Ինչպե՞ս է ՀՀ–ում որոշվում բժշկական սխալը․ կարո՞ղ է բուժառուի մահվան մեղավորն անպատիժ մնալ
Ինչպե՞ս է ՀՀ–ում որոշվում բժշկական սխալը․ կարո՞ղ է բուժառուի մահվան մեղավորն անպատիժ մնալ
Sputnik Արմենիա
Աշխարհում տարեկան մոտ 3 միլիոն մարդ է մահանում բժշկական անփութության կամ բուժաշխատողների անփույթ հսկողության հետևանքով։ ԱՀԿ տվյալներով՝ որոշակի վնաս է հասցվում... 15.02.2025, Sputnik Արմենիա
Սխալ, որ կարող է կյանք արժենալ։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով Հայաստանում։ Նախ սկսենք նրանից, որ օրենսդրության մեջ «բժշկական սխալ» ձևակերպում չկա, բայց դա չի նշանակում, թե բժշկի կամ բուժաշխատողի կողմից բուժառուին հասցված վնասը պատժելի չէ։Իմ կորցրածն էլ հետ չեմ բերի. պայքարում եմ, որ պատմությունը կրկնություն չունենաԵղիշե Եղյանն արդեն մոտ 1 տարի է՝ թակում է հնարավոր ու անհնար բոլոր դռները՝ պահանջելով համապատասխան պատասխանատվության ենթարկել բժշկին և այն բժշկական թիմին, որոնց վստահել էր իր մայրիկի առողջությունն ու կյանքը։ 2023թ․ 63-ամյա Մարիա Եղյանի մոտ սոնոգրաֆիկ հետազոտությամբ արգանդի քաղցկեղ ախտորոշվեց։ Ծանոթները խորհուրդ տվեցին դիմել օնկոգինեկոլոգիայում հայտնի բժիշկ Ա․Ս-ին, որը չվստահեց կատարված հետազոտությանն ու ուղղորդեց սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել մեկ այլ կլինիկայում, նաև բիոպսիա կատարվեց, որի նմուշն էլ ուղղորդվեց այն լաբորատորիա, որին վստահում էր։ Նոր հետազոտությունների արդյունքները տարբերվեցին նախորդից։ Սոնոգրաֆիկ հետազոտություն կատարած բժիշկը հստակ չէր նշել քաղցկեղ, իսկ բիոպսիայի պատասխանում էլ նշված էր, որ «արյան մակարդուկներում ոչինչ չի երևում»։ Տարիների փորձառությամբ, ոլորտում մեծ հեղինակություն վայելող բժիշկը ցուցեց վիրահատություն՝ խոստանալով գոյացությունն այնպես «մաքրել», որ հետքն էլ չմնա։ 2023թ–ի հոկտեմբերի 9-ին` մոտ 4-5 ժամ տևած վիրահատությունից հետո, բժիշկը մոտեցավ Եղիշեին և շնորհավորեց՝ «բարորակ էր»։ Ասաց`միակ վատ լուրն այն է, որ վիրահատության ժամանակ վնասել են միզածորանը, բայց դա էլ շտկելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ դուրսգրման օրը, Եղիշեին ուղղորդեցին 568 հազար դրամ վճարում կատարել տերմինալով ևս 300 հազար դրամ էլ տալ առձեռն։ Շաբաթներ անց ստացվեց հյուսվածքաքիմիական (հիստոքիմիական) հետազոտության պատասխանը՝ «սարկոմա»։Ամիսներ շարունակ Մարիա Եղյանը տառապում էր վնասված միզածորանի պատճառով (Եղիշեն ասում է՝ ցավերն ու խնդիրներն այնքան շատ էին, որ արդեն մոռացել էին ախտորոշման մասին), մի քանի միջամտություններ, անվերջանալի ցավեր, կրկին վիրահատություն, այս անգամ՝ միզածորանի․․․ 2024թ․ մարտի 11-ին՝ վիրահատությունից 6 ամիս անց, կինը մահացավ։ Մոր մահից հետո Եղիշեն իր հետաքննությունը սկսեց. ստացավ նաև հոկտեմբերի 9-ի էպիկրիզը, որտեղ արդեն ախտորոշված էր «էնոմետրիումի քաղցկեղ»։ ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների վիրահատությունն անվճար է․ երբ Եղիշեն սկսեց տարբեր կառույցների, այդ թվում՝ կլինիկայի ղեկավարությանը դիմել՝ փորձելով պարզել հնարավոր սխալները կամ անփույթ վերաբերմունքը մոր նախավիրահատական, վիրահատության, հետվիրահատական շրջանի հետ կապված` տերմինալով վճարված գումարը հետ փոխանցեցին նրա հաշվին։«Կարծում էին՝ փողի կռիվ եմ անում։ Ես իմ կորցրածը հետ չեմ բերի, բայց ուզում եմ՝ մարդիկ իմանան, որ նման պատմությունները չկրկնվեն»,- ասում է Եղիշեն։Բժշկի ու նրա թիմի աշխատանքին ու վերաբերմունքին էթիկական գնահատական տալու համար Եղիշեն դիմել է բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողով։ «Հանձնաժողովը հաստատված է համարել ավագ բուժաշխատող Ա․Ս-ի կողմից պացիենտ X-ի ընտանիքի անդամներ Եղիշե Եղյանին և Մանե Եղյանին անհարգալից վերաբերվելու, պացինետի ցավը մեղմելու համար անհրաժեշտ միջոցների չդիմելու փաստն այնքանով, որքանով որ ուղղորդելու դեպքում հնարավոր կլիներ իրականացնել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրամադրվող հետհիվանդանոցային խնամք և ուռուցքաբանական պատշաճ հսկողություն, այդ թվում՝ համապատասխան ցավազրկողների դուրս գրում, որոնք հնարավոր է նշանակել միայն ուռուցքաբանական հսկողության շրջանակում»։ Էթիկայի հանձնաժողովն առողջապահության նախարարին առաջարկել էր դիմել բժշկի գործատուին՝ նրան նկատողություն նշանակելու համար։Ներկայում նաև երկու քրեական վարույթ է նախաձեռնված այս գործով․ դրանցից մեկը (կաշառք ստանալու համար) Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում է քննվում, մյուսը (բժշկական սխալի մասով)՝ ՀՀ քննչական կոմիտեի։ Այս պահին ընտանիքը սպասում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը։Եղիշեն ասում է՝ սա իր համար կյանքի գործ է դարձել, գնալու է մինչև վերջ։ Այս ընթացքում Եղիշեի հետ ևս մի քանի մարդիկ են կապ հաստատել, որոնք էլ իրենց պատմություններն են ներկայացրել նույն բժշկի հետ կապված։ Նրանք ևս հաղորդում են ներկայացրել բժշկի դեմ։Եղիշեի և նրա ընտանիքի դեպքը հարյուրավոր պատմություններից մեկն է, որտեղ պացիենտն ու նրա ընտանիքի անդամներն իրավական ճանապարհով վիճարկում են, այսպես ասած, բժշկական սխալի հարցը։Ի՞նչ է ասում վիճակագրությունըSputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով 2018-2024թթ․ հարուցվել է ընդհանուր 647, կարճվել՝ 395, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվել 20 քրեական գործ, մեղադրական դատավճիռ է կայացվել 7 անձի նկատմամբ։ 2022-2024 (առաջին կիսամյակ) թթ․ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 676, կարճվել՝ 308 քրեական վարույթ: մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել միայն 1 քրեական վարույթ՝ 1 անձի վերաբերյալ։ Մեղադրական դատավճիռներ չեն կայացվել:Ի՞նչ է ասում Քրեական օրենսգիրքըՀՀ նախկին քրեական օրենսգրքում «բժշկական սխալին» առնչվող հոդվածը 130-րդն էր, որը նոր օրենսգրքում ոչ միայն դարձավ հոդված 187, այլև բուժաշխատողի պատասխանատվության հարցն առավել խստացվեց։Ի՞նչ իրավիճակ է մեր երկրումՓաստաբան Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ քրեական գործերի կամ վարույթների թիվը մեծ է, սակայն դրանց գերակշիռ մասը նախաքննությամբ չի հիմնավորվում։Ասում է՝ քրեական վարույթների թիվը շարունակելու է մեծանալ, քանի դեռ երկուստեք չի ձևավորվել մշակույթ բուժծառայությանն առնչվող վեճերը կարգավորել արտադատական մեխանիզմների օգնությամբ։Բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կարող է հանգեցնել բժշկի իրավական պատասխանատվության։ Բայց և բժիշկը կարող է իրենից կախված ամեն ինչ անել, սակայն տարբեր գործոնների ազդեցությամբ ցանկալի արդյունք չլինի, ընդհուպ՝ պացիենտը մահանա։ Քոչարյանի խոսքով՝ այս դեպքում գործ ունենք ոչ թե բժշկական սխալի, այլ պատահարի կամ կազուսի հետ, որը քրեորեն հետապնդելի չէ։Ո՞վ է օրենքով ավելի պաշտպանված՝ բժի՞շկը, թե՞ բուժառուն. իրավաբանը վատ նորություն ունիՊարզ է, որ բժշկության մեջ մեծ տեղ ունի նաև «բժշկական ռիսկը», և բժիշկը պետք է կարողանա ապացուցել, որ այդ ռիսկը եղել է հիմնավորված։Շեշտում է՝ բժիշկների համար վատ նորություն ունի՝ նոր քրեական օրենսգրքում պատժելի արարքների շարքը բավականին ընդլայնված է։ Օրինակ, ինչը կարող է համարվել «այլ ծանր հետևանք»։ Ըստ փաստաբանի՝ շրջանակը շատ անորոշ է։ Պատժի չափն էլ է փոխվել. հիմա միջին ծանրության հանցանքի համար ևս ազատազրկում է նախատեսվում։«Ես ներել եմ բժշկին, որն ինձ հետ այսպես վարվեց»․ դերասանուհի Լուսինեի կյանքն ու կռիվըՓաստաբանը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացնում․ ասում է՝ երբ ուսումնասիրում էր բժիշկներին առնչվող դեպքերը, պարզեց՝ բժիշկներն 80 տոկոս դեպքերում մեղքի խոստովանությամբ էին գնում դատարան, առանց պաշտպանի։«Այսինքն՝ պայմանական դատապարտման և ռեալ պատիժ չկրելու հեռանկարն էր՝ որոշակի հատուցում անել և այլն։ Նախկին օրենսդրությունը տալիս էր այդ հնարավորությունը, այսօր ռեալ պատիժ կրելու վտանգը մեծ է, էլ չեմ խոսում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկելու մասին»,- բացատրում է Քոչարյանը։Ինչպե՞ս է աշխատում համակարգը, ինչպե՞ս կարելի է պաշտպանել խախտված իրավունքներըՓաստաբանը խորհուրդ է տալիս միջամտությունից առաջ բուժառուին առաջարկվող պայմանագիրը ոչ թե պարզապես ստորագրել՝ առանց կարդալու, այլ ուշադիր կարդալ, հետո միայն ստորագրել, նույն կերպ միջամտությունից հետո՝ դուրսգրումից առաջ տրվող թղթերը, այսպես ասած՝ հանձնման-ընդունման ակտը ևս կարդալ։ Եթե կան դժգոհություններ ծառայություններից, ապա պետք չէ շտապել և ստորագրել այն։ Փաստաբանը մյուս ծայրահեղությունն էլ է մատնանշում՝ չտրվել գայթակղությանն ու անհարկի չգնալ ռեպրեսիոն մեխանիզմների ճանապարհով։Փաստաբանը վստահ է՝ բժիշկ–բուժառու կոնֆլիկտներն ավելի քիչ կլինեն, եթե միջամտությունից առաջ բժիշկը կամ բուժկենտրոնը ժամանակ տրամադրի և բուժառուին մանրամասն բացատրի, թե ինչ է սպասվում՝ հնարավոր բոլոր ռիսկերով։
Աշխարհում տարեկան մոտ 3 միլիոն մարդ է մահանում բժշկական անփութության կամ բուժաշխատողների անփույթ հսկողության հետևանքով։ ԱՀԿ տվյալներով՝ որոշակի վնաս է հասցվում յուրաքանչյուր տասներորդ հիվանդին, մինչդեռ դեպքերի կեսից ավելին կարող էր կանխվել:
Սխալ, որ կարող է կյանք արժենալ։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով Հայաստանում։ Նախ սկսենք նրանից, որ օրենսդրության մեջ «բժշկական սխալ» ձևակերպում չկա, բայց դա չի նշանակում, թե բժշկի կամ բուժաշխատողի կողմից բուժառուին հասցված վնասը պատժելի չէ։
Իմ կորցրածն էլ հետ չեմ բերի. պայքարում եմ, որ պատմությունը կրկնություն չունենա
Եղիշե Եղյանն արդեն մոտ 1 տարի է՝ թակում է հնարավոր ու անհնար բոլոր դռները՝ պահանջելով համապատասխան պատասխանատվության ենթարկել բժշկին և այն բժշկական թիմին, որոնց վստահել էր իր մայրիկի առողջությունն ու կյանքը։ 2023թ․ 63-ամյա Մարիա Եղյանի մոտ սոնոգրաֆիկ հետազոտությամբ արգանդի քաղցկեղ ախտորոշվեց։ Ծանոթները խորհուրդ տվեցին դիմել օնկոգինեկոլոգիայում հայտնի բժիշկ Ա․Ս-ին, որը չվստահեց կատարված հետազոտությանն ու ուղղորդեց սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել մեկ այլ կլինիկայում, նաև բիոպսիա կատարվեց, որի նմուշն էլ ուղղորդվեց այն լաբորատորիա, որին վստահում էր։ Նոր հետազոտությունների արդյունքները տարբերվեցին նախորդից։ Սոնոգրաֆիկ հետազոտություն կատարած բժիշկը հստակ չէր նշել քաղցկեղ, իսկ բիոպսիայի պատասխանում էլ նշված էր, որ «արյան մակարդուկներում ոչինչ չի երևում»։ Տարիների փորձառությամբ, ոլորտում մեծ հեղինակություն վայելող բժիշկը ցուցեց վիրահատություն՝ խոստանալով գոյացությունն այնպես «մաքրել», որ հետքն էլ չմնա։ 2023թ–ի հոկտեմբերի 9-ին` մոտ 4-5 ժամ տևած վիրահատությունից հետո, բժիշկը մոտեցավ Եղիշեին և շնորհավորեց՝ «բարորակ էր»։ Ասաց`միակ վատ լուրն այն է, որ վիրահատության ժամանակ վնասել են միզածորանը, բայց դա էլ շտկելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ դուրսգրման օրը, Եղիշեին ուղղորդեցին 568 հազար դրամ վճարում կատարել տերմինալով ևս 300 հազար դրամ էլ տալ առձեռն։ Շաբաթներ անց ստացվեց հյուսվածքաքիմիական (հիստոքիմիական) հետազոտության պատասխանը՝ «սարկոմա»։
Ամիսներ շարունակ Մարիա Եղյանը տառապում էր վնասված միզածորանի պատճառով (Եղիշեն ասում է՝ ցավերն ու խնդիրներն այնքան շատ էին, որ արդեն մոռացել էին ախտորոշման մասին), մի քանի միջամտություններ, անվերջանալի ցավեր, կրկին վիրահատություն, այս անգամ՝ միզածորանի․․․ 2024թ․ մարտի 11-ին՝ վիրահատությունից 6 ամիս անց, կինը մահացավ։ Մոր մահից հետո Եղիշեն իր հետաքննությունը սկսեց. ստացավ նաև հոկտեմբերի 9-ի էպիկրիզը, որտեղ արդեն ախտորոշված էր «էնոմետրիումի քաղցկեղ»։
ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների վիրահատությունն անվճար է․ երբ Եղիշեն սկսեց տարբեր կառույցների, այդ թվում՝ կլինիկայի ղեկավարությանը դիմել՝ փորձելով պարզել հնարավոր սխալները կամ անփույթ վերաբերմունքը մոր նախավիրահատական, վիրահատության, հետվիրահատական շրջանի հետ կապված` տերմինալով վճարված գումարը հետ փոխանցեցին նրա հաշվին։
«Կարծում էին՝ փողի կռիվ եմ անում։ Ես իմ կորցրածը հետ չեմ բերի, բայց ուզում եմ՝ մարդիկ իմանան, որ նման պատմությունները չկրկնվեն»,- ասում է Եղիշեն։
Բժշկի ու նրա թիմի աշխատանքին ու վերաբերմունքին էթիկական գնահատական տալու համար Եղիշեն դիմել է բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողով։
«Հանձնաժողովը հաստատված է համարել ավագ բուժաշխատող Ա․Ս-ի կողմից պացիենտ X-ի ընտանիքի անդամներ Եղիշե Եղյանին և Մանե Եղյանին անհարգալից վերաբերվելու, պացինետի ցավը մեղմելու համար անհրաժեշտ միջոցների չդիմելու փաստն այնքանով, որքանով որ ուղղորդելու դեպքում հնարավոր կլիներ իրականացնել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրամադրվող հետհիվանդանոցային խնամք և ուռուցքաբանական պատշաճ հսկողություն, այդ թվում՝ համապատասխան ցավազրկողների դուրս գրում, որոնք հնարավոր է նշանակել միայն ուռուցքաբանական հսկողության շրջանակում»։ Էթիկայի հանձնաժողովն առողջապահության նախարարին առաջարկել էր դիմել բժշկի գործատուին՝ նրան նկատողություն նշանակելու համար։
Ներկայում նաև երկու քրեական վարույթ է նախաձեռնված այս գործով․ դրանցից մեկը (կաշառք ստանալու համար) Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում է քննվում, մյուսը (բժշկական սխալի մասով)՝ ՀՀ քննչական կոմիտեի։ Այս պահին ընտանիքը սպասում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը։
Ի դեպ
Փորձագիտական հանձնաժողովի կազմում, ելնելով գործի բնույթից, ներգրավվում են նեղ մասնագետներ։ Ինչպե՞ս է հնարավոր վերահսկել հանձնաժողովում ընդգրկված մասնագետների օբյեկտիվ գնահատականը, երբ Հայաստանի նման փոքր երկրում ոլորտի բոլոր հեղինակավոր մասնագետները մեկմեկու ճանաչում են։ Դատաբժշկական փորձագիտական կենտրոնից մեզ հայտնեցին, որ այս նպատակով փորձագիտական խմբի կողմից վարույթն իրականացնող մարմնին առաջարկվում է բացառել համապատասխան նեղ մասնագետների ընդգրկումն այն բուժհաստատությունից, որտեղի աշխատակցի գործունեության մասին պետք է տրվի եզրակացություն։ Միաժամանակ, յուրաքանչյուր անդամ նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։
Եղիշեն ասում է՝ սա իր համար կյանքի գործ է դարձել, գնալու է մինչև վերջ։ Այս ընթացքում Եղիշեի հետ ևս մի քանի մարդիկ են կապ հաստատել, որոնք էլ իրենց պատմություններն են ներկայացրել նույն բժշկի հետ կապված։ Նրանք ևս հաղորդում են ներկայացրել բժշկի դեմ։
Եղիշեի և նրա ընտանիքի դեպքը հարյուրավոր պատմություններից մեկն է, որտեղ պացիենտն ու նրա ընտանիքի անդամներն իրավական ճանապարհով վիճարկում են, այսպես ասած, բժշկական սխալի հարցը։
Ի՞նչ է ասում վիճակագրությունը
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով 2018-2024թթ․ հարուցվել է ընդհանուր 647, կարճվել՝ 395, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվել 20 քրեական գործ, մեղադրական դատավճիռ է կայացվել 7 անձի նկատմամբ։ 2022-2024 (առաջին կիսամյակ) թթ․ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 676, կարճվել՝ 308 քրեական վարույթ: մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել միայն 1 քրեական վարույթ՝ 1 անձի վերաբերյալ։ Մեղադրական դատավճիռներ չեն կայացվել:
Ի՞նչ է ասում Քրեական օրենսգիրքը
ՀՀ նախկին քրեական օրենսգրքում «բժշկական սխալին» առնչվող հոդվածը 130-րդն էր, որը նոր օրենսգրքում ոչ միայն դարձավ հոդված 187, այլև բուժաշխատողի պատասխանատվության հարցն առավել խստացվեց։
1.
Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը կամ բարդությունների առաջացումը, պատժվում է ոչ միայն տուգանքով, հանրային աշխատանքներով կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, այլև ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։
2.
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքներով, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ի՞նչ իրավիճակ է մեր երկրում
Փաստաբան Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ քրեական գործերի կամ վարույթների թիվը մեծ է, սակայն դրանց գերակշիռ մասը նախաքննությամբ չի հիմնավորվում։
Ասում է՝ քրեական վարույթների թիվը շարունակելու է մեծանալ, քանի դեռ երկուստեք չի ձևավորվել մշակույթ բուժծառայությանն առնչվող վեճերը կարգավորել արտադատական մեխանիզմների օգնությամբ։
Բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կարող է հանգեցնել բժշկի իրավական պատասխանատվության։ Բայց և բժիշկը կարող է իրենից կախված ամեն ինչ անել, սակայն տարբեր գործոնների ազդեցությամբ ցանկալի արդյունք չլինի, ընդհուպ՝ պացիենտը մահանա։ Քոչարյանի խոսքով՝ այս դեպքում գործ ունենք ոչ թե բժշկական սխալի, այլ պատահարի կամ կազուսի հետ, որը քրեորեն հետապնդելի չէ։
Պարզ է, որ բժշկության մեջ մեծ տեղ ունի նաև «բժշկական ռիսկը», և բժիշկը պետք է կարողանա ապացուցել, որ այդ ռիսկը եղել է հիմնավորված։
«Օրինակ՝ ռիսկը պետք է լինի ծայրահեղ միջոց։ Եթե բժիշկն ունի արդյունքի հասնելու այլ ճանապարհներ, պետք է դա անի։ Եթե օբյեկտիվորեն դրա հնարավորությունը կա, ապա ռիսկային միջամտությունից առաջ նա պետք է ամեն ինչ անի պացիենտի համաձայնությունը ստանալու համար։ Եվ երրորդ՝ ռիսկին դիմելու նպատակը պետք է լինի իրավաչափ՝ կյանքի և առողջության բարելավման կամ փրկության համար, և բժիշկն էլ պետք է իրենից կախված ամեն ինչ անի, որ բացասական հետևանքները հասցնի նվազագույնի։ Եթե այս ամենը պահպանելով հետևանքը բացասական լինի, ապա բժիշկը կարող է և պատասխանատվության չենթարկվել»,- նշում է փաստաբանը։
Շեշտում է՝ բժիշկների համար վատ նորություն ունի՝ նոր քրեական օրենսգրքում պատժելի արարքների շարքը բավականին ընդլայնված է։ Օրինակ, ինչը կարող է համարվել «այլ ծանր հետևանք»։ Ըստ փաստաբանի՝ շրջանակը շատ անորոշ է։ Պատժի չափն էլ է փոխվել. հիմա միջին ծանրության հանցանքի համար ևս ազատազրկում է նախատեսվում։
Փաստաբանը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացնում․ ասում է՝ երբ ուսումնասիրում էր բժիշկներին առնչվող դեպքերը, պարզեց՝ բժիշկներն 80 տոկոս դեպքերում մեղքի խոստովանությամբ էին գնում դատարան, առանց պաշտպանի։
«Այսինքն՝ պայմանական դատապարտման և ռեալ պատիժ չկրելու հեռանկարն էր՝ որոշակի հատուցում անել և այլն։ Նախկին օրենսդրությունը տալիս էր այդ հնարավորությունը, այսօր ռեալ պատիժ կրելու վտանգը մեծ է, էլ չեմ խոսում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկելու մասին»,- բացատրում է Քոչարյանը։
Ինչպե՞ս է աշխատում համակարգը, ինչպե՞ս կարելի է պաշտպանել խախտված իրավունքները
Դիմել Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի հանձնաժողով ոչ միայն վարքաբանական, այլև մասնագիտական թերությունները ստուգելու խնդրանքով, որը կարող է բժշկի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հանգեցնել։
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, դատաբժշկական փորձաքննության արդյունքներով որոշել՝ արդյոք բժշկի արարքում կա՞ մեղք, թե՞ ոչ։
Քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ, երբ առողջությանը պատճառված վնասներ չկան, բայց կան մատուցված ծառայությունների նկատմամբ այլ դժգոհություններ (օրինակ՝ հիվանդասենյակ, սնունդ, բժշկի նախընտրություն և այլն)։
Փաստաբանը խորհուրդ է տալիս միջամտությունից առաջ բուժառուին առաջարկվող պայմանագիրը ոչ թե պարզապես ստորագրել՝ առանց կարդալու, այլ ուշադիր կարդալ, հետո միայն ստորագրել, նույն կերպ միջամտությունից հետո՝ դուրսգրումից առաջ տրվող թղթերը, այսպես ասած՝ հանձնման-ընդունման ակտը ևս կարդալ։ Եթե կան դժգոհություններ ծառայություններից, ապա պետք չէ շտապել և ստորագրել այն։ Փաստաբանը մյուս ծայրահեղությունն էլ է մատնանշում՝ չտրվել գայթակղությանն ու անհարկի չգնալ ռեպրեսիոն մեխանիզմների ճանապարհով։
Փաստաբանը վստահ է՝ բժիշկ–բուժառու կոնֆլիկտներն ավելի քիչ կլինեն, եթե միջամտությունից առաջ բժիշկը կամ բուժկենտրոնը ժամանակ տրամադրի և բուժառուին մանրամասն բացատրի, թե ինչ է սպասվում՝ հնարավոր բոլոր ռիսկերով։