նա մի ամբողջ, այսպես ասած, կեղծ հարկ էր ստեղծել, որտեղ ոչինչ չկար, բացի լողավազանի համար նախատեսված կոնստրուկտիվ լուծումներից։ Այդ հարկի մեջ խրված էր լողավազանը։
Էվլինը որոշեց աշխատել, մտածել, թե ինչպես կարելի է փոխել, վերակառուցել շենքը, դրան նոր շունչ տալ։ Ասում է՝ ինչքան էլ փորձում էին, ոչ մի բան փոխել չէր լինում։ Բոլոր հատակագծերն այնքան լավ էին մշակված, ամեն դետալ այնքան մանրամասն էր մտածված, որ եթե մի բան փոխում էիր, ամբողջ շղթան քանդվում էր։ Ճարտարապետը որևէ ազատ, անիմաստ, չօգտագործվող տարածություն չէր թողնում։ Այսպես երկար ուսումնասիրությունից հետո առաջարկվող միակ հնարավոր փոփոխությունը վերելակն էր, որը պետք է առաջին հարկից տանիք բարձրանար։

Ի՞նչ եղավ շենքի հետ

Խորհրդային միության փլուզումից հետո շատ կառույցների պես այս մեկն էլ աստիճանաբար սկսեց կորցնել նախկին նշանակությունը։ Մինչև 90-ականների կեսերն այստեղ դեռ մայրաքաղաքից հյուրախաղերով արտիստներ էին գալիս՝ թատերական ներկայացումներ, համերգներ..․ տեղացիների հիշելով՝ վերջին համերգը 1995-ին էր՝ «Արձագանք» ստուդիան էր եկել։ 2000-ականներին շենքը սեփականաշնորհվեց, սակայն վերականգնելու փոխարեն անտերության մատնվեց։ Տարիների ընթացքում եղած-չեղածը թալանվեց, իսկ 4-5 տարի առաջ շենքը վերավաճառվեց։ Ներկա սեփականատերը՝ Ինեսսա Գաբայանն ասում է՝ որդու հետ շենքը գնելու որոշում կայացրին՝ ցանկանալով այն վերականգնել, հանգստի, ժամանցի, մշակութային հետաքրքիր կենտրոն դարձնել։ Սկսվեց կորոնավիրուսի համավարակը, հետո էլ պատերազմը՝ հնարավորություն չտալով գործի անցնել։
«Այստեղ շատ մեծ ներդրումների կարիք կա։ Որպես մեկ սեփականատեր, մենք ի վիճակի չենք դա անելու։ Տարբեր մասնակիցների, շահագրգիռ կողմերի կարիք կա, մենք հիմա դեռ մի կերպ կարողանում ենք վճարել այն վարկը, որը վերցրինք շենքը գնելու համար, համայնքին գույքահարկ ենք վճարում և այլն։ Խոսքը բավականին մեծ գումարների մասին է, այն դեպքում, երբ դրա դիմաց եկամուտ չունենք»,- նշում է Ինեսսա Գաբայանը։
Ասում է՝ այն, որ շենքը վատ վիճակում է, հենց սկզբից էր հասկանալի, բայց գնելուց հետո, երբ արդեն մասնագետներ հրավիրեցին՝ հասկանալու, թե ինչ է իրենց սպասում, պարզ դարձավ, որ շենքը խնդիր ունի նաև սեյսմակայանության տեսանկյունից՝ 3-4-րդ կարգի վթարային է։ Սեփականատիրոջ կարծիքով՝ շենքը վերականգնելն անհնար է, այն պետք է զրոյից կառուցել։
© Photo : provided by Inessa Gabayan Ինեսսա Գաբայան
Инесса Габаян - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Ինեսսա Գաբայան
Այսօր շենք ոտք դնելիս տպավորություն է, թե ներսում ռումբեր են պայթել։ Պատերի գիպսե քանդակների միայն տեղերն են տեսանելի։ Մի քանի տարի առաջ սոցցանցերում լուսանկարներ տարածվեցին, որ վանդալները նաև քանդակներին են հասել, կոտրել դրանցից մի քանիսը։

Ի՞նչ եղավ դիմաքանդակների հետ

2022թ․ Արա Հարությունյանի դուստրը՝ Սուսաննա Հարությունյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու մտահոգություն հայտնել Ջերմուկի մարզամշակութային համալիրում մշակութային հուշարձանի նկատմամբ կատարված վանդալիզմի առիթով։ Մեզ հետ զրույցում քանդակագործի դուստրը նշեց, որ բազմիցս դիմել է սեփականատեր Ինեսսա Գաբայանին, բանակցել ստեղծագործությունները փրկելու խնդրանքով, բայց դրական պատասխան այդպես էլ չի ստացել: Հեռախոսում Սուսաննա Հարությունյանը ցույց է տալիս 2021թ․ հուլիսի 7-ին արված լուսանկարները․ դրանցում դիմաքանդակներից մեկ-երկուսն աննշան վնասված են։
1/6

Քանդակազարդ պատը 2021 թվականին

Ասում է՝ գրեթե 1 տարի անարդյունք խնդրել են, որ գոնե Կոմիտասի գիպսե դիմաքանդակը տեղափոխվի (քանդակներն անվնաս ապամոնտաժելու պատասխանատվությունը ստանձնել էր Արա Հարությունյանի ուսանողներից քանդակագործ Վիգեն Ավետիսը, - խմբ․), բայց ապարդյուն։ Արդեն 2022թ․ արված լուսանկարներում դիմաքանդակներից մի քանիսը, այդ թվում՝ Կոմիտասի, Պետրոս Ադամյանի, այնքան վնասված են, որ անճանաչելի են։
© Sputnik / Aram NersesyanՍուսաննա Հարությունյան
Дочь скульптора Ара Арутюняна Сусанна Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Սուսաննա Հարությունյան
Շենքի սեփականատեր Ինեսսա Գաբայանն էլ ի պատասխան նշում է՝ իրեն այնպիսի պայմանագիր էր առաջարկվել, որ որևէ դեպքում դրան չէր համաձայնի, վստահեցնում է՝ 2022թ․ մեծ դժվարությամբ հաջողվել է քանդակները կամ այն, ինչ դրանցից մնացել էր, ապամոնտաժել, ապահով վայր փոխադրել։ Ասում է՝ որոշ քանդակներ արդեն այնքան վնասված էին, որ դժվար էր հասկանալ, թե ում դիմաքանդակն էր, բայց հավաստիացնում է՝ դրանք ապահով վայրում են։
«Իր անպատասխանատվության պատճառով արվեստի գործերը ոչնչացվեցին։ Շենքն առանց պահակի, առանց հսկողության էր թողնված, դրա համար էլ այս իրավիճակը ստացվեց»,- հեռախոսում ցույց տալով ջարդուփշուր արված դիմաքանդակները՝ ասում է Սուսաննա Հարությունյանը։ Մասնակի փրկված դիմաքանդակների ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի։

Վերականգնումը թանկ հաճույք է

Տարիներ առաջ փորձ արվել է շենքի վերականգնման նախագիծ կազմելու, սակայն պահանջվող ներդրումներն այնքան մեծ են, որ ծրագրի գաղափարից այն կողմ գործը չի էլ գնացել։ Ցանկություն կա, ֆինանսներ՝ ոչ։ Պահանջվող գումարը մեծ է, այն հետ բերելու հնարավորությունները՝ փոքր։
Էվլին Օրդուխանյանն ասում է՝ շենքի վերականգնումը բավականին լուրջ խնդիր է․ հետնամասի լճի խոնավությունը փչացրել, քայքայել է շենքի հիմքերը։ Տարիներ առաջ քննարկվել է, թե ինչպես կարելի է նկուղից ջուրը հանել, պատ կառուցել լճի ու շենքի միջև՝ խոնավության դեմն առնելու համար, բայց այս դեպքում նույնպես ֆինանսներ գտնել չի հաջողվել։ Թեպետ շենքի վերականգնումը դժվար ու ծախսատար է, բայց Էվլինը կարծում է՝ անհնար գործ չէ։
Ջերմուկի համայնքապետարանից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենք ևս մտահոգված են շենքի ճակատագրով։ Թեպետ այն արդեն երկար տարիներ է՝ մասնավորեցված է, սակայն քաղաքի այցեքարտերից է, սեփականտիրոջ հետ քննարկվել է գոնե ճակատային մասը բարեկարգելու հարցը։
1/7

«Կուռզալն» այսօր

Վանաձորի «Արտեկ» ճամբարը - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2024
Լքվածն ու մոռացվածը․ Վանաձորի «Արտեկ» ճամբարի տարածքն աճուրդի է հանվել
Լրահոս
0