00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զվյոզդնայան». ինչպես 50 տարի առաջ Հայաստանը կառուցեց ԲԱՄ-ի առաջին կայարանը

© Sputnik / Виталий АрутюновЗдание железнодорожного вокзала в поселке Звездный, через который проходит Байкало-Амурская магистраль (1982 год)
Здание железнодорожного вокзала в поселке Звездный, через который проходит Байкало-Амурская магистраль (1982 год) - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Բաժանորդագրվել
Նախկին ԽՍՀՄ-ի յուրաքանչյուր հանրապետություն շեֆություն էր վերցրել այսօր կեսդարյա հոբելյանը նշող Բայկալ-Ամուրյան մայրուղու կայարանների վրա՝ դրանց հաղորդելով սեփական կոլորիտը։
ԲԱՄ-ն աշխարհի ամենամեծ երկաթուղիներից մեկն է, ունի մոտ 4300 կմ երկարություն, որն ավելին է, քան Ավստրալիա մայրցամաքի ամբողջ լայնությունը։ Նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր հանրապետություն «շեֆություն» էր վերցրել երկաթուղու կայարանների նկատմամբ՝ դրանցում մտցնելով սեփական կոլորիտը: Ամբողջ Միությունից «դարի շինարարություն» էին մեկնում կոմերիտականները։ Երբեմն նրանց ջոկատների մեկ տեղին հավակնում էր մինչև 300 մարդ։
Հատկանշական է, որ մայրուղու հենց առաջին՝ Տայուրա գետի ափին գտնվող «Զվյոզդնայա» կայարանի շինարարությունն իրականացրել է Հայաստանը։
«Զվեզդնայան» առանձնահատուկ կայարան է․ այն հարվածային շինարարության առաջին վայրն է, որտեղ 1974-ի մայիսին «վայրէջք կատարեց» «կոմերիտական դեսանտը»: Այս մասին հիշեցնում է ԲԱՄ-ի առաջագնացների հուշարձանը՝ Իրկուտսկի մարզի Ուստ-Կուտ ավանի մուտքի մոտ տեղադրված ԳԱԶ-71 ամենագնացը։
© Photo : Субъективный путеводительԲԱՄ-ի առաջագնացների հուշարձան ԳԱԶ-71 ամենագնացը, որը տեղադրվել է Զվյոզդնի ավանի արևմտյան ելքում
Памятник Первопроходцам БАМа с вездеходом ГАЗ-71, поставленный на западном выезде из поселка Звёздный - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
ԲԱՄ-ի առաջագնացների հուշարձան ԳԱԶ-71 ամենագնացը, որը տեղադրվել է Զվյոզդնի ավանի արևմտյան ելքում
Կայարանի շենքին ուղղված առաջին իսկ հայացքից հասկանում ես՝ սա Հայաստանն է։ Շենքի ճակատի ընդարձակ կամարաշարքը, կիսաշրջանաձև սալաքարերը, բաց գույնի հրաբխային տուֆը, որով երեսպատումը կատարվել է մոդեռնիստական պարզ և ֆունկցիոնալ դասավորության հետ համատեղ․․․ Սա «ՀայԲԱՄշին» տրեստի վարպետների աշխատանքն է։
© Photo : Субъективный путеводительԵրկաթուղային կայարանի շենքը Զվյոզդնի ավանում
Здание железнодорожного вокзала в поселке Звездный - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Երկաթուղային կայարանի շենքը Զվյոզդնի ավանում
Տուֆն օդանավով Ուստ-Կուտ էր բերվում անմիջապես Հայաստանից։ Դրանից հետո սկսվում էր շինաքարի ընթացքի ամենադժվար և ամենաերկար մասը՝ տայգայով՝ ծանր բեռնատարներով, հաճախ՝ անճանապարհ տեղանքով դեպի Զվյոզդնայա:
Հայ շինարարներն այն ժամանակվա՝ դեռ վայրի, անաղարտ տայգայում կանգնեցրել են ոչ միայն կայարանի շենքը, որը զարդարված է լայն կամարաշարքով, այլև կայարանային ավանը (այն հիմա ունի մոտ 1000 բնակիչ)։
© Sputnik / Владимир ФедоренкоԲԱՄ-ի արևմտյան հատվածը: Կառուցվում է «Զվյոզդնի» ավանը (1982 թվական)
Западный участок БАМа. Строится поселок Звездный (1982 год) - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
ԲԱՄ-ի արևմտյան հատվածը: Կառուցվում է «Զվյոզդնի» ավանը (1982 թվական)
Վարդագույն տուֆով երեսպատված երկաթուղային կայարանը՝ սալաքարերի փորագրությամբ, կամարաշարքով և ժամացույցով այնպիսի տեսք ունի, կարծես գտնվում ես Երևանի կամ Լենինականի (այժմ ՝ Գյումրի) որևէ հրապարակում։ Իսկ կայարանից վերև՝ բլրի վրա, հայ շինարարները կառուցել են Առևտրաշինարարական կենտրոն՝ նույնպես ինքնատիպ ոճով։
© Photo : Субъективный путеводительԱռևտրահասարակական կենտրոնը Զվյոզդնի ավանում
Торгово-общественный центр в поселке Звездный - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Առևտրահասարակական կենտրոնը Զվյոզդնի ավանում
Լրահոս
0